Բրայան Կրժանիչ
Գործիքներ
Գործողություններ
Ընդհանուր
Տպել/արտահանել
Այլ նախագծերում
Բրայան Կրժանիչ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 9, 1960(1960-05-09)[1] (64 տարեկան) |
Ծննդավայր | Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Սան Խոսեի պետական համալսարան և Lynbrook High School? |
Մասնագիտություն | քիմիկոս, ճարտարագետ, ձեռնարկատեր և գործարար |
Աշխատավայր | Ինտել |
![]() |
Բրայան Կրժանիչ (անգլ.՝ Brian Matthew Krzanich, մայիսի 9, 1960(1960-05-09)[1], Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի մենեջեր, Intel կորպորացիայի նախկին գլխավոր տնօրեն (2013-2018 թվականներին), Կիսահաղորդչային արդյունաբերության ասոցիացիայի տնօրենների խորհրդի անդամ։
1982 թվականին ավարտել է Սան Խոսեի Կալիֆորնիայի համալսարանը քիմիայի բնագավառում բակալավրի աստիճանով։
Համալսարանն ավարտելուց հետո սկսել է ինժեներ-տեխնոլոգ աշխատել Նյու Մեքսիկոյում Intel ընկերության ձեռնարկությունում։ Որոշ ժամանակ անց զբաղեցրել է արտադրամասի կառավարչի պաշտոնը։ Այնուհետև Intel-ի արտադրական ստորաբաժանումներում առաջ է անցել։
2012 թվականի հունվարին նշանակվել է Intel ընկերության գործադիր տնօրեն։
2013 թվականի մայիսի 16-ին Intel-ի բաժնետերերի ժողովում ստանձնել է Intel-ի գլխավոր տնօրենի պաշտոնը[2]։
2018 թվականի հունիսի 21-ին պաշտոնաթող Է եղել Intel ընկերության կանոնների խախտման պատճառով, որոնք վերաբերում էին աշխատակիցների միջև սերտ հարաբերություններին։ Նա նաև զրկվել է տնօրենների խորհրդի պաշտոնից[3]։ Intel-ում նրա ղեկավարության ժամանակ խնդիրներ են առաջացել առաջադեմ տեխնոլոգիական նորմերի յուրացման[4], AMD ընկերության աշխատասեղանի և սերվերային պրոցեսորների շուկա հաջող վերադարձի, Intel-ի ղեկավարի կողմից 24 մլն դոլար արժողությամբ իր բաժնետոմսերի վաճառքի հետ կապված սկանդալի[5], Spectre-ի և Meltdown-ի զանգվածային ապարատային խոցելիության մասին տեղեկությունների ավելի շուտ հրապարակման մասին[6]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրայան Կրժանիչ» հոդվածին։ |
|