Գազայի հատված

Գազայի հատվածը (արաբերեն՝ قطاع غزّة, եբրայերեն՝ רצועת עזה), կամ պարզապես Գազա, ինքնակառավարվող պաղեստինյան[1][2][3][4][5][6][7] տարածք Միջերկրական ծովի արևելյան ափին։ Սահմանակցում է Եգիպտոսին (հարավ-արևմուտքում՝ 11 կմ) և Իսրայելին (արևելքում և հյուսիսում՝ 51 կմ)։ Գազային և Հորդանան գետի արևմտյան ափին հավակնում է միակ դե յուրե ինքնիշխան Պաղեստինի պետությունը։

Գազա տարածաշրջանը և Հորդանան գետի արևմտյան ափը իրարից անջատված են Իսրայելի տարածքով։ Երկուսն էլ գտնվում են Պաղեստինյան ազգային վարչության տիրապետության ներքո[8] բայց 2007 թվականի հունիսի Գազայի ռազմական բախումներից հետո այն ղեկավարում է պաղեստինյան ռազմականացված իսլամական կազմակերպություն Համասը[9], որն իշխանության եկավ 2006 թվականի ընտրություններից հետո։ Դրանից հետո այն Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից տնտեսական և քաղաքական բոյկոտի ենթարկվեց[10]։

Տարածքն ունի 41 կմ երկարություն և 6-12 կմ լայնություն, ընդհանուր 365 կմ քառակուսի[11][12]։ 1,85 միլիոն բնակչությամբ[13] Գազան խտությամբ երրորդն է աշխարհի քաղաքական միավորների մեջ[14][15]։ Իսրայելի անվտանգության գոտին Գազայի հատվածում սահմանափակում է Գազայի պաղեստինցիների ցամաքային տեղաշարժը[16] Գազայի տարեկան բնակչության աճը կազմում է 2.91% (2014 հաշվարկով), և ունի 13-րդ ամենաբարձր ցուցանիշն աշխարհում[12][17]։ Սպասվում էր, որ բնակչությունը կդառնա 2.1 միլիոն 2020 թվականին։ 2012 թվականին ՄԱԿ-ը զգուշացրեց, որ Գազայի հատվածը կարող է դառնալ ապրելու համար ոչ անվտանգ 2020 թվականին[18], և 2020 թվականի դրությամբ Գազան ունի ջրի, դեղորայքի և էներգիայի պակաս, ինչը ավելի է խորացնում կորոնավիրուսի ճգնաժամը։ Ըստ ԱԼ Ջազիրայի, Իսրայելը շրջափակման մեջ պահելով Գազան խախտում է մարդու իրավունքների 19 կետ։ Չնայած Իսրայելի և Եգիպտոսի հետ սահմաններ ունենալուն բնակչությունը չի կարող ազատորեն լքել կամ ժամանել Գազայի հատված, և չի թույլատրվում ներմուծել կամ արտահանել ապրանքներ։ Սուննի իսլամիստները կազմում են Գազայի հատվածի ճնշող մեծամասնությունը։

Քաղաքներ

Ծանոթագրություններ