Գարի Չիվիչյան

Ամերիկահայ բասկետբոլիստ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Չիվիչյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Կարեն (Գարի) Չիվիչյան (անգլ.՝ Gary Chivichyan, հուլիսի 17, 1996(1996-07-17), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ)[1], ամերիկահայ պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, պաշտպան։ Վերջին անգամ հանդես է եկել NBA Ջի լիգայի «Ագուա Կալիենտե Կլիպերս» ակումբում։

Գարի Չիվիչյան
Gary Chivichyan
ԱկումբԱմերիկայի Միացյալ Նահանգներ Լեյքլենդ Մեջիք
ԴիրքըՊաշտպան[1]
Ի ծնե տրված անունըԿարեն Չիվիչյան
Karen Chivichyan
Ծննդյան ամսաթիվհուլիսի 17, 1996 (27 տարեկան)[2]
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ
ԱզգությունՀայաստան Հայ
Հասակ1,93 մ[1]
Քաշ91 կգ[1]
ԴպրոցՄիդլբրուքսի ակադեմիա
(Լոս Անջելես, Կալիֆորնիա)[3]
համալսարանՊասիֆիք (2019-2020)
Այդահո սթեյթ (2015-2019)
Դրաֆթի տարի2020 / չդրաֆթացված
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սթոքթոն Քինգս (2021)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ագուա Կալիենտե Կլիպերս (2021-2022)

Համալսարանային առաջնության (NCAA) 1-ին դիվիզիոնում ներկայացրել է Պասիֆիք համալսրանի «Պասիֆիք Թայգերս» ուսանողական թիմը։ Այդահոյի նահանգային համալսարանում ելույթներ ունենալու տարիներին (2015-2019) համարվել է հաստատության պատմության լավագույն հեռահար նետողներից մեկը՝ իրացրած (175) և ընդհանուր կատարած (433) 3-միավորանոց նետումներով և 40,4% նետման արդյունավետությամբ զբաղեցնելով յոթերորդ տեղը։ 2018-19 մրցաշրջանում, 41,1% հեռահար նետումների արդյունավետությամբ իրացրել է 62 երեքմիավորանոց նետում։ Տվյալ մրցաշրջանում Չիվիչյանի միջին ցուցանիշներ կազմել են 41,8% ընդհանուր նետման արդյունավետություն, տուգանային նետումների 70,3% արդյունավետություն, 7,7 միավոր և 1,8 անդրադարձ խաղում։

Չիվիչյանի հայրը` Գոքոր Չիվիչյանը, ձյուդոյի, գրեպլինգի և խառը մենամարտերի (MMA) մարզիչ է, ով մարզել է Ռոնդա Ռոուզիին, Կարո Փարիզյանին, Մանվել Գամբուրյանին և այլոց։

Չիվիչյանը ներկայացնում է նաև Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը[4]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