Բորիս Լավրենկո

ռուս նկարիչ

Բորիս Միխայլովիչ Լավրենկո (ռուս.՝ Лавренко Борис Михайлович, մայիսի 6, 1920(1920-05-06) կամ մարտի 6, 1920(1920-03-06)[1], Դոնի Ռոստով, Ռուսական կայսրություն - հունիսի 7, 2001(2001-06-07)[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), նկարիչ, մանկավարժ, Ռուսաստանի ժողովրդական նկարիչ, Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամ (մինչև 1992 թվականը՝ ՌԽՖՍՀ նկարիչների միության Լենինգրադի կազմակերպության)[2], դիմանկարիչ, ժանրային գեղանկարիչ։

Բորիս Լավրենկո
Ծնվել էմայիսի 6, 1920(1920-05-06) կամ մարտի 6, 1920(1920-03-06)[1]
ԾննդավայրԴոնի Ռոստով, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհունիսի 7, 2001(2001-06-07)[1] (81 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ և ուսուցիչ
Ոճռեալիզմ
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «Բեռլինի գրավման համար» մեդալ
և Ռուսաստանի Դաշնության ժողովրդական նկարիչ
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն
 Boris Lavrenko Վիքիպահեստում

Կենսագրություն

Բորիս Միխայլովիչ Լավրենկոն ծնվել է 1920 թվականի մայիսի 6-ին Դոնի Ռոստովում։ 1936 թվականին միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել է Ռոստովի գեղարվեստի ուսումնարան։ 1940 թվականին հինգերորդ կուրսից զորակոչվել է Կարմիր բանակ։ Ավարտելով հրետանավորների դասընթացները՝ մասնակցել է 1941 թվականին Մոսկվայի պաշտպանությանը։ Կռվել է Կենտրոնական և 1-ին Բելառուսական ճակատներում։ Պատերազմը Բեռլինում ավարտել է ավագ սերժանտ կոչումով։ Պարգևատրվել է Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի շքանշանով, «Մոսկվայի պաշտպանության համար», Բեռլինի գրավման համար», «Գերմանիայի նկատմամբ տարած հաղթանակի համար» մեդալներով։

1952 թվականին Բորիս Լավրենկոն ավարտել է Լենինգրադի Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը պրոֆեսոր Ռուդոլֆ Ֆրենցի արվեստանոցում։ Սովորել է Միխայիլ Ավիլովի, Իվան Ստեպաշկինի, Պյոտր Բելոուսովի, Բորիս Յոգանսոնի մոտ։

Լավրենկոն մասնակցել է ցուցահանդեսների 1936 թվականից։ Նկարել է դիմանկարներ, ժանրային և թեմատիկ նկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ։ Նկարչի անհատական ցուցահանդեսներն անցկացվել են Լենինգրադում (1972, 1986), Մոսկվայում (1972), Դոնի Ռոստովում (1972), Սանկտ Պետերբուրգում (1996)։

Բորիս Լավրենկոն 1954 թվականից դասավանդել է Լենինգրադի Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում։ Արվեստագիտության թեկնածու (1983)։ Լենինգրադի Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտիի պրոֆեսոր (1985)։

Բորիս Լավրենկոն եղել է Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամ (մինչև 1992 թվականը՝ ՌԽՖՍՀ նկարիչների միության Լենինգրադի կազմակերպության) 1953 թվականից։ ՌՍՖՍՀ վաստակավոր նկարիչ (1976), Ռուսաստանի ժողովրդական նկարիչ (1994)։ ԽՍՀՄ մշակույթի նախարարության և ԽՍՀՄ Նկարիչների միության Մ. Գրեկովի անվան արծաթե մեդալի դափնեկիր (1980)։ 1989-1992 թվականներին նկարչի աշխատանքները հաջողությամբ ներկայացվել են Ֆրանսիայում L' Ecole de Leningrad ռուսական գեղանկարչության ցուցահանդեսներում և աճուրդներում[3]։

Մահացել է 2001 թվականի հունիսի 7-ին Սանկտ Պետերբուրգում 82 տարեկան հասակում։ Թաղվել է Սանկտ Պետերբուրգի Սերաֆիմովյան գերեզմանատանը։

Բ. Մ. Լավրենկոյի ստեղծագործությունները գտնվում են Ռուսական պետական թանգարանի, Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուներում, բազմաթիվ թանգարաններում և մասնավոր հավաքածուներում Ռուսաստանում, Ֆրանսիայում[4], Մեծ Բրիտանիայում[5], Չինաստանում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում[6], Գերմանիայում, Իտալիայում և այլ երկրներում։

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորիս Լավրենկո» հոդվածին։