Բորիս Բոլոտին

Բորիս Բոլոտին (ռուս.՝ Бори́с Фёдорович Боло́тин, հոկտեմբերի 15, 1950(1950-10-15), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս դիվանագետ։

Բորիս Բոլոտին
 
Կրթություն՝Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝դիվանագետ
Ծննդյան օրհոկտեմբերի 15, 1950(1950-10-15) (73 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
 
Պարգևներ
Բարեկամության շքանշան և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ

Կենսագրություն

Ավարտել է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (1972)։ Տիրապետում է արաբերեն, ֆրանսերեն և անգլերեն լեզուներին։

1972 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1990-1993 թվականներին՝ Մարոկկոյում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական։
  • 1993-1995 թվականներին՝ Մարոկկոյում Ռուսաստանի դեսպանատան դեսպանորդ խորհրդական։
  • 1995-1999 թվականներին՝ բաժնի պետ, ՌԴ ԱԳՆ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 1999 թվականի նոյեմբերի 11-ից 2004 թվականի մայիսի 7-ը՝ Լիբանանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
  • 2004-2008 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 2008 թվականի օգոստոսի 27-ից 2013 թվականի հուլիսի 4-ը՝ Մարոկկոյում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[3][4]։

2013 թվականի դեկտեմբերի 13-ից 2018 թվականի դեկտեմբերի 28-ը՝ Հորդանանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[5][6]։

Ամուսնացած է, ունի երկու որդի։

Դիվանագիտական աստիճան

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1999 թվականի փետրվարի 20)[7]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2003 թվականի նոյեմբերի 4)[8]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2010 թվականի նոյեմբերի 8)[9]

Ծանոթագրություններ