Գալիլեայի ծով

Գալիլեայի ծով, ներկայիս Իսրայելում հայտնի է որպես Կիներետ լիճ[2][3][4][5][6][7][8][9] (եբրայերեն՝ ים כנרת‎, «յամ Կիներետ»[10][11], ընդ որում՝ «յամ»՝ նշանակում է «ծով». արաբ․՝ بحيرة طبريا‎‎, «Բուխայրաթ Տաբարիա»[11], «Բախր Տաբարիա»[12]։ Լճի ափն ամենացածրադիր վայրերից է աշխարհում, այն 213 մետրով ցածր է ծովի մակերևույթից (այդ ցուցանիշով երկրորդ տեղում է՝ Մեռյալ ծովից հետո)։ Միաժամանակ՝ ամենացածրադիր քաղցրահամ լիճն է աշխարհում։ Առավելագույն խորությունը 45 մետր է, մակերեսը՝ 165 կմ²։ Լճի արևմտյան ափին ընկած է Տիբերիա քաղաքը։ Գալիլեայի ծովը հայտնի է նաև Տիբերիադյան լիճ անվամբ։ Այն այդ անունն ստացել է Տիբերիա քաղաքից, որը հիմնադրվել է մ. թ. առաջին դարում հռոմեական Տիբերիոս կայսեր կողմից։ Լճի ավետարանական անունը տրվել է նրա մերձակայքում գտնվող Գալիլեա քաղաքից[13][14][15][16][17]։ Իսկ Գենիսարեթյան լիճ անվանումը տրվել է Գենիսարեթ (Գինոսար) հովտի անունից։

Գալիլեայի ծով
եբրայերեն՝ ים כנרת
արաբ․՝ بحيرة طبريا‎‎

Լճի տեքը Տիբերիայի հին քաղաքամասից
32°48′35″ հս․. լ. 35°35′12″ ավ. ե.HGЯO
Կոորդինատներ
ՏեղագրությունԱռաջավոր Ասիա
ԵրկիրԻսրայել Իսրայել
Վարչատարածքային բաժանումՀյուսիսային մարզ
Հայելու բացարձակ բարձրությունը−215 … −209[1] մ
Ավազանի մակերեսը161—169 կմ²
Ծավալը3,6—4,3 կմ³
Ջրափնյա գծի երկարությունը55—60 կմ
Ամենամեծ խորությունը43 մ
Միջին խորությունը25,6 մ
Ջրահավաքի մակերեսը2730 կմ²
Թափվող գետերըՀորդանան, Ամուդ
Սկիզբ առնող գետերըՀորդանան,

Լճի արբանյակային լուսանկար
Վիքիպահեստում

Հիշատակումը Աստվածաշնչում

Այս լիճը նշվում է Հին Կտակարանում որպես Կիններեֆի ծով։ Այս լճով, ըստ ավանդության, անցնում է Իսրայելի սահմանը։ Նրա մոտակայքում է գտնվում Խիննարոֆ ամրոցը։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գալիլեայի ծով» հոդվածին։