Բոինգ 777-ի ավիավթար Դուբայում

Բոինգ 777-ի ավիավթար Դուբայում ավիավթար, որը տեղի է ունեցել 2016 թվականի օգոստոսի 3-ին Դուբայի օդակայանում։ Boeing 777-31H օդանավը, որը պատկանում էր Emirates Airline ավիաընկերությանը, իրականացնում էր չվերթ Տիրուվանանտապուրամից դեպի Դուբայ։ Սակայն վայրէջքի ժամանակ օդանավը դուրս է գալիս թռիչքուղուց և վթարի է ենթարկվում։ Օդանավում գտնվում էր 300 մարդ (18 անձնակազմի անդամները և 282 ուղևորներ)։ Բարեբախտաբար բոլոր մարդիկ տարհանվել են օդանավից, այնուհետև օդանավը հրդեհի է բռնկվել։ Օդանավում 24 մարդ վիրավորվել է[1][2]։

Չվերթ 521 Emirates
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակավիապատահար, belly landing? և կրակ
Թվական2016 թվականի օգոստոսի 3
Ժամանակ08:45
Բնութագրումանհաջող վայջէջք
ՎայրԴուբայի միջազգային օդանավակայան, Դուբայի Էմիրություն,  ԱՄԷ
ՉվերթEK521
Թռիչքի վայրՀնդկաստան Հնդկաստան, Տիրուվանանտապուրամ
Վերջնական կետԱՄԷ ԱՄԷ, Դուբայ
Մասնակիցներ300
Զոհվածներ1 մարդ, 0 մարդ և 0 մարդ
Վիրավորներ13
Aviation Safety Network ID20160803-0
Օդանավ
ՄոդելԲոինգ 777
ԱվիաընկերությունEmirates Airline
Կողային համարA6-EMW
Արտադրման թվական2003
Ուղևորներ282
Անձնակազմ18
Կենդանի մնացած300 (բոլորը)
Քարտեզ
Քարտեզ

Ինքնաթիռ

Boeing 777-31H օդանավը (գրանցման համար` A6-EMW) արտադրվել է 2003 թվականին (առաջին չվերթը իրականացրել է նույն թվականի մարտի 7-ին)։ 2003 թվականի մարտի 28-ին ինքնաթիռը հանձնվում է Emirates Airline ավիաընկերությանը։ Ինքնաթիռը ուներ երկու շարժիչ` Rolls-Royce Trent 892 արտադրության։ Մինչ վթարի տեղի ունենալը ինքնաթիռը իրականացրել է 13620 չվերթ, և օդում է անցկացրել ավելի քան 58169 ժամ[3][4]։

Անձնակազմի անդամներ և ուղևորներ

  • Ինքնաթիռի առաջին հրամանատար - 34 տարեկան, քաղաքացիությամբ արաբ է։ Փորձառու օդաչու, կառավարել է հետևյալ տեսակի ինքնաթիռներ` Airbus A330, Airbus A340, Boeing 777-200 և Boeing 787: Օդում անցկացրել է ավելի քան 7457 ժամ, որից 5128 ժամ եղել է Boeing 777-300 օդանավում։
  • Ինքնաթիռի երկրորդ հրամանատար - 37 ամյա Ջերեմ Վեբ, քաղաքացիությամբ ավստրալիացի է։ Փորձառու օդաչու, կառավարել է Boeing 787 օդանավը։ Օդում անցկացրել է ավելի քան 7957 ժամ, որից 1296 ժամ եղել է Boeing 777-300 օդանավում։

Ուղևորներ

ԵրկիրՔանակ
Հնդկաստան226
Մեծ Բրիտանիա24
ԱՄԷ11
ԱՄՆ6
Սաուդյան Արաբիա6
Թուրքիա5
Իռլանդիա4
Ավստրալիա2
Բրազիլիա2
Գերմանիա2
Մալայզիա2
Թաիլանդ2
Խորվաթիա1
Եգիպտոս1
Բոսնիա և Հերցեգովինա1
Լիբանան1
Ֆիլիպիններ1
Հարավային Աֆրիկա1
Շվեյցարիա1
Թունիս1
Ընդհանուր300

Տես նաև

Իլ-86-ի ավիավթար Դուբայում

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