Բրայան Մեյ

Բրայան Հարոլդ Մեյ (անգլ.՝ Brian Harold May, հուլիսի 19, 1947(1947-07-19)[1][2][3][…], Հեմփթոն, Ռիչմոնդ ափոն Թեմզա, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4][5]), բրիտանացի ռոք-երաժիշտ, Queen խմբի կիթառահար, խմբի բազմաթիվ հիթերի հեղինակ։ Բրիտանական Կայսրության Միաբանության կոմանդոր (CBE), գիտնական-աստղաֆիզիկոս, փիլիսոփայության դոկտոր։ Կենդանիների պաշտպանության «Save me» ֆոնդի հիմնադիր։

Բրայան Մեյ
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Brian Harold May
Ի ծնե անունանգլ.՝ Brian Harold May
Ծնվել էհուլիսի 19, 1947(1947-07-19)[1][2][3][…] (76 տարեկան)
Հեմփթոն, Ռիչմոնդ ափոն Թեմզա, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4][5]
Երկիր Միացյալ Թագավորություն[6][4][7][…]
Ժանրերռոք[8], գլեմ ռոք[9], փոփ ռոք, հարդ ռոք[9] և պրոգրեսիվ ռոք
Մասնագիտությունկիթառահար, աստղաֆիզիկոս, երգիչ, կոմպոզիտոր, հեղինակ-կատարող, դաշնակահար, հեռուստահաղորդավար, երաժշտական պրոդյուսեր, դերասան, ֆիզիկոս, գիտաշխատող, յություբեր և երգերի հեղինակ
Երգչաձայնտենոր և Կոնտրալտո
Գործիքներկիթառ[2][8], դաշնամուր, վոկալ[8], բաս կիթառ[10] և ստեղնաշարային գործիքներ
ԼեյբլParlophone և Hollywood Records
ԿրթությունԼոնդոնի կայսերական քոլեջ, Լոնդոնի համալսարան և Hampton School?
ԱնդամակցությունՔուին[2], Rock Aid Armenia[2], Smile[2] և The Brian May Band?[2]
ԱմուսինAnita Dobson?[11]
Պարգևներ
Կայքbrianmay.com
 Brian May Վիքիպահեստում

Ամուսնացած է դերասանուհի Անիտա Դոբսոնի հետ։

Կրթություն

Մեյը ավարտել է Hampton School դպրոցը և Imperial College London-ի ֆիզիկայի և մաթեմատիկայի հեղինակավոր ֆակուլտետը։ Նա հիմնականում պատրաստել էր աստղագիտական հետազոտությունների փիլիսոփայության դոկտորի աստիճանի մրցակցության համար դիսերտացիան ինֆրոկարմիր դիապազոնում և ուներ երկու գիտական հրապարակումներ աստղագիտության վերաբերյալ ՝ Nature ամսագրում և Բրիտանական թագավորական աստղագիտական ընկերություն ամսական լրաբերում, երբ Queen-ի հաջողությունը ստիպեց նրան ընդհատել իր գիտական կարիերան։

Երաժշտական կարիերա

Կիթառ սկսել է նվագել յոթ տարեկանից։ Չունենալով բավարար գումար երիտասարդ Մեյի երազանքի ՝ Fender Stratocaster-ի համար, նա ՝ իր հոր հետ միասին ամուր կաղնու տախտակից, XVIII դարի սղոցած բուխարուց, հին մոտոցիկլետի հատվածներից և մարգարտյա կոճակներից պատրաստեցին հայտնի Red Special կիթառը։

1963 թվականին Մեյը հավաքեց «1984» ուսանողական խումբը[12], որի հետ միասին 1967 թվականին ուղեկցում էր Ջիմի Հենդրիքսին։ Խումբը լուծարվեց 1968 թվականին, սակայն շուտով խմբի բասիստ և վոկալիստ Թիմ Սթեֆելի հետ որոշեցին նոր կազմ հավաքել։ Թմբկահարի որոնման հայտարարությանը ՝ «Միտչ Միտչելի/Ջինջեր Բեյքերի ոճով» արձագանքեց Imperial College London-ի ստոմոտոլոգիա ֆակուլտետի ուսանող Ռոջեր Թեյլորը։ Նույն թվականին Մեյը իր առաջին սեփական մեղեդին հորինեց։

