Գաբրիելե Ռոսսետտի

Գաբրիելե Ռոսսետտի (իտալ.՝ Gabriele Rossetti, փետրվարի 28, 1783(1783-02-28)[1][2][3][…], Վաստո, Կիետի, Աբրուցցո, Իտալիա[4] - ապրիլի 24, 1854(1854-04-24)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]), իտալացի բանաստեղծ և հայրենասեր, Դանթե Ռոսսետտիի, Ուիլյամի, Մարիայի և Քրիստինա Ռոսսետտիի հայրը։

Գաբրիելե Ռոսսետտի
Ծնվել էփետրվարի 28, 1783(1783-02-28)[1][2][3][…]
ԾննդավայրՎաստո, Կիետի, Աբրուցցո, Իտալիա[4]
Վախճանվել էապրիլի 24, 1854(1854-04-24)[1][2][3][…] (71 տարեկան)
Վախճանի վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
ԳերեզմանՀայգեյթ գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծ, գրական քննադատ և գրող
Լեզուիտալերեն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն,  Մեծ Բրիտանիայի թագավորություն և  Երկու Սիցիլիաների թագավորություն
ԱնդամակցությունԿարբոնարներ
ԱշխատավայրԼոնդոնի թագավորական քոլեջ
ԱմուսինՖրենսիս Պոլիդորի[5]
ԶավակներԴանթե Գաբրիել Ռոսսետտի[6], Մարիա Ֆրանչեսկա Ռոսսետտի[6], Ուիլիամ Մայքլ Ռոսսետտի[6] և Քրիստինա Ջորջ Ռոսսետտի[5][6]
 Gabriele Rossetti Վիքիպահեստում

Սկզբում զբաղվել է գեղանկարչությամբ, եղել է Նեապոլի թանգարանի կոնսերվատոր։ Նա ակտիվորեն մասնակցել է Իտալիայի հեղափոխությանը[7], հակազդեցությամ ժամանակ նա թաքնվել է անգլիական նավում՝ քողարկվելով որպես անգլիական սպա[7]։ Լոնդոնում հաստատվելուց հետո նա դարձել է Լոնդոնի թագավորական քոլեջի (անգլ.՝ King’s College) իտալական լեզվի և գրականության պրոֆեսոր։

Նա մեկնաբանություններ է կատարել Դանթեի «Աստվածային կատակերգության» վրա (հատոր I-II, 1826-1927), որտեղ նա փորձել է ապացուցել, որ նա տոգորված է եղել հակապապական և բարեփոխական հակումներով, ինչը լիովին համապատասխանում է «Երիտասարդ Իտալիայի» ձգտումներին։ Քննադատները թշնամաբար են արձագանքել այս փորձին, և Ռոսսետտին այն չի ավարտել։ Ի պաշտպանություն իր քաղաքական հայացքների՝ նա հրատարակել է «Sullo spirito antipapale» (1830)։ Չնայած Հռոմի պապի աշխարհիկ իշխանության դեմ իր հարձակումների ողջ կոշտությանը՝ Ռոսսետտին տոգորված էր մեղմ կրոնական հայացքներով, ինչի մասին վկայում են նրա բանաստեղծությունները՝ «Iddio e l'uomo, salterio» (1833) և «L'arpa evangelica» (1852)[7]։

Ռոսսետտիի բանաստեղծությունների ամբողջական ժողովածուն, որը բազմակի հրատարակություն է ունեցել, հրատարակել է Ջոզուե Կարդուչչին[8]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրիելե Ռոսսետտի» հոդվածին։