Բուջիբա

Բուջիբա (մալթայերեն՝ Buġibba), քաղաք Մալթայի հյուսիսային մասում, Սբ. Պողոս ծովածոցի ափին։ Իր մեծաթիվ հյուրանոցներով, ռեստորաններով, բարերով, ակումբներով, խաղատներով զբոսաշրջային գրավիչ այցելավայր է և առողջարան[1]։

Բնակավայր
Բուջիբա
ԵրկիրՄալթա Մալթա
Մակերես0,9 կմ²
Հեռախոսային կոդ356
Բուջիբա (Մալթա)##
Բուջիբա (Մալթա)

Պատմություն

Մալթայի պատմության նախապատմական շրջանի տարքսինյան փուլում (3150-2500 թթ. մ. թ. ա.) ներկայիս Բուջիբայի տեղում կառուցվել է մի ոչ մեծ տաճար, որը 1920-ական թվականներին իրականացրած հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերել և ուսումնասիրել են մալթացի հնագետ Թեմիստոկլես Զամմիտը և Լ. Ջ. Ափտոն-Ուեյնը[2]։ Տաճարի ավերակները ներկայումս գտնվում են Qawra հյուրանոցի տարածքում[3][4]։ 1950-ական թվականներին իրականացված հնագիտական նոր պեղումների արդյունքում հայտնաբերվել են նաև նախապատմական վերոնշյալ ժամանակների խեցեղեն իրեր[5]։

Մոտավորապես 1715 թվականին Սուրբ Հովհանեսի ասպետական ուխտը ծովեզրը պաշտպանելու նպատակադրումով Բուջիբայում մարտկոց է կառուցել, որից մինչև մեր օրերն են հասել միայն հիմնամասն ու խրամը[6]։

1960-ական թվականներից Բուջիբան սկսել է բուռն թափով աճել ու զարգանալ։ 1970-1980-ական թվականներին շահագործման են հանձնվել մի շարք հյուրանոցներ և զբոսաշրջային այլ կառույցներ՝ քաղաքը վերածելով սիրված հանգստավայրի[7]։ Բուջիբան առանձնապես գրավիչ է դարձել այն ուսանող երիտասարդների համար, ովքեր Մալթա են գալիս անգլերեն սովորելու նպատակով։ Զբոսանքի առավել ձգող վայրերն են գլխավոր հրապարակը, Bay Square-ը, ծովեզերյա առափնյակը՝ հետիոտնային ընդարձակ գոտիով։ Քաղաքում մեծ է գիշերային ակումբների, ռեստորանների, բարերի թիվը[8][9]։

Բուջիբան Մալթայի Հանրապետության նախկին նախագահ Ջորջ Աբելայի և նախկին նախագահ ու վարչապետ, դոկտոր Էդվարդ Ֆենեկ Ադամիի ամառային կեցավայրն է։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Alfie Guillaumier, Bliet u Rħula Maltin (Villes et villages maltais), Klabb Kotba Maltin, Malte, 2005.
  • (անգլերեն) Juliet Rix, Malta and Gozo, Brad Travel Guide, Angleterre, 2013.
  • (Ֆրանսերեն)Alain Blondy, Malte, Guides Arthaud, coll. Grands voyages, Paris, 1997.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուջիբա» հոդվածին։