Շատ հաճախ Queen-ի հիթերում հնչում է հենց Red Special-ը, սակայն երբեմն օգտագործվում էին այլ գործիքներ. Burns Double Six («Long Away»), Fender Telecaster («Crazy Little Thing Called Love»), Ibanez («Nothing But Blue») և Parker Fly («Mother Love»):

Իր դեբյուտային ամբողջական ալբոմը Բրայանը սկսել է պատրաստել 1991 թվականին, Մերկուրիի մահից մի փոքր առաջ[13]։ Ալբոմի հրապարակմանը նախորդում է «Driven by You» սինգլը։ Երգը գրված է եղել «Ford»-ի գովազդային ակցիայի համար և մեծ հաջողություն ունեցավ։ «Back to the light»-ին աջակցելու համար Բրայան Մեյը գլոբալ համաշխարհային շրջագայություն կազմակերպեց։ Այդ շրջագայությունների հետքերով թողարկվել է «Live at the Brixton Academy» համերգային ալբոմը, որում ոչ միայն սոլո նյութերն էին, այլ նաև Queen-ի կլասիկան։

Ֆրեդի Մերկուրիի մահից հետո Մեյը զբաղվում էր սոլո կարիերայով։ Նա կարողացավ թողարկել յոթ բավականին հաջող ալբոմներ։ Մեյը նաև նշել է, որ երաժշտություն է գրել «Rise of the Robots» տեսախաղի համար։

Մեր ժամանակներ

Այս պահին Բրայանը շարունակում է երաժշտական կարիերան Queen խմբում և գիտական գործունեություն է ծավալում տեսական ֆիզիկայի և մաթեմատիկայի ուղղությամբ։ 2007 թվականին նա ավարտել է աստղաֆիզիկայի դիսերտացիան և բանավոր քննություն է հանձնել[14]։ 2008 թվականի հունիսի 18-ին սըր Պատրիկ Մուրի առաջարկով Մեյի պատվին է անվանվել 52665 Brianmay աստերոիդը։

2002 թվականին Hertfordshire համալսարանը նրան շնորհել է պատվավոր ՝ Doctor of Science կոչումը, իսկ 2007 թվականին ՝ University of Exeter-ը։ Որպես «սիրողական պրոֆեսոր» մասնակցել է BBC-ի «Գիշերային երկինք» ծրագրին, որը վարում էր իր վաղեմի ընկեր, հայտնի աստղագետ Պատրիկ Մուրը։ 2006 թվականին նրա հետ միասին թողարկել է «Bang! The Complete History of the Universe» գիրքը։ 2008 թվականի ապրիլի 14-ին նշանակվել է Liverpool John Moores University համալսարանի ռեկտոր, այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 2013 թվականի մարտ ամիսը[15]։ 2011 թվականին Բրայանը մասնակցել է «Yoü and I» թրեքի ձայնագրմանը, որը թողարկվել է երգչուհի Լեդի Գագայի Born This Way ալբոմում[16][17], իսկ 2012 թվականին ձայնագրվել է ռեփեր Dappy-ի հետ[18][19]։ 2013 թվականին մասնակցել է Tangerine Dream խմբի ալբոմի ձայնագրմանը, որը թողարկվել է ` Tangerine Dream And Brian May. Starmus — Sonic Universe անվամբ։

