Գայել Կակուտա

ֆուտբոլիստ

Գայել Կակուտա (ֆր.՝ Gaёl Kakuta, հունիսի 21, 1991(1991-06-21)[1][2], Լիլ), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, հարձակվող, աֆրիկյան արմատներով։ Հանդես է գալիս չինական «Հեբեյ Չժունցզի» ֆուտբոլային ակումբում։

Գայել Կակուտա
ֆր.՝ Gaël Kakuta
Քաղաքացիությունը Ֆրանսիա և  ԿԴՀ
Ծննդյան ամսաթիվհունիսի 21, 1991(1991-06-21)[1][2] (33 տարեկան)
ԾննդավայրԼիլ
Հասակ173 սանտիմետր[3][4]
Քաշ66 կիլոգրամ
Դիրքեզրային կիսապաշտպան

Կարիերա

Ակումբային

2009-2015 թվականներին հանդես է եկել անգլիական «Չելսի» ակումբի կազմում[5][6]։ 2010-2011 թվականներին վարձավճարով հանդես է եկել անգլիական «Ֆուլհեմ» ֆուտբոլային ակումբում։ 2011 թվականին վարձավճարով հանդես է եկել «Բոլտոն Ուոնդերերս» թիմում։ 2012 թվականին վարձավճարով հանդես է եկել ֆրանսիական «Դիխոն» ակումբի կազմում[7]։ 2012-2014 թվականներին վարձավճարով հանդես է եկել հոլանդական «Վիտոսս» ֆուտբոլային ակումբում։ 2014 թվականին վարձավճարով հանդես է եկել իտալական «Լացիո» թիմում։ 2014-2015 թվականներին վարձավճարով հանդես է եկել իսպանական «Ռայո Վալեկանո» ֆուտբոլային ակումբում[8]։ 2015-2016 թվականներին հանդես է եկել իսպանական «Սևիլյա» ֆուտբոլային ակումբում։ 2016 թվականից մինչև հիմա հանդես է գալիս չինական «Հեբեյ Չժունցզի» ֆուտբոլային ակումբում[9]։

Ազգային հավաքական

2006-2007 թվականներին հանդես է եկել Ֆրանսիայի մինչև 16 տարիքայինների հավաքականում։ 2007-2008 թվականներին հանդես է եկել Ֆրանսիայի մինչև 17 տարիքայինների հավաքականում։ 2008-2009 թվականներին հանդես է եկել Ֆրանսիայի մինչև 18 տարիքայինների հավաքականում։ 2009-2010 թվականներին հանդես է եկել Ֆրանսիայի մինչև 19 տարիքայինների հավաքականում։ 2010-2011 թվականներին հանդես է եկել Ֆրանսիայի մինչև 20 տարիքայինների հավաքականում։ 2011-2013 թվականներին հանդես է եկել Ֆրանսիայի մինչև 21 տարիքայինների հավաքականում։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գայել Կակուտա» հոդվածին։