Բրեդ Սմիթ

Բրեդլի Շոն Սմիթ (անգլ.՝ Bradley Shaun Smith, ապրիլի 9, 1994(1994-04-09)[1], Penrith), ավստրալիացի ֆուտբոլիստ, ամերիկյան «Սիեթլ Սանդերս» ֆուտբոլային ակումբի և Ավստրալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան։

Բրեդ Սմիթ
Քաղաքացիությունը Ավստրալիա
Ծննդյան ամսաթիվապրիլի 9, 1994(1994-04-09)[1] (30 տարեկան)
ԾննդավայրPenrith
Հասակ178 սանտիմետր
Քաշ70 կիլոգրամ
Դիրքպաշտպան

Ակումբային կարիերա

Սմիթը ծնվել է Ավստրալիայում, սակայն 14 տարեկանում տեղափոխվել է Անգլիա[2]։ Երբ նա հանդես է եկել տեղական սիրողական ակումբում, նրան նկատել են «Լիվերպուլ»-ի սկաուտները և հրավիրել իրենց ակումբ։ 2013 թվականին Բրեդը հայտնվել է ակումբի հայտացուցակում։ Դեկտեմբերի 29-ին Լոնդոնի «Չելսի»-ի դեմ խաղում նորամուտն է նշել Անգլիայի Պրեմիեր Լիգայում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Ջո Ալլենին[3]։ 2014 թվականի ամռանը խաղային պրակտիկա ստանալու համար Սմիթը կարճաժամկետ վարձակալության է տրվել «Սուինդոն Թաուն»-ում[4]։ Օգոստոսի 9-ին «Սկանտորպ Յունայթեդ»-ի դեմ խաղում նորամուտն է նշել Անգլիական առաջին լիգայում[5]։ Հոկտեմբերի կեսին «Լիվերպուլ»-ը Բրեդին հետ է վերադարձրել[6]։

2016 թվականի ամռանը Սմիթը տեղափոխվել է «Բորնմութ»՝ կնքելով քառամյա պայմանագիր[7]։ Տրանսֆերի գումարը կազմել է 3 միլիոն £[8]։ Նոյեմբերի 27-ին Լոնդոնի «Արսենալ»-ի դեմ խաղում նորամուտ է ունեցել նոր ակումբի կազմում[9]։ 2018 թվականի օգոստոսի 8-ին Սմիթը վարձակալության է վերցվել MLS «Սիեթլ Սաունդերս» ակումբի կողմից[10][11]։ ԱՄՆ գլխավոր լիգայում նորամուտ է ունեցել «Դալլաս»-ի դեմ խաղում[12]։ 2019 թվականի հուլիսի 31-ին «Սաունդերս»-ը և «Բորնմութ»-ը համաձայնեցրել են նրա պայմանագրի երկարացումը մինչև 2019 մրցաշրջանի ավարտ[13][14]։ Նոյեմբերի 10-ին Սմիթը մասնակցել է MLS 2019 գավաթի մրցաշրջանին, որտեղ «Սիեթլ»-ը 3:1 հաշվով հաղթել է «Տորոնտո»-ին և դարձել է ամերիկյան լիգայի չեմպիոն առաջին ավստրալիացին[15]։ 2020 թվականի հունվարի 30-ին Սմիթը վարձակալության է մեկնել Չեմպիոնշիփի «Կարդիֆ Սիթի» ակումբ՝ 2019/20 մրցաշրջանի մնացած հատվածում[16][17]։ Ուելսի կազմում նորամուտը նշել է հունիսի 21-ին՝ «Լիդս Յունայթեդ» ակումբի դեմ խաղում։ Հունիսի 25-ին վարձակալությունը երկարացվել է COVID-19 համավարակի պատճառով[18]։ Օգոստոսի 5-ին Սմիթը հեռացել է «Բորնմութ»-ից պայմանագրի ժամանակը լրանալու պատճառով[19]։

2020 թվականի սեպտեմբերի 17-ին Սմիթը վերադարձել է «Սիեթլ Սաունդերս»՝ կնքելով մշտական պայմանագիր[20][21]։ 2021 թվականի ապրիլի 24-ին «լոս Անջելես»-ի դեմ խաղում խփել է առաջին գոլը «Սաունդերս»-ի կազմում[22]։

Միջազգային կարիերա

2011 թվականին Անգլիայի պատանեկան հավաքականի կազմում (ծնողների շնորհիվ իրավունք է ստացել հանդես գալ) Սմիթը մասնակցել է Մեքսիկայում կայացած աշխարհի պատանեկան առաջնությանը։

2014 թվականին Բրեդը Ավստրալիայի ֆուտբոլի ֆեդերացիայից իր հայրենիքում հանդես գալու հրավեր է ստացել[2]։ Սեպտեմբերի 4-ին Բելգիայի հավաքականի հետ ընկերական խաղում Սմիթը նորամուտն է նշել Ավստրալիայի հավաքականում[23]։

Ձեռքբերումներ

Ակումբային
«Սիեթլ Սաունդերս»
  • MLS չեմպիոն (MLS գավաթակիր)՝ 2019

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրեդ Սմիթ» հոդվածին։