Բոհումիլ Հրաբալ

Բոհումիլ Հրաբալ (չեխ․՝ Bohumil Hrabal, [ˈboɦumɪl ˈɦrabal], մարտի 28, 1914(1914-03-28)[1][2][3][…], Brno-Židenice, Բռնո, Չեխական թագի հողեր, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4] և Židenice, Բռնո, Չեխական թագի հողեր, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[5] - փետրվարի 3, 1997(1997-02-03)[1][2][3][…], Պրահա, Չեխիա[6][7][5]), չեխ գրող, արձակագիր, բանաստեղծ։ Առաջադրվել է Գրականության Նոբելյան մրցանակի 1994 թվականին։ «Գնացքները խիստ հսկողության տակ են» ֆիլմի սցենարի համար արժանացել է «Օսկար» մրցանակի լավագույն սցենարի համար 1967 թվականին[10]։ Նա արժանացել է նաև միջազգային գրական բազմաթիվ մրցանակներ, ինչպես նաև մրցանակներ Չեխիայում, այդ թվում՝ «Ծառայությունների համար» շքանշան 1996 թվականին[11]։

Բոհումիլ Հրաբալ
չեխ․՝ Bohumil Hrabal
Ծննդյան անունչեխ․՝ Bohumil František Kilian
Ծնվել էմարտի 28, 1914(1914-03-28)[1][2][3][…]
ԾննդավայրBrno-Židenice, Բռնո, Չեխական թագի հողեր, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4] կամ Židenice, Բռնո, Չեխական թագի հողեր, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[5]
Վախճանվել էփետրվարի 3, 1997(1997-02-03)[1][2][3][…] (82 տարեկան)
Վախճանի վայրՊրահա, Չեխիա[6][7][5]
ԳերեզմանHradištko և Cemetery in Hradištko[8]
Մասնագիտությունգրող, վիպասան, սցենարիստ, բանաստեղծ-փաստաբան, բանաստեղծ և արձակագիր
Լեզուչեխերեն
Քաղաքացիություն Չեխոսլովակիա և  Չեխիա
ԿրթությունՊրահայի Կարլի համալսարան և Պրահայի Կարլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ[4]
Գիտական աստիճանԻրավաբանական գիտությունների դոկտոր (1946)
Ժանրերպոեզիա և գեղարվեստական գրականություն
Ուշագրավ աշխատանքներՄիլոշ Հրմա, Closely Watched Trains?, I Served the King of England? և Չափազանց աղմկոտ մենություն
ԱնդամակցությունSvaz československých spisovatelů?[5] և Svaz českých spisovatelů?[5]
Պարգևներ
ԱմուսինԷլիշկա Հրաբալովա
ԱզգականներԲոհուսլավ Կիլիան և Eva Kilianová?
 Bohumil Hrabal Վիքիպահեստում

Կենսագրություն

Բոհումիլ Հրաբալը ծնվել է 1914 թվականի մարտի 28-ին։ 1919 թվականին ծնողների հետ տեղափոխվել է քաղաք Նիմբուրկ, որտեղ նրա խորթ հայրն աշխատում էր որպես գարեջրի գործարանի տնօրեն։ 1935 Բոհումիլ Հրաբալն ընդունվել է Պրահայի Կարլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, պատերազմի ժամանակ աշխատել է երկաթուղային կայարանում որպես հեռագրավար ու հերթապահ։ Պատերազմից հետո աշխատել է որպես ապահովագրական գործակալ և առևտրական միջնորդ։ Բոհումիլ Հրաբալի կատարած աշխատանքները հետագայում իրենց արտացոլումն են գտնում նրա ստեղծագործություններում[12]։ 1952 թվականից մինչ 1959 թվականն աշխատել է որպես մակուլատուրա մշակող, ապա թատրոնում աշխատել է որպես բեմի բանվոր[12]։

