Գարի Մելհերս

Գարի (Գարիբալդի) Հուլիուս Մելհերս (անգլ.՝ Gari Melchers, օգոստոսի 11, 1860(1860-08-11)[1][2][3][…], Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[4] - նոյեմբերի 30, 1932(1932-11-30)[1][2][3][…], Fredericksburg, Վիրջինիա, ԱՄՆ և Falmouth, Stafford County, Վիրջինիա, ԱՄՆ[4]), գերմանական ծագումով ամերիկացի նկարիչ, գեղանկարչության նատուրալիստական դպրոցի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը ԱՄՆ-ում։

Գարի Մելհերս
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 11, 1860(1860-08-11)[1][2][3][…]
ԾննդավայրԴետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[4]
Մահացել էնոյեմբերի 30, 1932(1932-11-30)[1][2][3][…] (72 տարեկան)
Մահվան վայրFredericksburg, Վիրջինիա, ԱՄՆ կամ Falmouth, Stafford County, Վիրջինիա, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԺյուլիանի ակադեմիա
ԵրկերThe Grove? և Maternity?
Մասնագիտությունքանդակագործ, նկարիչ և համալսարանի դասախոս
ԱշխատավայրBauhaus-Universität Weimar?
ԱմուսինCorinne Melchers?
Պարգևներ և
մրցանակներ
Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա
ԱնդամությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
 Gari Melchers Վիքիպահեստում

Կենսագրություն

Ծնվել է վեստֆալիացի քանդակագործ Հուլիուս Թեոդոր Մելխերսի ընտանիքում։ Նկարչություն է սովորել Դյուսելդորֆի Արվեստների ակադեմիայում, այնուհետև՝ Փարիզում՝ Ժյուլ Ժոզեֆ Լեֆևրի և Գուստավ Բուլանժերի մոտ։ Նրա կտավներից շատերը, որոնք ներկված վառ, թարմ, գունեղ երանգներով, նվիրված են Հոլանդիայի հասարակ մարդկանց կյանքին։ 1900 թվականին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում Գարի Մելխերսը պարգևատրվել է Պատվո շքանշանով։ Հետագա ստեղծագործական շրջանում զբաղվել է նաև պատերի նկարչությամբ (Կոնգրեսի գրադարան, Վաշինգտոն)։ Նկարիչը հերթափոխով ապրել է Փարիզում, Հոլանդիայում և Նյու Յորքում։ 1909 թվականին դարձել է Վայմարի համալսարանի պրոֆեսոր։

1903 թվականին նա ամուսնացել է 1880 թվականին ծնված վայմարցի նկարչուհի Քորին Լոուտոն Մաքալի հետ, որը սովորել է Մերիլենդի ինստիտուտի մեխանիկական արվեստների պրակտիկ դպրոցում և Կոլարոսի ակադեմիայում։ Մաքքալը 20 տարով փոքր է եղել իր ամուսնուց[5]։

1965 թվականին Ֆալմութում գտնվող նկարչի տունը գրանցվեց ԱՄՆ-ի պատմական վայրերի ազգային ռեգիստրում և այդ ժամանակվանից ընդգրկվել Վիրջինիա նահանգի 119 պետական պահպանվող հուշարձանների ցանկում։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ Գարի Մելհերս

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարի Մելհերս» հոդվածին։