Բրանիսլավ Տրայկովիչ

Բրանիսլավ Տրայկովիչ (սերբ.՝ Бранислав Трајковић, օգոստոսի 29, 1989(1989-08-29)[1][2], Odžaci, Socialist Autonomous Province of Vojvodina, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), սերբ ֆուտբոլիստ, սերբական «Զեմուն» ֆուտբոլային ակումբի պաշտպանն է։

Բրանիսլավ Տրայկովիչ
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Սերբիա
Ծննդյան ամսաթիվօգոստոսի 29, 1989(1989-08-29)[1][2] (34 տարեկան)
ԾննդավայրOdžaci, Socialist Autonomous Province of Vojvodina, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Հասակ191 սմ
Քաշ85 կգ
Դիրքպաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբՍերբիա Զեմուն
Համար30
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2005-2010

2007

2010-2013

2013-2014

2015-2017

2017-մինչ հիմա

Սերբիա և Չեռնոգորիա Հայդուկ (Կուլա)

Սերբիա   Ռադնիչկի (Սոմբոր)

Սերբիա Վոյվոդինա

Սերբիա Պարտիզան (Բելգրադ)

Ղազախստան Օրդաբասի

Սերբիա Զեմուն

70 (0)

11 (1)

71 (3)

11 (0)

51 (2)

8 (0)
Ազգային հավաքական
2013Սերբիա Սերբիա1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա

Տրայկովիչը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան սկսել է 16 տարեկան հասակում «Հայդուկ» ակումբի կազմում։ Հաջորդ երկու տարիները խաղացել է վարձավճարով։ 2008 թ․ ֆուտբոլիստը վերադառնում է Հայդուկ և տեղ զբաղեցնում թիմի հիմնական կազմում խաղալով կենտրոնական պաշտպանի դիրքում։

2010 թ․ օգոստոսին Տրայկովիչը պայմանագիր է ստորագրում «Վոյվոդինա» ակումբի հետ[3]։ Ֆուտբոլիստը իր խաղի շնորհիվ կարողանում է դառնալ Վոյվոդինայի ավագը[4]։ 2013 թ․ սկզբին ֆուտբոլիստը մերժում է իտալական «Ուդինեզե» ակումբի առաջարկը և ցանկանում է մնալ սերբական ակումբում։

2014 թ․ հունվարի 11֊ին Տրայկովիչը տեղափոխվում է Բելգրադի «Պարտիզան»։

Ազգային հավաքականի կազմում

Տրայկովիչ առաջին խաղը Սերբիայի ազգային հավաքականի կազմում եղել է 2013 թ․ հոկտեմբերի 15-ին, երբ թիմը մրցում էր Մակեդոնիայի ազգային հավաքականի հետ։

Ծանոթագրություններ

Հղումներ