Անձնական հատկություններ և նախասիրություններ

Չի ծխում և չի չարաշահում ալկոհոլային խմիչքները, որոնցից նախընտրում է Գիննեսս գարեջուրը և Baileys լիկյորը։ Մեյը առանձնանում է աշխարհիկ խնջույքների ժամանակ իր հանգիստ և զուսպ վարքով։ Իր խոսքերով, 1980-ականների վերջում նա դեպրեսիայով էր տառապում, այն աստիճանի, որ մտածում էր ինքնասպանության մասին։ Այդ շրջանում, էրբ ձայնագրվում էր The Miracle ալբոմը, Բրայանը բաժանվեց կնոջից, միևնույն ժամանակ մահացավ նրա հայրը, իսկ Queen-ը Ֆրեդի Մերկուրիի հիվանդության հետ կապված այլևս չէր մասնակցում համերգային շրջագայություններին[20]։ Թմրադեղերը միայն կբարդացնեին իրավիճակը։

1976-ից 1988 թվականները Բրայանը ամուսնացած էր Քրիսի Մուլլենսի հետ, ով մայրն է նրա երեք երեխաների ՝ Ջիմմի (ծնվ. 1978թ.-ի հունիսի 15), Լուիզ (ծնվ. 1981թ.-ի մայիսի 22) և Էմիլի Ռուտ (ծնվ. 1987 փետրվարի 182000 թվականի նոյեմբերի 18-ից ամուսնացած է դերասանուհի Անիտա Դոբսոնի հետ։

Հիմնադիրն է «Save Me» ֆոնդի, որն զբաղվում է կենդանիների պաշտպանությանը դաժան վերաբերմունքից և հակառակվում է այն օրենքին, որի համաձայն շների միջոցով որսում են աղվեսներին, նապաստակներին, եղնիկներին և այլ կենդանիներին (այսպես ասած «արյունալի սպորտ»)[21][22]։ Մեյը նաև  հետևողական վեգան է[23]։

2010 թվականի հոկտեմբերին Կենդանիների պաշտպանության համաշխարհային ֆոնդի (IFAW) կողմից պարգևատրվել է մրցանակով ՝ կենդանիների պաշտպանման գործում իր ներդրման համար։ Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել Միացյալ Թագավորության լորդերի պալատում[22]։

2009 թվականին պարգևատրվել է հայկական Պատվո շքանշանով[24]։

Կիթառը նվագում է վեց պենսանոց մետաղադրամով, որը 70-ականներին դուրս է եկել շրջանառությունից, սակայն 1993 թվականին Թագավորական Դրամահատարանը թողարկեց այդպիսի մետաղադրամների ոչ մեծ խմբաքանակ, որպեսզի նա շարունակի դրանք օգտագործել որպես մեդիատոր[25]։

Մեյը խմբի ամենաբարձրահասակ անդամն է։ Նրա հասակը 188 սանտիմետր է։

Queen-ի երգերը, որոնք գրել է Բրայան Մեյը

  • «Keep Yourself Alive»
  • «Doing All Right» (Սթեֆելի հետ)
  • «The Night Comes Down»
  • «Son and Daughter»
  • «Procession»
  • «Father to Son»
  • «White Queen (As It Began)»
  • «Some Day One Day»
  • «Brighton Rock»
  • «Now I’m Here»
  • «Dear Friends»
  • «Stone Cold Crazy» (Մերկուրիի, Թեյլորի և Դիքոնի հետ)
  • «She Makes Me (Stormtrooper in Stilettoes)»
  • «’39»
  • «Sweet Lady»
  • «The Prophet’s Song»
  • «Good Company»
  • «God Save the Queen» (Վերադաշնակում)
  • «Tie Your Mother Down»
  • «Long Away»
  • «White Man»
  • «Teo Torriatte (Let Us Cling Together)»
  • «We Will Rock You»
  • «All Dead, All Dead»
  • «Sleeping on the Sidewalk»
  • «It’s Late»
  • «Fat Bottomed Girls»
  • «Dead on Time»
  • «Dreamer’s Ball»
  • «Leaving Home Ain’t Easy»
  • «Dragon Attack»
  • «Sail Away Sweet Sister»
  • «Save Me»
  • «Flash’s Theme»
  • «Flash to the Rescue»
  • «Battle Theme»
  • «The Wedding March»
  • «Marriage of Dale and Ming» (Թեյլորի հետ)
  • «Crash Dive on Mingo City»
  • «Flash’s Theme Reprise (Victory Celebrations)»
  • «The Hero»
  • «Dancer»
  • «Put Out the Fire»
  • «Las Palabras De Amor (The Words of Love)»
  • «Tear It Up»
  • «Machines or Back to Humans» (Թեյլորի հետ)
  • «Hammer to Fall»
  • «Is This the World We Created?» (Մերկուրիի հետ)
  • «I Go Crazy»
  • «Who Wants to Live Forever»
  • «Gimme the Prize (Kurgan’s Theme)»
  • «I Want It All»
  • «Scandal»
  • «Headlong»
  • «I Can’t Live With You»
  • «Bijou» (Մերկուրիի հետ)
  • «The Show Must Go On»
  • «Lost Opportunity»
  • «Too Much Love Will Kill You» (Ֆրանկ Մուշկերի և Էլիզաբեթ Լամերսի հետ)
  • «Mother Love» (Մերկուրիի հետ)
  • «No-One But You (Only the Good Die Young)»

