Բրեդ Փիթ

Ուիլյամ Բրեդլի «Բրեդ» Փիթ (անգլ.՝ William Bradley «Brad» Pitt), դեկտեմբերի 18, 1963(1963-12-18)[6][7][8][…], Shawnee, Օկլահոմա, ԱՄՆ[9]), ամերիկացի հայտնի դերասան և պրոդյուսեր «Ոսկե Գլոբուս» մրցանակի դափնեկիր (1995 թվական, «12 կապիկ» ֆիլմի համար), երկու անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի։Ունի բազմահազար երկրպագուներ տարբեր երկրներից։ Սիրվել է բոլորի կողմից իր դերասանական խաղի և գեղեցկության համար։

Բրեդ Փիթ
անգլ.՝ Brad Pitt
Ուիլյամ Բրեդլի Փիթ
Հասակը180 սմ
Ծնվել էդեկտեմբերի 18, 1963 (60 տարեկան)
ԾննդավայրՇաունի, Օկլահոմա,
ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
ԿրթությունՄիսուրիի համալսարան և Kickapoo High School?
ՔաղաքացիությունԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
ԱզգությունBritish Americans?, իռլանդական ծագումով ամերիկացի, գերմանական ծագումով ամերիկացի, շվեդական ծագումով ամերիկացի, հոլանդա-ամերիկացի, ֆրանսիական ծագումով ամերիկացի և Cornish Americans?
Այլ անուն(ներ)Ուիլյամ Բրեդլի «Բրեդ» Փիթ
ՄասնագիտությունԴերասան, Պրոդյուսեր
Ակտիվ շրջան1964–այժմ
ԺանրերԴրամա,
Թրիլեր,
Քրեական
Ընտրանի«Ծանոթացեք՝ Ջո Բլեք»,
«Միսթր և միսիս Սմիթ»,
«Յոթ»
Ծնողներհայր՝ William Alvin Pitt?[1], մայր՝ Jane Etta Hillhouse?[1]
Ամուսին(ներ)Ջենիֆեր Անիսթոն
(ամուսնալուծված),
Անջելինա Ջոլի
(6 երեխա)
Համատեղ ապրող(ներ)Ջուլիետ Լևիս[2], Գվինեթ Փելթրոու, Ջենիֆեր Անիսթոն և Անջելինա Ջոլի
Երեխա(ներ)6 երեխա
Պարգևներ և մրցանակներ

Բոստոնի կինոքննադատների ընկերության մրցանակ տղամարդու լավագույն դերակատարման համար

Critics’ Choice Movie Awards՝ լավագույն դերասանական կազմի համար

ԱՄՆ կինոքննադատների ազգային միության մրցանակ տղամարդու լավագույն դերակատարման համար

Նյու Յորք Ֆիլմի քննադատների շրջանակի մրցանակ լավագույն դերասանի համար

Phoenix Film Critics Society Award for Best Cast?

Սան Դիեգոյի կինոքննադատների ընկերության մրցանակ համույթի լավագույն կատարման համար

Ոսկե Գլոբուս մրցանակ երկրորդ պլանի լավագույն դերասանի համար - կինոֆիլմ

Rembrandt Award?

Սատուրն մրցանակ երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար

ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ՝ «խաղարկային կինոյում լավագույն դերասանական կազմ» անվանակարգում

