Բուքերյան մրցանակ
Բուքերյան մրցանակ (անգլ.՝ Booker Prize), անգլիական գրականության ամենահեղինակավոր մրցանակներից մեկը։ Մինչ 2013 թվականը շնորհվում էր Ազգերի Համագործակցության անդամ հանդիսացող երկրում, Իռլանդիայում կամ Զիմբաբվեում ապրող հեղինակի անգլերենով գրված վեպի համար։ 2014 թվականից, ըստ մրցանակային ֆոնդի նախագահ Ջոնաթան Թեյլորի, այլևս չեն գործում տարածքային ու ազգային սահմանափակումներ[1]։ Հաղթողն ստանում է 50 հազար ֆունտ ստեռլինգի անդորրագիր (մինչ 2002 թվականն այդ գումարը կազմում էր 21 հազար ֆունտ)։ Առաջին մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել 1969 թվականին։ 2002 թվականից Բուքերյան մրցանակի հովանավորն է Man ընկերությունների խումբը, այդ պատճառով էլ մրցանակի ամբողջական անվանումն է՝ The Man Booker Prize։
Մրցանակակիրն ընտրվում է հետևյալ կերպ. նախ ամեն տարի փոփոխվող կոմիտեն, որ որի կազմում ընդգրկվում են երկու հրատարակիչ ու մեկական ներկայացուցիչ գրողների, գրական գործակալներից, գրքի վաճառականներից, գրադարաններից ու Բուքերյան մրցանակի հիմնադրամից կազմում են շուրջ հարյուր գրքերի ցանկ։ Նույն կոմիտեն ընտրում է հինգ անդամից կազմված հանձնաժողով, որի անդամ են դառնում, որպես կանոն, առաջատար գրաքննադատներ ու գրողներ, գիտնականներ, հասարակական գործիչներ։ Օգոստոսին հանձնաժողովը հայտարարում է երկար ցանկը (long list), որ ներառում է 12-13 անուն, իսկ սեպտեմբերին այդ ցանկից ընտրվում են կարճ ցանկի (short list) վեց անդամները։ Բուքերյան մրցանակի դափնեկրի անունը հայտարարվում է հոկտեմբերին։
Բուքերյան մրցանակի չորս դափնեկիրներ՝ Ուիլյամ Գոլդինգը, Նադին Գորդիմարն, Ո. Ս. Նայպոլն ու Ջ. Մ. Կուտզեեն, հետագայում ստացան նաև Նոբելյան մրցանակներ։ 1999 թվականին Ջ. Մ. Կուտզեեն դարձավ առաջին հեղինակը, որ երկրորդ անգամ ստացավ Բուքերյան մրցանակ։ Երկու տարի անց այս ձեռքբերումը կրկնեց ավստրիալացի Պիտեր Քերին։ Կարճ ցանկում ամենաշատն ընդգրկվել է բրիտանացի գրող Այրիս Մյորդոկը, ում վեպերը վեց անգամ անցել են Բուքերյան մրցանակաբաշխության եզրափակիչ։
Հաղթողներ
Տարի | Հեղինակ | Վերնագիր | Ժանր | Ազգություն |
---|---|---|---|---|
1969 | Պերսի Հովարդ Նյուբի | Դրա համար պատասխան կտաք | Վեպ | ![]() |
1970 | Բեռնիս Ռուբենս | Ընտրյալ անդամ | Վեպ | ![]() |
1971 | Վիդիադհար Սուրաջպրասադ Նայփոլ | Կախված վիճակում | Պատմվածք | ![]() ![]() |
1972 | Ջոն Բյորջեր | G. | Վեպ | ![]() |
1973 | Ջ. Գ. Ֆարել | Կրիշնապուրի պաշարումը | Վեպ | ![]() ![]() |
1974 | Նադին Գորդիմեր | Պահպանողականը | Վեպ | Հարավային Աֆրիկա |
Սթենլի Միդլթոն | Տոն | Վեպ | ![]() | |
1975 | Ռութ Ջաբվալա | Տոթ և փոշի | Պատմավեպ | ![]() ![]() |
1976 | Դավիդ Սթորի | Սևիլ | Վեպ | ![]() |
1977 | Պոլ Սքոթ | Մնալ մինչև վերջ | Վեպ | ![]() |
1978 | Այրիս Մյորդոկ | Ծով, ծով | Փիլիսոփայական վեպ | ![]() ![]() |
