Գաուդա (քաղաք)

Գաուդա[3] (աֆրիկաանս՝  և անգլ.՝ Gouda), փոքր քաղաք Հարավաֆրիկյան Հանրապետության հարավ-արևմտյան մասում՝ Արևմտյան Կապում։ Մտնում է Կապ Ուայնլենդս տարածքի մեջ։ Ներառված է Դրակենշտեյնի տեղական մունիցիպալիտետի կազմում։

ԵրկիրՀարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն
Մակերես7,65 կմ²
ԲԾՄ42 մետր
Բնակչություն3441 մարդ (2011)
Հեռախոսային կոդ023
Փոստային դասիչ6821[1][2]
Գաուդա (քաղաք) (Հարավաֆրիկյան Հանրապետություն)##
Գաուդա (քաղաք) (Հարավաֆրիկյան Հանրապետություն)

Ստուգաբանություն

Բնակավայրն իր ժամանակակից անվանումը ստացել է 1929 թվականին։ Գաուդա տեղանվան ծագման երկու տարբերակ կա. առաջինի համաձայն՝ անունը կապված է Խոյսան բառի հետ, որը նշանակում է այծքաղ, երկրորդ տարբերակի համաձայն՝ Գաուդան բխում է մեկ այլ տեղանունից` հոլանդական Գաուդա քաղաքից[4]։

Աշխարհագրական դիրք

Քաղաքը գտնվում է նահանգի արևմտյան մասում՝ Կլեյն-Բերխրիֆիր գետի ձախ ափին, Քեյփթաուն մայրաքաղաքից մոտավորապես 62 կիլոմետր հյուսիս-արևելք։ Ծովի մակարդակից բացարձակ բարձրությունը 42 մետր է[5]։

Կլիմա

Քաղաքի կլիման մերձարևադարձային միջերկրածովյան է։ Տարեկան միջին տեղումների քանակը 511 մմ է։ Ամենաշատ տեղումները գալիս են ապրիլ-հոկտեմբեր ամիսներին։ Օդի ջերմաստիճանը տատանվում է 17,6°C (հուլիսին) մինչև 30,8°C (փետրվարին)։ Տարվա ամենացուրտ ամիսը հուլիսն է։ Այս ամսվա միջին նվազագույն գիշերային ջերմաստիճանը 5,8°C է[6]։

Բնակչություն

2001 թվականի պաշտոնական մարդահամարի տվյալներով՝ բնակչությունը կազմել է 2580 մարդ, որոնցից տղամարդիկ կազմել են 47,98 տոկոս, կանայք՝ համապատասխանաբար 52,02 տոկոս։ Ռասայական առումով աֆրիկացիները կազմել են քաղաքի բնակչության 89,11%-ը, սևամորթները՝ 7,87%-ը, սպիտակամորթները՝ 3,02%-ը։ Քաղաքաբնակների շրջանում ամենատարածված լեզուներն էին աֆրիկաանսը (92,95%), կոսան (5,66%) և անգլերենը (1,4%)[7]։

2011 թվականի պաշտոնական մարդահամարի ժամանակ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Գաուդայում բնակչությունը կազմել է 3441 մարդ, որոնցից 49%-ը տղամարդիկ էին, 51%-ը՝ կանայք։ Քաղաքի բնակչությունը կազմել է 89,94%-ը, սևամորթները` 8,46%-ը, սպիտակամորթները՝ 1,31%, ասիացիները (ներառյալ հնդիկները)` 0.17%, այլ ցեղերի ներկայացուցիչները` 0.09%: Քաղաքի բնակիչների շրջանում ամենատարածված լեզուներն էին աֆրիկաանսը (90,64%), կոսան (4,85%), անգլերենը (1,63%), ցվանան (0,99%) և սեսոտոն (0,84%)[8]։

Տրանսպորտ

Քաղաքով է անցնում տարածաշրջանային R44 մայրուղին։ Այստեղ կա երկաթուղային կայարան։

Ծանոթագրություններ