Գառնուկների լռությունը
«Գառնուկների լռությունը» (անգլ.՝ The Silence of the Lambs), 1991 թվականին նկարահանված թրիլլեր ժանրի ամերիկյան ֆիլմ։ Նկարահանվել է Թոմաս Հարրիսի համանուն վեպի հիման վրա։
Ֆիլմը ընդհանուր թվով արժանացել է 40 տարբեր մրցանակների և ներկայացված է եղել ևս 27 մրցանակի, այդ թվում 5 Օսկար, 1 Ոսկե Գլոբուս, 2 BAFTA, Ոսկե Արջ և այլն։ Օսկարի պատմության մեջ միայն «Դա տեղի է ունեցել մի անգամ գիշերը» (1934 թ.), «Թռիչք կկվի բնի վրայով» (1975 թ.) և «Գառնուկների լռությունը» ֆիլմերն են արժանացել 5 «մեծ Օսկարի» (լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր, լավագույն սցենար, լավագույն դերասան, լավագույն դերասանուհի անվանակարգերում)։
Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցանկում գլխավոր հերոսուհի Կլարիսը 6-րդ տեղում է որպես դրական հերոս, իսկ Հաննիբալ Լեկտորը գլխավորում է բացասական հերոսների ցանկը։ Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն թրիլեր ֆիլմերի ցանկում 5-րդն է։
Համարվում է կինոյի պատմության լավագույն թրիլլերներից մեկը։
Սյուժե
ՀԴԲ-ն հետաքննում է սպանությունների շարք՝ կատարված անհայտ սերիական մարդասպանի կողմից։ Անհայտ մարդասպանին անվանել էին «Բուֆֆալո Բիլլ», որովհետև նա սպանելուց հետո իր զոհերի վրայից հանում էր մաշկը։
Չկարողանալով գտնել մարդասպանի հետքերը՝ ՀԴԲ-ն որոշում է դիմել չափազանց վտանգավոր մարդասպան-կաննիբալ, նախկին հոգեբան Հաննիբալ Լեկտորին (Էնթոնի Հոփքինս)։ Նրա հետ երկխոսության է ուղարկվում երիտասարդ հոգաբեն, ՀԴԲ-ի աշխատակից Կլարիսա Սթարլինգը (Ջուդի Ֆոսթեր)։
Նա համաձայնում է օգնել գտնելու մարդասպանին պայմանով, որ Կլարիսը կպատմի իր մասին։Նրանց երկխոսության ժամանակ Կլարիսը պատմում է, որ մանուկ ժամանակ նա փախել է տնից փորձելով փրկել մորթվող գառնուկին և Կլարիսի մանկության հուշերի մեջ տպավորվել են մորթվելու տարվող գառնուկների պահվածը՝ նրանց լռությունը (այստեղից էլ ֆիլմի անվանումը)։
Լսելով Հաննիբալ Լեկտորի խորհուրդները՝ Կլարիսը գտնում է մարդասպանի հետքը ...
Դերերում
- Ջուդի Ֆոսթեր - Կլարիս Սթարլինգ
- Էնթոնի Հոփքինս - Հաննիբալ Լեկտոր
- Սկոտ Գլեն - Ջեք Քրոուֆորդ
- Թեդ Լիվայն - Ջեյմ Գամբ/ Բուֆֆալո Բիլ
- Բրուք Սմիթ - Քեթրի Մարտին
- Էնթոնի Հիլդ - դոկտոր Ֆրեդերիկ Չիլտոն
- Քեյսի Լեմմոնս - Արդելիա Մեպպ
- Դայեն Բեյքեր - սենատոր Ռութ Մարտին
- Չառլզ Նեպեր - լեյտենանտ Բոյլ
- Ռոջեր Կորման - Հայդեն Բյորք
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- «Գառնուկների լռությունը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Գառնուկների լռությունը»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
- «Գառնուկների լռությունը»(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- ««Գառնուկների լռությունը»»(անգլ.) ֆիլմը Metacritic կայքում:
- «Գառնուկների լռությունը»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գառնուկների լռությունը» հոդվածին։ |