Օսկար լավագույն ֆիլմի համար Ոսկե գլոբուս

ԲԱՖՏԱ պարգև

Վոլպի գավաթ լավագույն դերասանին

ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ

Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանի համար

Թայմ 100

[3][4]
և

Թայմ 100

[5]
bradpittweb.com

Կենսագրություն

Ծնվել է Օկլահոմա նահանգի Շաուն քաղաքում (ԱՄՆ)։ Նրա հայրը՝ Ուիլյամ Փիթը, աշխատում էր որպես մենեջեր բեռնափոխադրման ընկերությունում, իսկ մայրը՝ Ջեյն Էտտա Հիլհաուսը, աշխատում էր որպես ուսուցչուհի։ Փիթը, նրա եղբայր Դուգ Փիթը և քույր Ջուլիա Փիթը մեծացել են Սփրինգֆիլդ քաղաքում։ Դպրոցում Փիթը ակտիվորեն զբաղվում էր սպորտով, երաժշտությամբ և դպրոցի ուսանողական հարցերով։ Դպրոցից հետո ընդունվում է Միսսուրի-Կոլումբիա համալսարանը, որտեղ ուսումնասիրում էր լրագրություն և գովազդ։ Համալսարանը ավարտելուց հետո նա որոշում է դառնալ դերասան և ուղևորվում է Հոլիվուդ։ Այնտեղ նա իր անունը փոխեց «Բրեդ Փիթ»-ի, բայց դրանից դերերը չավելացան։

Կարիերա

Մինչ Փիթին սկսեցին դերեր առաջարկել, նա աշխատում էր որպես վարորդ կահույքի սրահում և անգամ «El Pollo Loco» սրճարանների ցանցում, որտեղ հագնում էր մեծ հավի հանդերձանք և հրավիրում մարդկանց՝ այցելելու սրճարանը։ Այս ամենին զուգահեռ նա այցելում էր դերասանական վարպետության դասընթացներ։ Լուրջ դերասանական կարիերան սկսեց այն ժամանակ, երբ նրան առաջարկեցին խաղալ «Դալլաս» հեռուստասերիալում։ Այդ դերից հետո նրան սկսեցին առաջարկել դերեր այլ ֆիլմերում և հեռուստասերիալներում։ 1988 թվականին նա առաջին անգամ ստացավ գլխավոր դերը «Արևի մութ կողմը» ֆիլմում։ Այդ ֆիլմը նկարվում էր Հարավսլավիայում։ Նկարահանման ժամանակ երկրում սկսվեց քաղաքացիական պատերազմ, և նկարահանող խումբը բավականին արագ ստիպված էր լքել երկիրը։ Խառնաշփոթի մեջ կորցնում են նկարահանված նյութերի կեսը, բայց 1998 թվականին նյութերը գտնվում են, և ֆիլմը լույս է տեսնում։1991 թվականին Փիթը խաղում է Ռիդլի Սքոթի «Թելման և Լուիզը» ֆիլմում։ Հետագայում հաջորդեցին այնպիսի ֆիլմեր, ինչպիսին են՝ «Այնտեղ, որտեղ հոսում է գետը», «Աշնան լեգենդները», «Հարցազրույց արնախումի հետ։ Արնախումի կյանքի քրոնիկա» (Թոմ Քրուզի և Անտոնիո Բանդերասի մասնակցությամբ), «Յոթ»։ Փիթը 1995 թվականին առաջադրվել է «Օսկարի» որպես լավագույն երկրորդ պլանի դերասան «12 կապիկ» ֆիլմի համար։

