1901 թվականին Լոնդոնի Թագավորական հասարակության նախաձեռնությամբ ստեղծվեց բրիտանական ակադեմիա` հումանիտար գիտությունների զարգացման նպատակով։
Ակադեմիայի հիմնադրումից հետո հաստատությունը կարողացավ մասնակցել Միջազգային ակադեմիայի ասոցիացիային (IAA), որը հիմնադրվել է 1899 թվականին[5]։
Բրիտանական ակադեմիան հաստատվել է 1902 թվականին Թագավորական կանոնադրությամբ։
Բրիտանական ակադեմիայի առաջին նախագահն էր Դոնալդ Մակեյը, 11 Լորդ Ռեյը (1902—1907):
Ակադեմիայի առաջին քարտուղարը գրեթե երեք տասնամյակ Իսրայել Գոլանդցն էր, որն ակադեմիայի հիմնադիր-նախաձեռնողներից մեկն էր[6]։
Ակադեմիայի պաշտոնական անվանումն է՝ «Պատմական, փիլիսոփայական և բանասիրական ուսումնասիրությունների զարգացման բրիտանական ակադեմիա»։
Ակադեմիան ունի 18 մասնաճյուղ կամ բաժին։
Ակադեմիայի անդամները բաժանվում են խմբերի՝ Ordinary Fellows (սովորական անդամներ), Senior Fellows (ավագ անդամներ` ավելի քան 70 տարեկան), Corresponding Fellows (թղթակից անդամներ) և Honorary Fellows (պատվավոր անդամներ՝ ոչ ավելի, քան 20 անդամ)։
Ակադեմիայում ամեն տարի ընտրվում են շուրջ 35 նոր անդամներ։