Բրունո Պերես

բրազիլական Ֆուտբոլիստ

Բրունո Պերես (պորտ.՝ Bruno Peres, մարտի 1, 1990(1990-03-01)[1][2][3], Սան Պաուլո, Բրազիլիա), բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Ռոմայից վարձավճարով հանդես է գալիս Սան Պաուլուի կազմում։ Խաղում է աջ պաշտպանի դիրքում[4]։

Բրունո Պերես
Bruno Peres
Պերեսը Ռոմայի կազմում 2017 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անունBruno da Silva Peres
ՔաղաքացիությունըԲրազիլիա Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվմարտի 1, 1990(1990-03-01)[1][2][3] (34 տարեկան)
ԾննդավայրՍան Պաուլո, Բրազիլիա
Հասակ178 սմ
Քաշ72 կգ
Դիրքաջ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԲրազիլիա Սան Պաուլու
(վարձավճարով Ռոմայից)
Համար-
Պատանեկան կարիերա
2008-2010Բրազիլիա Աուդաքս Սան Պաուլու
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ (գոլ)
2010-2012Բրազիլիա Աուդաքս Սան Պաուլու26(2)
2010Բրազիլիա Բրագանտինո6(1)
2011-2012Բրազիլիա Գուարանի33(0)
2012-2014Բրազիլիա Սանտոս38(3)
2014-2016Իտալիա Տորինո65(6)
2016-ներկաԻտալիա Ռոմա48(2)
2018-ներկա  Բրազիլիա Սան Պաուլու0(0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հուլիսի 12-ի, 2018:

Ակումբային կարիերա

Վաղ կարիերա

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան Պերեսը սկսել է Աուդաքս Սան Պաուլուում։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշել է 2010 թվականի փետրվարի 21-ին՝ Ունիան Բարբարենսեի դեմ խաղում[5]։ 2010 թվականին նա վարձավճարով միացավ Բրագանտինոյին[6]։ Ակումբի կազմում իր առաջին հանդիպումը անցկացրեց մայիսի 7-ին՝ Ամերիկա Մինեյրոյի դեմ խաղում[7]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց հունիսի 1-ին՝ Բրազիլենսեի դեմ խաղում[8]։ Բրագանտինոյի կազմում նա անցկացրեց 6 հանդիպում՝ խփելով 1 գոլ։

2011 թվականին Պերեսը վարձավճարով տեղափոխվեց Գուարանի։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց հուլիսի 26-ին՝ Դուկի դի Կաշիասի դեմ խաղում[9]։ Գուարանիի կազմում նա անցկացրեց 33 հանդիպում։

Սանտոս

2012 թվականի հուլիսի 5-ին Պերեսը 1․5 տարվա վարձավճարով տեղափոխվեց Սանտոս։ Իր դեբյուտը նշեց հուլիսի 8-ին՝ Գրեմիոյի դեմ խաղում[10]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց հուլիսի 29-ին՝ Պոնտե Պրետայի դեմ խաղում[11]։ Իր առաջին մրցաշրջանում նա անցկացրեց 27 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։

2013 թվականի հունվարի 15-ին Պերեսը 4 տարվա պայմանագիր կնքեց Ինտերնասիոնալի հետ, սակայն 3 օր անց գործարքը չեղյալ հայտարարվեց, ինչից հետո Սանտոսը գնեց բրազիլացու ամբողջ տրանսֆերը[12]։ Ակումբի կազմում Պերեսը անցկացրեց 2 մրցաշրջան՝ մասնակցելով 68 հանդիպման և դառնալով 4 գոլի հեղինակ։

Տորինո

2014 թվականի հունիսի 16-ին Պերեսը 2 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Տորինո[13]։ Իր դեբյուտը Սերիա A-ում նշեց սեպտեմբերի 21-ին՝ Վերոնայի դեմ խաղում[14][15]։ Իր առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց սեպտեմբերի 24-ին՝ Կալյարիի դեմ խաղում[16]՝ այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[17]։ Իր առաջին գոլը Իտալիայում խփեց 2014 թվականի նոյեմբերի 30-ին՝ Յուվենտուսի դեմ խաղում[18][19]։ 2015 թվականի փետրվարի 1-ին՝ Սամպդորիայի դեմ խաղում բրազիլացին դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ, ինչի շնորհիվ Տորինոն հաղթեց 5-1 հաշվով[20]։ 2015 թվականի ապրիլի 29-ին Պերեսը բացեց խաղի հաշիվը Պալերմոյի դեմ խաղում[21]։ 2015 թվականի նոյեմբերի 26-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2020 թվականը[22][23]։ Տորինոյի կազմում Պերեսը անցկացրեց 68 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։

Ռոմա

2016 թվականի օգոստոսի 16-ին Պերեսը 12․5 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Ռոմա[24][25]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 20-ին՝ Ուդինեզեի դեմ խաղում[26]։ Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց օգոստոսի 23-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման փլեյ օֆֆ փուլի Պորտուի դեմ խաղում[27]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց 2017 թվականի հունվարի 29-ին՝ Սամպդորիայի դեմ խաղում[28]։

Կարիերայի վիճակագրություն

Ակումբային վիճակագրություն

2018 թվականի հուլիսի 12-ի դրությամբ[29]

ԱկումբՄրցաշրջանԱռաջնությունԳավաթՄայրցամաքայինԱյլԸնդհանուր
ԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Աուդաքս Սան Պաուլու2010100100
2011162162
Ընդհանուր000000262262
Բրագանտինո (վարձավճար)20106161
Գուարանի (վարձավճար)2011130130
201230170200
Ընդհանուր1600000170330
Սանտոս201225220272
201311120180311
2014201071101
Ընդհանուր3833000271684
Տորինո2014–1534300343
2015–1631320333
2016–17001111
Ընդհանուր656310000687
Ռոմա2016–1730240100442
2017–181801060250
Ընդհանուր4825016000683
Կարիերայի ընդհանուր1731211116070327016

Նվաճումներ

Ակումբային

Սանտոս

  • Ռեկոպա Սուդամերիկանա․ 2012

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրունո Պերես» հոդվածին։