1995 թվականին «Empire» ամսագիրը հայտնում է 25 ամենասեքսուալ տղամարդկանց անունները։ Ցուցակում Փիթը զբաղեցնում էր առաջնային դիրքեր, իսկ «People» ամսագրի կողմից Փիթը 2 անգամ ճանաչվել է ամենասեքսուալ տղամարդը կենդանի մարդկանց մեջ՝ դառնալով միակ մարդը, որն արժանացել է այդ պաշտոնին մեկ անգամից ավել։1997 թվականին լույս է տեսնում «Յոթ տարի Տիբեթում» ֆիլմը, որտեղ պատմվում է Չինաստանի մուտքը Տիբեթ։ Այս ֆիլմում խաղալու համար Բրեդ Փիթը և Դևիդ Թուլիսը ընդմիշտ զրկվեցին մուտք գործելուց Չինաստան։1999 թվականին Փիթը խաղում է իր ամենահայտնի դերերից մեկը «Մարտական ակումբ» ֆիլմում, որի ռեժիսորն է Դևիդ Ֆինչերը։ Ֆիլմը հիմնված է Չակ Պալանիկի գրքի վրա։ Բայց Բրեդ Փիթի անունը սկսեց թնդալ ամբողջ աշխարհով միայն «Տրոյա» ֆիլմից հետո, որտեղ Փիթը խաղաց Աքիլլեսին։ Հետո Փիթը նկարահանվում է մի քանի հաջողված ֆիլմերում, այդ թվում նաև «Միսթեր և միսիս Սմիթ» ֆիլմում իր ապագա կնոջ՝ Անջելինա Ջոլիի հետ։Իր վերջին դերերից է «Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը» ֆիլմում գլխավոր հերոսի դերը, որի ռեժիսորը նույնպես Դևիդ Ֆինչերն էր։ Փիթը բացի դերասանական աշխատանքից բավականին ակտիվ զբաղվում է նաև պրոդյուսերական գործունեությամբ։2002 թվականին Փիթը իր նախկին կնոջ՝ Ջենիֆեր Անիստոնի և ներկայիս Paramount Pictures ընկերության պրոդյուսեր Բրեդ Գրեյի հետ հիմնադրում է նոր ստուդիա՝ Plan B Entertainment անունով։ 2005 թվականին իր ընկերությունը հովանավորեց Թիմ Բարթոնի «Չառլին շոկոլադե ֆաբրիկայում» ֆիլմը։ Plan B ընկերությունը նաև հովանավորում էր Մարտին Սկորսեզեի «Հանգուցյալները» ֆիլմը, որը արժանացել էր «Օսկարի»։Փիթը հանդես է եկել որպես դերասան այնպիսի գովազդներում, որոնց պատվիրատուները եղել են Հայնիքենը, Հոնդան և Ճապոնական SoftBank ընկերությունը։

Անձնական կյանք

Անջելինա Ջոլի և Բրեդ Փիթ 2007 թ Կաննի կինոփառատոնում

1995 թվականին Փիթը բավականին ջերմ հարաբերություններ է սկսում ունենալ Գվինեթ Փելթրոուի հետ (նրանք միասին հանդես էին գալիս «Յոթ» ֆիլմում)։ 1996 թվականին նրանք նշանվում են, իսկ երբ գործը հասնում է ամուսնանալուն, 1997 թվականի հուլիսին նրանք բաժանվում են։2000 թվականի հուլիսի 29-ին Փիթը ամուսնանում է դերասանուհի Ջենիֆեր Անիստոնի հետ։ Նրանց ամուսնությունը տևում է հինգ տարի և պաշտոնապես չեղարկվում 2005 թվականի հոկտեմբերի 2-ին։2006 թվականի հունվարի 11-ին Բրեդ Փիթը և Անջելինա Ջոլին պաշտոնապես հայտարարում են իրենց հարաբերությունների մասին և ասում, որ Ջոլին հղի է Փիթից։ 2006 թվականի մայիսի 26-ին Նամիբիայում ծնվում է Շայլա Նուվել դուստրը։ 2008 թվականի հուլիսի 12-ին Փարիզում ծնվում են երկվորյակներ Նոքս Լեոնը (տղա) և Վիվիեն Մարշելինը (աղջիկ)։ Զույգը նաև որդեգրել է 3 երեխա։ Հիմա նրանք ունեն վեց երեխա՝ որդիներ Շիվանը, Փաքս Թենը և Նոքս Լեոնը, իսկ դստրերը՝ Զախարա Մարլի, Շայլո Նուվել և Վիվիեն Մարշելինը։ Բոլոր երեխաների ազգանունը Ջոլի-Փիթ է։

Ֆիլմագրություն

Դերասան
ՏարիՖիլմԲնօրինակ անվանումԴեր
1964«Ուրիշ աշխարհ (հեռուստասերիալ)»Another WorldՔրիս
1978«Դալլաս (հեռուստասերիալ)»DallasՌենդի
1985«Հասակի խնդիրներ (հեռուստասերիալ)»Growing PainsՋեֆֆ
1986«Նոր Հոլիվուդյան

