Բիր Գրիլս

Էդվարդ Մայքլ «Բիր» Գրիլս (անգլ.՝ Edward Michael "Bear" Grylls, հունիսի 7, 1974(1974-06-07)[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի ճանապարհորդ, հեռուստահաղորդավոր և գրող։ Հայտնի է դարձել «Մարդն ընդդեմ բնության» հեռուստահաղորդման շնորհիվ, որը Մեծ Բրիտանիայում ավելի հայտնի է «Գոյատևելու համար ծնվածը. Բիր Գրիլս» անունով։ Գրիլսը նաև հանդես է գալիս մի շարք այլ ուսուցողական հաղորդումներում ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում։ 2009 թվականի հուլիսին Գրիլսը 35 տարեկան հասակում ճանաչվում է սկաուտական շարժման ամենաերիտասարդ գլխավոր սկաուտը[4][5]։

Բիր Գրիլս
Edward Michael Grylls
Դիմանկար
Բիր Գրիլս
Ծնվել էհունիսի 7, 1974(1974-06-07)[1] (50 տարեկան)
ԾննդավայրԴոնահադի, Հյուսիսային Իռլանդիա, Մեծ Բրիտանիա
ՔաղաքացիությունՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Ազգությունանգլիացի
ԿրոնEvangelical Anglicanism?
ԿրթությունLudgrove School?
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, հեռուստահաղորդավար, մոտիվացիոն խոսնակ, լեռնագնաց, գրող և արկածախնդիր
Գործունեությունճանապարհորդ
հաղորդավար
ԱմուսինՇարա Գրիլս
ԾնողներՄայքլ Գրիլս
Սալլի Գրիլս
Զբաղեցրած պաշտոններChief Scout?
Պարգևներ և
մրցանակներ
Բրիտանական Կայսրության շքանշանի սպա
ԵրեխաներՋեսի, Մարմադյուկ[2] և Հաքլբերրի[3]
Կայքwww.beargrylls.com
 Bear Grylls Վիքիպահեստում

Կենսագրություն

Գրիլսը մինչև չորս տարեկան դառնալը ապրել է Դոնահադիում (Հյուսիսային Իռլանդիա), ապա նրա ընտանիքը տեղափոխվել է Ուայթ կղզում գտնվող Բեմբրիջ գյուղը[6][7]։ Նա Պահպանողական կուսակցությունում աշխատող քաղաքական գործիչ սըր Մայքլ Գրիլսի և Սալլի Գրիլսի (Սարա Ֆորդ) որդին է[8]։ Նրա մորական տատը՝ Պատրիսիա Ֆորդը[9], եղել է Օլստերսկու ունիոնիստական կուսակցության անդամներից, իսկ պապը՝ Նևիլ Ֆորդը՝ կրիկետի պրոֆեսիոնալ խաղացող։ Գրիլսն ունի մեկ եղբայր և մեկ քույր[10]։

Գրիլսը սովորել է Լադգրոուվի դպրոցում, Էտոն քոլեջում և Լոնդոնի համալսարանում։ Վաղ տարիներից նա զբաղվել է ժայռամագլցմամբ[11] և հոր հետ առագաստանավ է վարել։ Պատանի հասակում նա արժանացել է շոտոկան-կարատեի սև գոտու (հիմա զբաղվում է յոգայով)։ Գրիլսը տիրապետում է անգլերենի, իսպաներենի և ֆրանսերենի։ Գրիլսը քրիստոնյա է և հավատը համարում է իր կյանքի հիմքը[12]։

Գրիլսը 2000 թվականից ամուսնացած է Շարա Գրիլսի (օրիորդական ազգանունը՝ Քաննինգս Նայթ) հետ[9][13]։ Նրանք ունեն երեք երեխա՝ Ջեսի (ծնվել է 2003 թվականի հունիսի 10-ին), Մարմադյուկ (ծնվել է 2006 թվականի ապրիլի 6-ին)[3], Հաքլբերրի (ծնվել է 2009 թվականի հունվարի 15-ին ծննդաբերության բնական մեթոդով՝ Գրիլսի լողացող տանը)[2]։

Զինվորական ծառայություն

Համալսարանն ավարտելուց հետո Գրիլսն իր զինվորական ծառայությունն է սկսում բրիտանական բանակում[14] և մի քանի ամիս անցկացնում Հիմալայներում՝ Սիկիմում, և Արևմտյան Բենգալիայում։ 1994-1997 թվականներին Գրիլսը ծառայում է ՀՆԶ-ում։ Երկու անգամ լինում է Հյուսիսային Աֆրիկայում։

1996 թվականին Զամբիայում պարաշյուտային թռիչքի ժամանակ ստանում է վնասվածք[15]։ Պարաշյուտի գմբեթը պատռվում է 500 մետր բարձրության վրա։ Գրիլսը ընկնում է մեջքի վրա՝ վնասելով երեք ող[16]։ Որոշ ժամանակ անց նա ասում է. «Ես պետք է ազատվեի հիմնական պարաշյուտից և օգտագործեի պահեստային պարաշյուտը, սակայն մտածում էի, որ ժամանակ կա խնդիրը լուծելու համար»[17]։ Հաջորդ տասնութ ամիսները Գրիլսն անցկացնում է Հեդլի կորտի ռազմական վերականգնողական կենտրոնում[17]։

