Բրայան Իզդեյլ

Բրայան Իզդեյլ (օգոստոսի 10, 1909(1909-08-10)[1][2][3], Մանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն[4] - հոկտեմբերի 30, 1995(1995-10-30)[1][2][5][…], Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), անգլիացի կոմպոզիտոր, որը գրել է օպերային, նվագախմբային, երգչախմբային և ֆիլմերի երաժշտություն։

Բրայան Իզդեյլ
Ծնվել էօգոստոսի 10, 1909(1909-08-10)[1][2][3]
ԾննդավայրՄանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն[4]
Մահացել էհոկտեմբերի 30, 1995(1995-10-30)[1][2][5][…] (86 տարեկան)
Մահվան վայրՄեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԵրաժշտության թագավորական քոլեջ և Westminster Abbey Choir School?
Մասնագիտությունկոմպոզիտոր, դիրիժոր և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ
Պարգևներ և
մրցանակներ

Վաղ կյանք

Իզդեյլը ծնվել է Մանչեստրում և կրթություն է ստացել Վեստմինտերյան աբբայական դպրոցում և Թագավորական երաժշտական քոլեջում։

Գործեր

Գրել է«Ռապունցել» (1927), The Corn King (1935, չի ներկայացվել մինչև 1950 թվականի նոյեմբեր)[6][7] և «Քնած երեխաները» (1951) օպերաները[8]։ Նվագախմբի համար գրված նրա աշխատանքներից են Five pieces for orchestra, Six Poems և Tone Poem։ Երգչախմբի համար Իզդեյլը գրել է Missa Coventrensis[9]։

Իզդեյլը ստեղծել է նաև երաժշտություն ֆիլմերի և թատրոնի համար։ Նա աշխատել է այնպիսի ֆիլմերի վրա, ինչպիսիք են՝ «Խոշոր գումար» (1937), «Հազվագյուտ աշխատանք» (1937) և «Տղամարդիկ վտանգի մեջ» (1939)[10]։ Նրա ֆիլմերի շարքում ընդգրկված էին մի քանիսը Մայքլ Փաուելի և Էմերկ Պրեսբուրգերի համար, այդ թվում՝ «Սև նարցիզ» (1947), «Կարմիր կոշիկներ» (1948), «Փոքրիկ հետևի սենյակ» (1949), The Elusive Pimpernel (1950), «Պլեյթ գետի ճակատամարտը» (1956), «Սոհոյի հրաշքը» (1957), «Թագուհու պահապանները» (1961) և Փաուելի Peeping Tom-ը (1960)։ Նա առաջին բրիտանացի կոմպոզիտորն էր, որը «Կարմիր կոշիկներ» ֆիլմի երաժշտության համար արժանացել է Օսկարի։

Ձայնագրություններ

2011 թվականի հունվարին թողարկվել է Իզդեյլի ֆիլմերի երաժշտության խտասկավառակը[11], որը 2010 թվականին ձայնագրել է BBC Ուելսի ազգային նվագախումբը Ուելսի ազգային երգչախմբի հետ։ Խտասկավառակը ներառում է «Կարմիր կոշիկներ»-ի ամբողջ երաժշտությունը, ինչպես նաև «Սև նարցիզ» և «Gone to Earth» ֆիլմերի երաժշտությունները։

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

  • Oxford Concise Dictionary of Music by Michael Kennedy (Fourth Edition) – 0-19-280037-X

Ատաքին հղումներ