Գագիկ Բեգլարյան

հայ քաղաքական գործիչ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գագիկ Բեգլարյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բեգլարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գագիկ Բեգլարի Բեգլարյան (հայտնի է նաև Չոռնի Գագո մականվամբ[1][2][3][4], հունվարի 1, 1964(1964-01-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Երևանի նախկին քաղաքապետ (2009-2010), ՀՀ տրանսպորտի և կապի նախարար (2012 - 2016)։

Գագիկ Բեգլարի Բեգլարյան
Դրոշ
Դրոշ
Երևանի քաղաքապետ
Դրոշ
Դրոշ
մարտի 4, 2009 - դեկտեմբերի 8, 2010
ՆախորդողԵրվանդ Զախարյան
ՀաջորդողԿարեն Կարապետյան
 
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ և տնտեսագետ
Ազգությունհայ
Ծննդյան օրհունվարի 1, 1964(1964-01-01) (60 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
 
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ Անանիա Շիրակացու մեդալ
և Հայաստանի վարչապետի հուշամեդալ

Կենսագրություն

1971-1978 թվականներին սովորել է Երևանի թիվ 33 դպրոցում։ 1978-1981 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանին կից ֆիզիկամաթեմատիկական դպրոցում, 1981-1985 թվականներին՝ Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում։ Ծառայել է խորհրդային բանակում։ Բանակից զորացրվել է 1987 թվականին և որպես հաշվապահ ընդունվել է «Էրեբունի» տրիկոտաժի ֆաբրիկա։ 1988-1992 թվականներին «Վան» կոշիկի ֆաբրիկայում աշխատել է որպես տնտեսագետ։

1993 թվականին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր։ 2002 թվականին ընտրվել Կենտրոն համայնքի թաղապետ։ 2004 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Թաղապետարանական կառավարման սոցիալական հիմնախնդիրները» թեմայով, արժանացել է սոցիոլոգիական գիտությունների թեկնածուի կոչման։ 2005 թվականին և 2008 թվականին վերընտրվել է Կենտրոն համայնքի թաղապետ։

2009 թվականի մարտի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևանի քաղաքապետ[5]։

2009 թվականի մարտի 5-ին ՀՀ կառավարության որոշմամբ լիազորությունները՝ որպես Երևան քաղաքի Կենտրոն թաղային համայնքի ղեկավարի, վաղաժամկետ դադարեցվել են[6]։

2009 թվականի մայիսի 31-ին ընտրվել է Երևանի քաղաքապետ[7]։

2012 թվականի մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր։2012 թվականի հունիսի 16-ից նշանակվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար։

2013 թվականի մայիսի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնում[8]։

2014 թվականի ապրիլի 22-ին Գագիկ Բեգլարյանը կրկին նշանակվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար[9]։ 2016 թվականին հրաժարական է տվել։ 2016 թվականին Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո դուրս է եկել ՀՀԿ-ից ու քաղաքականությունից։

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Պարգևներ

Ծանոթագրություններ

Նախորդող
Արարատ Զուրաբյան
Կենտրոն թաղային համայնքի ղեկավար
Գագիկ Բեգլարյան

01.10.2002 - 04.03.2009 թթ.
Հաջորդող
Գագիկ Գյանջումյան (ժ/պ), պաշտոնը վերացվել է, Գագիկ Գյանջումյանը որպես Կենտրոն վարչական շրջանի ղեկավար
Նախորդող
Երվանդ Զախարյան
Երևանի քաղաքապետ
Գագիկ Բեգլարյան

04.03.2009 - 08.12.2010 թթ.
Հաջորդող
Կարեն Վիլհելմի Կարապետյան
Նախորդող
Մանուկ Վարդանյան
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
Գագիկ Բեգլարյան

16.06.2012 - թթ.
Հաջորդող
Վահան Մարտիրոսյան