Գաղափարախոսական լիբերալների դաշինք | |
---|---|
![]() | |
Տեսակ | կուսակցություն |
Երկիր | ![]() |
Հիմնադիր | Վահան Խաչատրյան |
Հիմնադրված | 2016 թվական |
Գաղափարախոսություն | Ազատականություն |
Գաղափարախոսական լիբերալների դաշինք, որը հայտնի է նաև որպես ԳԱԼԱ կուսակցություն, հայկական քաղաքական կուսակցություն[1]։
Գաղափարախոսական լիբերալների դաշինքը հիմնադրվել է 2016 թվականի հուլիսի 1-ին՝ Գյումրիում[2]։ Կուսակցությունը հիմնադրվել և ներկայումս գլխավորում է գործարար Վահան Խաչատրյանը[3][4]։
2016 թվականին կուսակցությունը մասնակցել է Գյումրի քաղաքի ՏԻՄ ընտրություններին՝ հավաքելով ընտրողների ձայների 10,45% -ը և Գյումրու քաղաքային խորհրդում ստանալով 4 մանդատ[5][6]։ 2016 թվականի ընտրություններից առաջ կուսակցությունը հայտարարել է իր գործունեությունը Գյումրիից դուրս ընդլայնելու ծրագրերի մասին։
Կուսակցությունը 2018 թվականի Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է Հայաստանի կանաչների կուսակցության հետ «Երևանի հանրություն դաշինքի» կազմում։ Դաշինքը Երևանի քաղաքապետի թեկնածու է առաջադրել Անահիտ Թարխանյանին։ Ընտրություններից հետո դաշինքը հավաքել է ձայների ընդամենը 0,69%-ը՝ չկարողանալով ստանալ Երևանի ավագանու որևէ մանդատ[7][8][9][10]։
2021 թվականի հոկտեմբերին Գյումրիում տեղի ունեցած տեղական ընտրություններից առաջ կուսակցությունը հայտարարել է, որ չի մասնակցելու և այլ կուսակցությունների հետ դաշինքներ չի ստեղծելու[11]։
Մինչ օրս կուսակցությունը երբեք չի մասնակցել համապետական ընտրություններին։
Կուսակցությունն աջակցում է ազատ և արդար ընտրությունների անցկացմանը, ժողովրդավարության ամրապնդմանը, հաշվետու կառավարության ստեղծմանը և անվտանգության բարձրացմանը[3][12]։