Բորիս Շամանով
Գործիքներ
Գործողություններ
Ընդհանուր
Տպել/արտահանել
Այլ նախագծերում
Բորիս Շամանով | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 15, 1931(1931-09-15) |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | մարտի 1, 2008(2008-03-01) (76 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | ռեալիզմ |
Ժանր | բնանկար |
Թեմաներ | գեղանկարչություն |
Պարգևներ | |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
![]() |
Բորիս Իվանովիչ Շամանով (ռուս.՝ Борис Иванович Шаманов, սեպտեմբերի 15, 1931(1931-09-15), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 1, 2008(2008-03-01), Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), խորհրդային գեղանկարիչ, գրաֆիկ և մանկավարժ, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական նկարիչ, Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամ (մինչև 1992 թվականը՝ ՌԽՖՍՀ նկարիչների միության Լենինգրադի կազմակերպություն)[1]։
Բորիս Շամանովը ծնվել է 1931 թվականի սեպտեմբերի 15-ին Լենինգրադում։
1945 թվականին փորձել է ընդունվել ծովագնացության ուսումնարան, սակայն չի ընդունվել տարիքի պատճառով[2]։
1948-1956 թվականներին սովորել է Վ․ Մուխինայի անվան բարձրագույն գեղարվեստա-արդյունաբերական ուսումնարանում, նախ մետաղի գեղարվեստական մշակման բաժնում, ապա դեկորատիվ-մոնումենտալ որմնանկարի բաժնում Պյոտր Բուչկինի, Ալեքսեյ Սոկոլովի, Սերգեյ Պետրովի, Կիրիլ Իոգանսենի մոտ։
1957 թվականից մասնակցել է ցուցահանդեսների՝ ներկայացնելով իր աշխատանքները Լենինգրադի առաջատար վարպետների ստեղծագործությունների հետ միասին։ Ստեղծել է դիմանկարներ, բնանկարներ, ժանրային կոմպոզիցիաներ։ Աշխատել է ջրաներկով, գուաշներով, յուղաներկերով և տեմպերա տեխնիկայով։ 1960 թվականին ընդունվել է Լենինգրադի նկարիչների միություն։ Նույն թվականին սկսել է դասավանդել Վ․ Մուխինայի անվան գեղարվեստա-արդյունաբերական բարձրագույն ուսումնարանի ընդհանուր գեղանկարչության ամբիոնում[3]։
Շամանովի ստեղծագործության մեջ առաջատար տեղը պատկանում է գյուղի բանաստեղծական կերպարներին, ռուսական հոգևորականության ակունքների գեղարվեստական իմաստավորմանը։ Նկարիչը լայնորեն օգտագործում է մեկ կոմպոզիցիայում նատյուրմորտն ու բնապատկերը, դիմանկարն ու բնապատկերը միավորելու արտահայտիչ հնարավորությունները։ Մասնակցել է Լենինգրադի տասնմեկ[4] (1972) և ինը (1976) նկարիչների հայտնի ցուցահանդեսներին։ Շամանովի ստեղծած նկարներից են՝ «Նևա»[5] (1956), «Գարնանային մոտիվ»[6] (1957), «Վազը ծաղկում է»[7], «Գարունն այգում», «Белая ночь в Хибинах»[8], «Երկնագույն պատուհան» (все 1960), «Աշնանային ծաղիկներ»[9] (1961), «Աղջիկն ուռենու ճյուղով» (ռուս.՝ «Девочка с вербой»)[10] (1963), «Կանաչ աշորա»[11], «Նատյուրմորտ վարունգներով» (երկուսն էլ՝ 1964), «Նատյուրմորտ զարթուցիչներով»[12], «Երկնագույն զգեստով աղջիկը»[13] (երկուսն էլ՝ 1966), «Մասրենի»[14], «Երեկոն գյուղում»[15] (երկուսն էլ՝ 1967), «Ռուսական ճենապակի»[16] (1968), «Գիշեր։ Մոմ պատուհանում», «Դաշտային ծաղիկներ», «Հոր դիմանկարը»[17] (բոլորը՝ 1969), «Աշնանային ծաղիկներ» (1970), «Սպիտակ գիշեր։ Թխենի»[18] (1972), «Տերեփուկներ։ Կանաչ աշորա»[19] (1973), «Ճոճանակ»[20] (1975), «Մայիս։ Թխենի»[21], «Սպիտակ գիշեր։ Յասաման»[22] (обе 1976), «Ամառային կեսօր»[21] (1977), «Դստեր դիմանկարը», «Տոնական ծաղկեփունջ» (երկուսն էլ՝ 1979), «Սրինգ»[23] (1980), «Դստեր դիմանկարը կարմիր զգեստով» (1981), «Առավոտ» (1985), «Առավոտյան լույս», «Ծաղիկներ ու ամպեր»[24] (обе 1988), «Սեպտեմբեր։ Դեղին ծաղիկներ» (1991), «Երեկոն այգում։ Յասաման»[25] (1994), «Անտոնովյան խնձորներ»[26] (1998), «Աշնանային երեկո։ Աստղածաղիկներ» (2001), «Նատյուրմորտ»[27] (2007) և այլն։
1984 թվականին Բորիս Շամանովն արժանացել է ՌԽՖՍՀ վաստակավոր նկարչի պատվավոր կոչման, 1995 թվականին՝ Ռուսաստանի Դաշնության ժողովրդական նկարչի կոչման։ Գրեթե կես դար (1960-2008) դասավանդել է Սանկտ Պետերբուրգի Ա. Շտիգլիցի անվան գեղարվեստա-արդյունաբերական ակադեմիայում։ Եղել է պրոֆեսոր, ընդհանուր գեղանկարչության ամբիոնի վարիչ (1988-2008 թվականներ)[28]։ Անհատական ցուցահանդեսներ է անցկացրել Մոսկվայում[29] (1983) և Լենինգրադում[30] (1986)։
Բորիս Շամանովը եղել է «Տասնմեկի» խմբի մասնակիցներից։ Լենինգրադի նկարիչների միության կազմակերպության ձախամետ ամենապայծառ ներկայացուցիչների խումբը միավորվել է երկու ցուցահանդեսներին մասնակցելու համար՝ 1972 և 1976 թվականներին։ Խմբում ընդգրկված էին նաև Զավեն Արշակունին, Վալերի Վատենինը, Յարոսլավ Կրեստովսկին, Գերման Եգոշինը, Վիտալի Տյուլենևը, Վիկտոր Տետերինը, Վալենտինա Ռախինան, Եվգենիա Անտիպովան, Լեոնիդ Տկաչենկոն, Կոնստանտին Սիմունը, նկարիչներին աջակցել է նաև արվեստաբան Լև Մոչալովը։ Ցուցահանդեսներն անցկացվել են Ռուսաստանի նկարիչների միության ցուցասրահում Օխտում[31]։
Բորիս Շամանովը մահացել է 2008 թվականի մարտի 2-ին Սանկտ Պետերբուրգում՝ կյանքի յոթանասունյոթերորդ տարում։ Նրա ստեղծագործությունները գտնվում են Ռուսական պետական թանգարանում, Տրետյակովյան պատկերասրահում, այլ թանգարաններում և մասնավոր հավաքածուներում Ռուսաստանում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Իտալիայում և այլ երկրներում։ Հայտնի են Բորիս Շամանովի գեղանկարչական դիմանկարները, որոնք տարբեր տարիներին ստեղծվել են Լենինգրադի նկարիչների կողմից, այդ թվում՝ Պ.Կորոստելյովի[32] (1978)։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորիս Շամանով» հոդվածին։ |