Գատաչկո (դաշտ)

Գատաչկո պոլե (սերբական կիրիլիցա՝ Гатачко поље), կարստային դաշտ Բոսնիա և Հերցեգովինայի անկլավ հանդիսացող Սերբական Հանրապետության Գաչկո համայնքի տարածքում[1]՝ Բելաշնիցա և Լեբրշնիկ լեռնաշղթաների միջև։ Ունի մոտավորապես 24 կիլոմետր երկարություն, 3,6 կիլոմետր լայնություն, մակերեսը՝ 57–60 km2: Ծովի մակերևույթից բարձրությունը 930-ից 1000 մետր է։ Դաշտը հատում են Գրաչանիցա և Մուշնիցա գետերը[2]։ Այնտեղ գտնվող ամենամեծ բնակավայրը Գացկոն է։ Բնակչության միջին խտությունը՝ 62 մարդ/կմ2[3]։ Բնակիչների հիմնական զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն է[4]։ Դաշտի մերձակայքում է գտնվում Սուտեսկա ազգային պարկը[5]։

Գատաչկո
Տեսակդաշտ
Երկիր Բոսնիա և Հերցեգովինա
ՎարչատարածքԳացկո (համայնք)
Քարտեզ
Քարտեզ

Ունի ծովամերձ տարածքներին բնորոշ կլիմա[6]։ Միջին տարեկան ջերմաստիճանը՝ 8 °C: Տարվա ամենաշոգ ամիսը հուլիսն է (միջին ջերմաստիճանը՝ 20 °C), ամենացուրտը՝ հունվարը (-5 °C)[7], ամենախոնավը՝ փետրվարը (տեղումների միջին քանակությունը՝ 281 մմ), ամենաչորը՝ օգոստոսը (73 մմ)[8]։

Դաշտում հայտնաբերվել են ածխի մեծ պաշարներ, որոնք օգտագործվում են Գացկոյի ջերմաէլեկտրակայանն աշխատեցնելու համար։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գատաչկո (դաշտ)» հոդվածին։