Սական ծնվել է Լոնդոնում՝ Նիգերիայից եկած ընտանիքում[2] և 8 տարեկանից մարզվել է Արսենալի երիտասարդական ակադեմիայում[3]։ 2018 թվականի սեպտեմբերին` 17-ամյակը լրանալուն պես, Սական կնքեց իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը «Արսենալի» հետ[4]։
2018 թվականի նոյեմբերի 29-ին Եվրոպայի լիգայի շրջանակներում «Վորսկլայի» դեմ կայացած հանդիպման ժամանակ դուրս գալով փոխարինման` իր նորամուտը նշեց «Արսենալի» կազմում[5]։ 2018 թվականի դեկտեմբերի 13-ին Սական առաջին անգամ հայտնվեց «Արսենալի» մեկնարկային կազմում՝ Եվրոպայի լիգայի շրջանակներում «Ղարաբաղի» դեմ կայացած հանդիպման ժամանակ և ճանաչվեց «հանդիպման խաղացող»[6]։
2019 թվականի հունվարի 1-ին իր նորամուտը նշեց Պրեմիեր լիգայում՝ «Ֆուլհեմի» դեմ հանդիպման ժամանակ՝ 83-րդ րոպեին փոխարինելով Ալեքս Իվոբիին։ Այդպիսով նա դարձավ 2001 թվականին ծնված առաջին խաղացողը, որը հանդես եկավ Պրեմիեր լիգայում[7]։
Բուկայոն մասնակցել է նաև Թուրքիայում երկրաշարժի պատճառով քանդված տների վերանորոգման բարեգործական աշխատանքներին[8]։
Հանդես է եկել Անգլիայի մինչև 16, մինչև 17, մինչև 18, մինչև 19 և մինչև 21 տարեկանների հավաքականներում։
2020 թվականի հոկտեմբերի 8-ին՝ Ուելսի հավաքականի դեմ կայացած ընկերական հանդիպման ժամանակ իր նորամուտը նշեց Անգլիայի գլխավոր հավաքականում։ 2021 թվականի հունիսի 2-ին Ավստրիայի հավաքականի դեմ կայացած ընկերական հանդիպման ժամանակ խփեց իր առաջին գոլը[9]։