հրապարակներում (հեռուստասերիալ)»

The New Hollywood SquaresԳուեսթ Ափերանսե
1986«Դասարանի նախագահը

(հեռուստասերիալ)»

Head of the ClassՉակ
1987«Ջամփ սթրիթ 21 (հեռուստասերիալ)»21 Jump StreetՊիտեր
1987«Երեսուն և ինչ-որ բան (հեռուստասերիալ)»ThirtysomethingԲերնարդ
1988«Ֆրեդդիի մղձավանջները (հեռուստասերիալ)»Freddy's NightmaresՌիկ
1988«Հանցագործություն Ֆուլհեմ թաղամասում (հեռուստաֆիլմ)»A Stoning in Fulham CountyԹեդի Ջոնսոն
1988«Արևի մութ կողմը»The Dark Side of the SunՌիք
1989«Բաց թողնելով պարապմունքները»Cutting ClassԴուայտ Ինգալզ
1989«Միասին երջանիկ»Happy TogetherԲրայն
1990«Նկարը (հեռուստաֆիլմ)»The ImageԿինոօպերատոր
1990«Մեռնելու համար չափազանց երիտասարդ»Too Young to Die?Բիլի Կենտոն
1990«Ավտոարշավներ շրջանով»Across the TracksՋո Մալոնի
1991«Թելման և Լուիզը»Thelma & LouiseՋեյ Դի
1991«Ջոնի Սուիդ»Джонни ЗамшаՋոնի Սուիդ
1991«Ծառայություն»The FavorԷլիոթ Ֆաուլեր
1992«Պատմություններ ուժեղ մարդկանց մասին (հեռուստաֆիլմ)»Two-Fisted TalesԲիլի
1992«Զուգահեռ աշխարհ»Cool WorldԽուզարկու Ֆրենկ Հերիս
1992«Այնտեղ, որտեղ հոսում է գետը»A River Runs Through ItՓոլ Մակլին
1992«Շփում»ContactԿոկս
1993«Կալիֆորնիա»KaliforniaԷռլի Գրեյս
1993«Իսկական սեր»True RomanceՖլոյդ
1994«Հարցազրույց արնախումի հետ։ Արնախումի կյանքի քրոնիկա»Interview with the Vampire: The Vampire ChroniclesԼուիս դե Փուենտ դիու Լակ
1994«Աշնանային լեգենդներ»Legends of the FallՏրիստան Լադլով
1995«Յոթ»SevenԴեյվիդ Միլզ
1995«12 կապիկ»12 MonkeysՋեֆրի Գոյնզ
1996«Քնածները»SleepersՄայքլ Սալիվան
1997«Սատանայի սեփականությունը»The Devil's OwnՌորի Դևանի / Ֆրենսիս (Ֆրենկի) Օստին Մակգվեիր
1997«Յոթ տարի Տիբեթում»Seven Years in TibetՀեյնրիխ Հարեր
1998«Ծանոթացեք՝ Ջո Բլեք»Meet Joe BlackՋո Բլեք
1999«Մարտական ակումբ»Fight ClubԹայլեր Դարդեն
2000«Մեծ խաղագումար»SnatchՄիքի Օնիլ
2001«Մեքսիկացին»The MexicanՋերի Ուելբաչ
2001«Լրտեսական խաղեր»Spy GameԹոմ Բիշոպ
2001«Օուշենի 11 ընկերները»Ocean's ElevenՌասթի Ռայեն
2002«Վտանգավոր մարդու խոստովանությունը»Confessions of a Dangerous MindԲրեդ, Bachelor #1
2004«Տրոյա»TroyԱքիլլես
2004«Օուշենի 12 ընկերները»Ocean's TwelveՌասթի Ռայեն
2005«Միստր և միսիս Սմիթ»Mr. & Mrs. SmithՋոն Սմիթ
2006«Բաբելոն»BabelՌիչարդ
2007«Օուշենի տասներեք ընկերները»Ocean's ThirteenՌասթի Ռայեն
