Բուլղարիայի օպերայի և բալետի ազգային թատրոն
Բուլղարիայի օպերայի և բալետի ազգային թատրոն (բուլղար․՝ Национална опера и балет), ազգային մշակութային հաստատություն Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում։
![]() Национална опера и балет | |
---|---|
Բուլղարիայի օպերայի և բալետի ազգային թատրոնի շենքը | |
Տեսակ | թատերական կազմակերպություն |
Տնօրեն | Պլամեն Կարտալով |
Հիմնադիրներ | Իվան Ցիբուլկա |
Երկիր | ![]() |
Գտնվելու վայրը | Սոֆիա, Բուլղարիա |
Հիմնադրման ամսաթիվ | 1908 |
Կայք | operasofia.bg |
![]() |
Պատմություն
Բուլղարիայում առաջին օպերային հաստատությունն ստեղծվել է 1890 թվականին որպես օպերային և դրամատիկ կազմակերպություն։ 1891 թվականին կազմակերպությունը տարանջատվում է և ստեղծվում են Salza i Smyah թատերախումբը և բուլղարական պետական օպերան։ Ֆինանսական դժվարությունների պատճառով այն փակվում է։
Բուլղարիայի օպերային հասարակությունն ստեղծվել է 1908 թվականին։ Հիմնադիրներից է եղել Իվան Ցիբուլկան։ 1908 թվականի հոկտեմբերի 18-ին կայացել է «Болгарска оперна дружба» (Բուլղարիայի օպերայի և բալետի ազգային թատրոնի) առաջին ներկայացումը, որի ընթացքում ներկայացվել են հատվածներ Գունոյի «Ֆաուստ» և Ջուզեպպե Վերդիի Տրուբադուր օպերաներից դիրիժոր Հենրիխ Բիզների մասնակցությամբ[1][2]։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/51/BASA-880K-1-107-4-National_Opera%2C_Sofia%2C_1940.jpeg/220px-BASA-880K-1-107-4-National_Opera%2C_Sofia%2C_1940.jpeg)
Օպերան ազգային կարգավիճակ է ստացել 1922 թվականին և անվանափոխվել է Ազգային օպերայի։ Բալետային կազմակերպությունն ստեղծվել է 1928 թվականին։ Կառույցն իր գործունեությունը դադարեցրել է 1944 թվականին, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Սոֆիան ռմբակոծվել է, այնուհետև կառավարական ֆոնդերի ավելացմամբ շարունակել է գործունեությունը։
Շենքը
Թատրոնի շենքը նախագծվել է 1921 թվականին և կառուցվել է 1947 թվականին։ Բացումը կայացել է 1953 թվականին։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուլղարիայի օպերայի և բալետի ազգային թատրոն» հոդվածին։ |