Գեորգիոս Ավլիխոս
Գեորգիոս Ավլիխոս (հուն․՝ Γεώργιος Άβλιχος , ապրիլի 2, 1842, Լիկսուրիոն, Commune of Lixouri, Kefallinia, Paliki Municipal Unit, Հունաստան - 1909[1], Արգոստոլիոն), 19-րդ դարի երկրորդ կեսի հույն նկարիչ, բանաստեղծ և կոմպոզիտոր[2]։
Գեորգիոս Ավլիխոս հուն․՝ Γεώργιος Άβλιχος | |
---|---|
![]() 250px | |
Ծնվել է | ապրիլի 2, 1842 |
Ծննդավայր | Կեֆալինիա, Լիկսուրի |
Վախճանվել է | 1909[1] |
Մահվան վայր | Հունաստան |
Քաղաքացիություն | Հունաստան |
Մասնագիտություն | նկարիչ և բանաստեղծ |
Ոճ | ակադեմիզմ |
Ժանր | գեղանկարչություն |
![]() |
Կենսագրություն
Գեորգիոս Ավլիխոսը ծնվել է 1842 թվականին Կեֆալոնիա կղզու Լիկսուրի քաղաքում, Գեորգի Թեոդոր Ավլիխոսի և Իրինա Կուրկուլիի հարուստ ընտանիքում։ Կրտսեր եղբայրը՝ Միխայիլ Ավլիխոսը (1844-1917 թթ.), դարձել է հույն հայտնի անարխիստ և երգիծական բանաստեղծ[3]։
Գեորգիոս Ավլիխոսը գեղանկարչություն սովորել է Իտալիայի Նեապոլ քաղաքում։ Դրա հետ մեկտեղ սովորել է իրավագիտություն։ Ուսումը շարունակել է Գերմանիայում։ Վերադառնալով իր հայրենի կղզին՝ աշխատել է որպես գրադարանավար և գեղանկարչության մասնավոր դասեր է տվել։ Ավլիխոսը չի սահմանափակվել գեղանկարչությամբ և իրեն դրսևորել է նաև որպես գրող, բանաստեղծ և կոմպոզիտոր։ Նա խոսակցական հունարենով (Դիմոտիկա) գրել է չափոծո դրամա "Պսարա կղզու կործանումը", որն առաջին անգամ բեմադրվել է Արգոստոլիոնում՝ 1883 թվականին հրատարակվելուց անմիջապես հետո։ Բացի դրանից, նաև բանաստեղծությունների տեքստերով երգեր է գրել։
Ավլիխոսի կյանքի վերջին տարիները ծանր են եղել, քանի որ առողջական և ֆինանսական խնդիրներ է ունեցել։ Գեորգիոս Ավլիխոսը մահացել է 1909 թվականին, Արգոստոլիոնում[4][5]։
- Սպայի դիմանկարը
- Երիտասարդ մարդու դիմանկարը
- Գարնան այլաբանությունը
- Աղջիկը պատուհանի մոտ (1877).
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգիոս Ավլիխոս» հոդվածին։ |