Բրիսբեն (գետ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բրիսբեն (այլ կիրառումներ)

Բրիսբեն (անգլ.՝ Brisbane River), Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի հարավում գտնվող ամենաերկար գետը, որը հոսում է Բրիսբեն քաղաքի միջով և թափվում Մորետոն ծոց։

Բրիսբեն
Բրիսբեն գետը
Բնութագիր
Երկարություն344
Ավազանի մակերես13 600 կմ²
Ջրահոսք
ԱկունքConondale Range
Սթենլի լեռ
Ակունքի տեղակայումՄեծ Ջրբաժան լեռնաշղթա
Գետաբերանի տեղակայումMoreton Bay?
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերStanley River?, Lockyer Creek?, Bremer River?, Breakfast Creek?, Bulimba Creek?, Moggill Creek?, Oxley Creek? և Norman Creek?
ԵրկիրԱվստրալիա Ավստրալիա
ԵրկրամասՔվինսլենդ
Անվանված էThomas Brisbane?
Գետը Վիքիպահեստում

Տվյալներ

Ջոն Օքսլին առաջին եվրոպացին էր, որ հետազոտեց գետը և 1823 թվականին այն անվանեց Նոր Հարավային Ուելս նահանգի ղեկավար Թոմաս Բրիսբենի անունով։ Մորետոն ծովածոցի գաղթավայրը նույնպես ստացավ այդ անունը՝ հետագայում դառնալով ներկայիս Բրիսբեն քաղաքը։

Գետի երկարությունը կազմում է 344 կմ, ավազանը մոտ՝ 13,6 հազար կմ²։ Ակունքը գտնվում է Նանագո քաղաքի մոտ։ Մինչև Բրիսբոն հոսում է հարավային ուղղությամբ, այնուհետև հունը փոխում է դեպի վար։ Գետաբերանը գտնվում է Մորետոն ծոցում, Բրիսբոնի արևելյան մասում[1]։

Գետը հարուստ է ձկներով, համարվում է Queensland lungfish-ի էնդեմիկ արեալ[2]։

Գետի ստորին հատվածներում հաճախ ջրհեղեղներ են լինում, որոնք հանգեցնում են աղետալի վիճակի։ Վերջին աղետալի դեպքը տեղի է ունեցել 2011 թվականին[3][4]։

Գետի վրա կառուցված են 16 խոշոր կամուրջներ և մեկ ստորջրյա թունել։ Կամուրջների հիմնական մասը Բիսբոնում է։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրիսբեն (գետ)» հոդվածին։