Բրայան Մեյը երգում է հետևյալ երգերում

  • «Some Day One Day»
  • «She Makes Me (Stormtrooper in Stilettoes)»
  • «’39»
  • «Good Company»
  • «Long Away»
  • «All Dead, All Dead»
  • «Sleeping on the Sidewalk»
  • «Leaving Home Ain’t Easy»
  • «Flash» (տուն մեջտեղում)
  • «Sail Away Sweet Sister» (կիթառային սոլոյից առաջ երգում է Ֆրեդին)
  • «Who Wants to Live Forever» (առաջին տուն)
  • «I Want It All» (կիթային սոլոյից առաջ)
  • «Lost Opportunity» («I’m Going Slightly Mad» սինգլի B մաս)
  • «Let Me Live» (վերջին տուն)
  • «Mother Love» (վերջին տուն)
  • «No-One But You» (առաջին և վերջին տներ)

Սկավառակագրություն

  • 1. Star Fleet Project (1983 թվականի հոկտեմբերի 31)։
  • 2. Back to the Light (1992 թվականի սեպտեմբերի 28)։
  • 3. Resurrection (1994 հունվարի 31-ին միայն Ճապոնիայում)։
  • 4. Live at the Brixton Academy (1994 փետրվարի 7)։
  • 5. Another World (1998 հունիսի 1)։
  • 6. Red Special (1998 թվականի հոկտեմբերի 7-ին միայն Ճապոնիայում)։
  • 7. Furia (2000 թվականի նոյեմբերի 20)։
  • 8. New Horizons (2019 թվականի հունվարի 1)[26][27][28]։

Ալբոմներ Բրայան Մեյի մասնակցությամբ

  • 1. Pavarotti & Friends 1 (մասնակցել է համերգին, ձայնագրված 1993 թվականին);
  • 2. Mission: Impossible II (2000);
  • 3. Zu & Co. - Live at the Royal Albert Hall (ալբոմը թողարկվել է 2004 թվականի դեկտեմբերին միայն Իտալիայում)
  • 4. Anthems (2010 թվականի Քերի Էլիսի ալբոմը, Բրայանը պրոդյուսերն է)։
  • 5. Tangerine Dream and Brian May. Starmus — Sonic Universe (2013):
  • 6. Սոլո «The Devil» կոմպոզիցիայում, Motorhead խմբի վերջին ՝ "Bad Magic"ալբոմը։
  • 7. Սոլո "When death call" կոմպոզիցիայում Black Sabbath-ի ՝ "Headless cross" ալբոմում։

Մարմնավորում ֆիլմում

Գվիլիմ Լին «Բոհեմական ռապսոդիա»-յում ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, 2018 թվական[29]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրայան Մեյ» հոդվածին։