2007«Ինչպես վախկոտ Ռոբերտ Ֆորդը սպանեց Ջեսսի Ջեյմսին»The Assassination of Jesse James by the Coward Robert FordՋեսի Ջեյմս
2008«Կարդալուց հետո այրել»Burn After ReadingՉեդ Ֆելդհայմեր
2008«Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը»The Curious Case of Benjamin ButtonԲենջամին Բաթոն
2009«Անփառունակ սրիկաները»Inglourious BasterdsԱլդո Ռեյն
2011«Կենաց ծառը»The Tree of LifeՊարոն Օբրայեն
2011«Մարդ, որը փոխեց ամեն ինչ»Moneyball Բիլլի Բինն
2011«Չարի կնիքը»Touch of EvilԽելագարը
2012«Խաղատան թալանը»Killing Them SoftlyՋեյք
2013«Աշխարհների պատերազմ Z»World War ZԳերրի Լայն
2013«12 տարվա ստրկուրյուն»12 Years a SlaveԲասս
2013«Խորհրդատու»The CounselorՈւեսթրի
2014«Խիզախություն»FuryԴոն «Ուսրդադի» Քոլիեր
2015«Փիրուզե ափ»By the SeaՌոլանդ
2015«Խաղ իջեցումով»The Big ShortԲեն Ռիքերթ
Պրոդյուսեր
ՏարիՖիլմբնօրինակ անվանում
1988«Տեսակետ (հեռուստասերիալ)»P.O.V.
2006«Աստված հոգնել է մեզանից»God Grew Tired of Us: The Story of Lost Boys of Sudan
2006«Հանգուցյալները»The Departed
2006«Սուր սահմանի վրա»Running with Scissors (film)
2007«Շան տարի»Year of the Dog (film)
2007Տեհաչյան նախագիծThe Tehuacan Project
2007«Նրա սիրտը»A Mighty Heart
2007«Ինչպես վախկոտ Ռոբերտ Ֆորդը սպանեց Ջեսսի Ջեյմսին»The Assassination of Jesse James by the Coward Robert Ford
2008«Ճանապարհորդի կինը»The Time Traveler's Wife
2008«Գեղեցիկ/նուրբ (հեռուստաֆիլմ)»Pretty/Handsome
2009«Պիպպի Լիի անձնական կյանքը»The Private Lives of Pippa Lee
2010«Ռուս. Пипец»Kick-Ass (film)
2010«Կեր, աղոթիր, սիրիր»Eat Pray Love
2011«Կենաց ծառը»The Tree of Life
2011«Մարդ, որը փոխեց ամեն ինչ»Moneyball
2012«Տունը, որտեղ ես ապրում եմ»The House I Live In
2012«Խաղատան թալանը»Killing Them Softly
2013«Մեծ մարդիկ»Big Men
2013«Աշխարհների պատերազմ Z»World War Z
2013«Ռուս. Пипец 2»Kick-Ass 2
2013«12 տարվա ստրկուրյուն»12 Years a Slave
2013«Հարություն (հեռուստասերիալ)»Resurrection
2014«Սովորական սիրտ (հեռուստաֆիլմ)»The Normal Heart
2014«Սոխակ»Nightingale
2014«Խիզախություն»Fury
2014«Ռուս. Сельма»Selma
2015«Իրական պատմություն»True Story
2015«Հասնելով գագաթին»Hitting the Apex
2015«Փիրուզե ափ»By the Sea
2015«Խաղ իջեցումով»The Big Short
2016«Ճանապարհորդություն ժամանակում»Voyage of Time: The IMAX Experience
2016«Կորուսյալ քաղաք Z»The Lost City of Z

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրեդ Փիթ» հոդվածին։