Բանաստեղծական առաջին փորձերը չհաշված՝ Բոհումիլ Հրաբալի առաջին լուրջ ստեղծագործությունները գրվել են նրա կյանքի չորրորդ տասնամյակում, սակայն հրատարակվել են միայն վաթսունական թվականներին[11]։ Նրա գրքերից մի քանիսը, մասնավորապես «Ես ծառայում էի Անգլիայի թագավորին» երկը միանգամից չեն հրատարակվել քաղաքական նկատառումներով։ 1960-ական թվականներին Բահումիլ Հրաբալը Չեխոսլովակիայի ամենաժողովրդական գրողն էր։1965 թվականին նա գրում է «Հատուկ նշանակության գնացքներ» ստեղծագործությունը, որում կոպիտ հումորը ծառայում է որպես ֆաշիստական նվաճողների դեմ պայքարի ցուցադրման միջոց[13]։

Բոհումիլ Հրաբալը մահացել է 1997 թվականի փետրվարի 3-ին հիվանդանոցում. նա փորձել էր կերակրել աղավնիներին և ընկել էր հինգերորդ հարկի պատուհանից։ Հնարավոր է, որ դա եղել է ինքնասպանություն, քանզի նման ձևով ընկնելը նկարագրված է նրա մի շարք ստեղծագործություններում։ Նրա աճյունասափորը թաղված է Պրահայի մոտ գտնվող ընտանեկան դամբարանում։

Մատենագրություն

  • Ztracená ulička (1948)
  • Hovory lidí (1956)
  • Skřivánci na niti (1959)
  • Մարգարիտը հատակում / Perlička na dne (1963)
  • Pábitelé (1964)
  • Պարի դասեր մեծահասակ ու գիտուն աշակերտների համար / Taneční hodiny pro starší a pokročilé (1964)
  • Հատուկ նշանակության գրացքներ / Ostře sledované vlaky (1965)
  • Հայտարարություն տան վաճառքի մասին, որում ես այլևս չեմ ուզում ապրել / Inzerát na dům, ve kterém už nechci bydlet (1965)
  • Kopretina (1965)
  • Автомат Свет / Automat Svět (1966)
  • Toto město je ve společné péči obyvatel (1967)
  • Morytáty a legendy (1968)
  • Domácí úkoly (1970)
  • Poupata (1970)
  • Ես ծառայում էի Անգլիայի արքային / Obsluhoval jsem anglického krále (1971)
  • Něžný barbar (1973)
  • Postřižiny (1974)
  • Městečko, kde se zastavil čas (1974)
  • Չափազանց աղմկոտ մենակություն / Příliš hlučná samota (1977)
  • Ձնծաղիկների տոն / Slavnosti sněženek (1978)
  • Տխրության գեղեցիկ վայրկյաններ / Krasosmutnění (1979)
  • Առլեկինի միլիոնները / Harlekýnovy milióny (1981)
  • Kluby poezie (1981)
  • Domácí úkoly z pilnosti (1982)
  • Կյանքն առանց սմոքինգի / Život bez smokingu (1986)
  • Svatby v domě (1986)
  • Vita nuova (1986)
  • Proluky (1986)
  • Kličky na kapesníku (1987)
Բոհումիլ Հրաբալի շիրիմը
  • Listopadový uragán (1990)
  • Կախարդական ֆյելտա / Kouzelná flétna (1990)
  • Ponorné říčky (1991)
  • Růžový kavalír (1991)
  • Aurora na mělčině (1992)
  • Večerníčky pro Cassia (1993)
  • Atomová mašina značky Perkeo (1991)
  • Bambino di Praga; Barvotisky; Krásná Poldi (1990)
  • Básnění (1991)
  • Bibliografie dodatky rejstříky (1997)
  • Buďte tak hodná, vytáhněte rolety: výbor z milostné korespondence (1999)
  • Chcete vidět Zlatou Prahu?: výbor z povídek (1989)
  • Já si vzpomínám jen a jen na slunečné dny (1998)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոհումիլ Հրաբալ» հոդվածին։