1979 | Պենելոպա Ֆիցջերալդ | Ջրի վրա | Վեպ | ![]() |
1980 | Վիլյամ Գոլդինգ | Նավարկության ծեսերը | Վեպ | ![]() |
1981 | Սալման Ռուշդի | Կեսգիշերի երեխաները | Մոգական ռեալիզմ | ![]() |
1982 | Թոմաս Կենելի | Շինդլերի տապանը | Ինքնակենսագրական վեպ | ![]() |
1983 | Ջոն Մաքսվելլ Կուտզե | Միխայել Կ-ի կյանքն ու ժամանակը | Վեպ | Հարավային Աֆրիկա |
1984 | Անիտա Բրուքներ | Հյուրանոց «Լճի մոտ» | Վեպ | ![]() |
1985 | Քերի Հյույմ | Կմախք-մարդիկ | Միստիկական վեպ | ![]() |
1986 | Կինգսլի Էմիս | Հին սատանաներ' | Կատակերգական վեպ | ![]() |
1987 | Պենելոպա ԼԱյվլի | Լուսնի վագրը | Վեպ | ![]() |
1988 | Պիտեր Քերի | Օսկարն ու Լյուսինդան | Պատմավեպ | ![]() |
1989 | Կաձուո Իսիգուրո | Օրվա մնացորդը] | Պատմավեպ | ![]() |
1990 | Անտոնիա Բայեթ | Տիրապետություն | Պատմավեպ | ![]() |
1991 | Բեն Օքրի | Քաղցած ճանապարհը | Մոգական ռեալիզմ | ![]() |
1992 | Մայքլ Օնդատժե | Անգլիացի պացիենտը | ![]() | |
Բարի Անսուորթ | Սուրբ սով | Պատմավեպ | ![]() | |
1993 | Ռոդի Դոյլ | Պեդի Կլարկ հա-հա-հա | Վեպ | ![]() |
1994 | Ջեյմս Կելման | Որքան ուշ է, որքան ուշ | Գիտակցության հոսք | ![]() |
1995 | Փեթ Բարքեր | Ուրվականների ճամփան | Պատերազմական վեպ | ![]() |
1996 | Գրեմ Սվիֆթ | Վերջին կարգադրությունները | Վեպ | ![]() |
1997 | Արունդատի Ռոյ | Մանրուքների աստվածը | Վեպ | ![]() |
1998 | Իեն Մաքյուեն | Ամստերդամ | Վեպ | ![]() |
1999 | Ջոն Մաքսվելլ Կուտզե | Անպատվություն | Վեպ | ![]() |
2000 | Մարգարեթ Էթվուդ | Կույր մարդասպանը | Պատմավեպ | ![]() |
2001 | Պիտեր Քերի | Կելիի խմբի իրական պատմությունը | Պատմավեպ | ![]() |
2002 | Յան ՄԱրտել | Պիի կյանքը | Ֆանտաստիկական վեպ արկածային վեպ | ![]() |
2003 | DBC Պիեռ | Վերնոն Աստված Կրտսեր | Սև կատակերգություն | ![]() |
2004 | Ալան Հոլինգյորստ | Գեղեցկության գիծը | Պատմավեպ | ![]() |
2005 | Ջոն Բենվիլ | Ծովը | Վեպ | ![]() |
2006 | Կիրան Դեսաի | Սնանկացածների ժառանգությունը | Վեպ | ![]() |
2007 | Էնն Էնրայթ | Բոլորը հավաքվել են | Վեպ | ![]() |
2008 | Արավինդ Ադիգա | Սպիտակ վագրը | Վեպ | ![]() |
2009 | Հիլարի Մենթել | Գայլերի դահլիճը | Պատմավեպ | ![]() |
2010 | Հովարդ Ջեյկոբսոն | Ֆինկլերի հարցը | Հումորային վեպ | ![]() |
2011 | Ջուլիան Բարնս | Ավարտի նախազգացում | Վեպ | ![]() |
2012 | Հիլարի Մենթել | Բերեք մարմինները | Պատմավեպ | ![]() |
2013 | Էլեանոր Քաթթոն | Լուսատուն | Պատմավեպ | ![]() ![]() |
2014 | Ռիչարդ Ֆլենագան | Նեղ ճանապարհ դեպի հեռավոր հյուսիս | Պատմավեպ | ![]() |
2015 | Մարլոն Ջեյմս | Յոթ սպանության համառոտ պատմություն | Վեպ | ![]() |
2016 | Բոլ Բիտի | The Sellout | Վեպ | ![]() |
2017 | Ջորջ Սոնդերս | Լինքոլնը բարդոյում | Վեպ | ![]() |
Տես նաև
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուքերյան մրցանակ» հոդվածին։ |