Բրեիլա

Բրեիլա (ռումիներեն՝ Brăila)[2], քաղաք Ռումինիայում՝ Վալախիա շրջանում։ Բրեիլայի ժուդեցի վարչական կենտրոնն է։ Բնակչությունը 216,9 հազար մարդ է (2002)։ Դանուբ գետի նավահանգիստներից է։

Բնակավայր
Բրեիլա
ռումիներեն՝ Brăila
Զինանշան

ԵրկիրՌումինիա Ռումինիա
Մակերես77,9±0,01 կմ²
ԲԾՄ25±1 մետր
Բնակչություն154 686 մարդ (դեկտեմբերի 1, 2021)[1]
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
Փոստային դասիչ810001–810542
Պաշտոնական կայքprimariabraila.ro
Բրեիլա (Ռումինիա)##
Բրեիլա (Ռումինիա)

Պատմություն

Քաղաքը հիմնադրվել է հույների կողմից մ․ թ․ ա․ 5-րդ դարում որպես փոխաբեռնման կետ։ Այն կոչվել է Պրոհոլիա (Προχειλια)։ Այս գործառույթը՝ այսինքն բեռների փոխաբեռնումը ծովային նավերից գետայիններին և հակառակը, Բրեիլայի նավահանգիստն իրականացրել է մինչև 20-րդ դարի սկիզբը։

Ռուս-թուրքական պատերազմում (1710-1713)՝ Պրուտի անցման ժամանակ, գեներալ Ռաննեն դրագունյան յոթ գնդերով և մոլդովական ոչ մեծ հեծելազորով շարժվել է դեպի Սերետա գետը։ Հուլիսի 10-ին, մոտենալով Մաքսիմենի վանքին, Ռաննեն իմացել է, որ թուրքական երեքհազարանոց բանակը, որը զբաղեցնում էր Բրայլովի ամրոցը, նրա շուրջը պաշտպանական ամրություն է կառուցում՝ հետագա հարձակումները զարգացնելու համար։ Որպեսզի դա խոչընդոտեն, Ռաննեն որոշել է անհապաղ հարձակվել և Մաքսիմենի մոտ թողնելով 400 դրագուններ ու մոլդովացի հեծելայիններ՝ հուլիսի 11-ի շարժվել է քաղաքի ուղղությամբ։ Արդեն երեկոյան բանակի ավանգարդը հասել է Բրեիլայի մերջակայք, իսկ հուլիսի 12-ի առավոտյան այստեղ են հասել գլխավոր ուժերը։ Երեկոյան ժամը 10։00-ին Ռաննեն հարձակում է գործել՝ երկու հեծելային ջոկատներով գրավելով գետի և ամրոցի միջև ընկած տարածությունը, որպեսզի կտրի նահանջի ճանապարհը։ Համառ մարտից հետո թուրքերը նահանջել են ամրոց։ Հուլիսի 14-ին պահակազորը կապիտուլացվել է։ Ռուսների կորուստները կազմել են մոտ 100 մարդ, թուրքերինը՝ մոտ ութ հարյուր։

Բրեիլայի մերձակայքը
Ռուս-թուրքական պատերազմի (1877-1978) ժամանակ

1770 թվականին գեներալ Գլեբովի ղեկավարությամբ զորքերը հարձակվել են Բրաիլովի վրա, սակայն անօգուտ։ Սական երբ Գլեբովը օգնություն է ստացել, թուրքերը, դա իմանալով, թողել են ամրոցը, որը հետագայում հաշտության պայմանագրով կրկին վերադարձվել է իրենց[3]։

Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ (1828-1829) Բրաիլայի ամրոցը եղել է թուրքական հենակետ ընդհուպ մինչև 1828 թվականի հունիսը, երբ մի շարք գրոհներից հետո այն հանձնվել է ռուսական զորքին (ռուսները քաղաքն անվանել են Բրաիլով)[3]։

1830 թվականից սկսվել է Բրաիլայի ծաղկումը։ Հույները, որոնք հիմնականում զբաղված էին ծովագնացության ոլորտում, միշտ կազմել են բնակչության զգալի մասը՝ հատկապես 19-րդ դարի ընթացքում։ Պատահական չէ, որ քաղաքում են ծնվել հունական ծագմամբ նշանավոր բազմաթիվ մարդիկ, այդ թվում ռումինացի գրող Պանաիտ Իստրատին, որը հայրական կողմից հույն է եղել։

1869 թվականին Բրեիլայում բուլղարացի արտագաղթյալները հիմնադրել են Բուլղարական գրական ընկերությունը (ներկայումս՝ Բուլղարիայի գիտությունների ակադեմիա

Քույր քաղաքներ

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրեիլա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 559