Էվերեստ

1998 թվականի մայիսի 26-ին Գրիլսը իրականություն է դարձնում Էվերեստի հետ կապված իր մանկական երազանքը (նա այդ մասին երազում էր ութ տարեկան հասակից, երբ հայրը նրան նվիրում է Էվերեստի պատկերով նկար)։ Նա հայտնվում է Գինեսի ռեկորդների գրքում, որպես ամենաերիտասարդ բրիտանացին, ով բարձրացել է Էվերեստի գագաթը (23 տարեկան)։ Սա տեղի է ունենում ստացած վնասվածքից ընդամենը տասնութ ամիս անց։ Ջեյմս Ալենը, ով իր ավստրալիական թիմով 1995 թվականին բարձրացել էր Էվերեստ, այդ ժամանակ 22 տարեկան էր[18][19], և նա ուներ երկակի քաղաքացիություն՝ Բրիտանիայի և Ավստրալիայի։ Գրիլսի արշավը տևում է շուրջ երեք ամիս՝ Էվերեստի հյուսիսարևելյան մասում։ Սկզբում եղել էր «ստուգողական» արշավ, որի ժամանակ Գրիլսը, ընկնելով սառցարան կիրճի մեջ, ստացել էր հարված, կորցրել գիտակցությունը և ուշքի գալով նկատել էր, որ ճոճվում է պարանի ամենավերևում[20][21]։ Այս արկածներին հաջորդել են մեկ շաբաթ տևողությամբ կլիմայավարժեցման արշավները, որոնց մեջ են մտնում Կհումբու և Արևմտյան կրկես սառցարանների և 1524 մետրանոց սառույցե պատի հաղթահարումը։ SAS-ի նախկին զինվոր Նիլ Լոտոնի հետ նա բարձրանում է լեռան գագաթը՝ կրելով մի շարք դժվարություններ[3][22][23]։

Նման բարձրության հաղթահարմանը պատրաստվելու համար 1997 թվականին Գրիլսը բարձրացել էր Ամա Դաբլամի գագաթը, սակայն այդ դեպքը սըր Էդմունդ Հիլլարին համարել էր ոչ օրինական[24]։

Այլ արշավներ

Նավարկումը Բրիտանական կղզիների շուրջ

2000 թվականին Գրիլսը գլխավորում էր մի թիմ, որը անհատական նավակներով երեսուն օրվա ընթացքում շրջանցել էր Բրիտանական կղզիները, ինչպես նաև նրանք հիդրոցիկլներով նավարկելով կատարել էին փրկարարական աշխատանքներ, ինչի շնորհիվ հավաքել էին գումար Ազգային Թագավորական համալսարանի համար[25][26]։

Հյուսիսային Ատլանտիկայի հատում

Երեք տարի հետո Գրիլսը գլխավորում էր հինգ հոգուց կազմված մի թիմ, որի մեջ էր նաև իր մանկության և Էվերեստի հաղթահարման ընկեր Միկ Քրոսթուեյթը։ Նրանք առաջին անգամ պետք է առանց կողմնակի օգնության փչովի նավակով հատեին Հյուսիսային Ատլանտիկան։ Նրանք, Հալիֆաքսից (Նոր Շոտլանդիա) լողալով մինչև Ջոն Օ’ Գրոաթս (Շոտլանդիա), հաղթահարեցին ութ բալանոց քամին, ցրտահարությանը, այսբերգներն և փոթորիկները[27][28]։

Այս արշավից հետո Գրիլսին շնորհվում է Ռազմածովային փոխծովակալի պատվավոր կոչում[29]։

Պարամոտորով թռիչքը Անխել ջրվեժից

2005 թվականին Գրիլսը գլխավորում էր առաջին թիմը, որը պատրաստվում էր պարամոտորով թռիչք կատարել աշխարհի ամենաբարձր ջրվեժից՝ Անխելից[30][31]։

Հրավիրյալ ճաշ՝ բարձրության վրա

2005 թվականին Գրիլսը ալպինիստ և օդագնաց Դևիդ Հեմպլման-Ադամսի և Թագավորական ծովային նավատորմի ղեկավար կապիտան-լեյտենանտ Ալան Վիլի հետ պաշտոնապես դառնում է օդում՝ հրավիրյալ ճաշի աշխարհի ռեկորդակիր[32]։ Նրանք ճաշել էին 7620 մետր բարձրության վրա։ Այս կարևոր իրադարձությունից առաջ որպես պարապմունք Գրիլսը կատարել էր քսան պարաշյուտային թռիչք[33]։

Թռիչք Հիմալայների վրայով

2007 թվականին Գրիլսը հայտարարում է, որ սահմանել է նոր համաշխարհային ռեկորդ, ըստ որի նա Հիմալայների շուրջը՝ պարամոտորով թռիչք էր կատարել ավելի մեծ բարձրության վրա, քան Էվերեստի շուրջը կատարած բարձրության ժամանակ[34]։ Գրիլսը բարձրացել էր 4419,6 մետր, որը ութ միլով ավելի էր Էվերեստի շուրջը կատարած թռիչքի բարձրությունից։ Նա նշել է, որ թռիչքի կատարման ժամանակ ջերմաստիճանը եղել է 60 աստիճան ցելսիուս և ավելի ցածր։ Նա դիմադրել է թթվածնի «քչության» վտանգավոր չափը և հասել է 8991,6 մետր բարձրության, ավելի կոնկրետ համարյա 3048 մետրով բարձր, քան նախկին ռեկորդի հեղինակի բարձրության չափն էր՝ 6101,8 մետր։ Այս թռիչքի համար նկարահանվել է ֆիլմ «Channel 4» (Մեծ Բրիտանիայի համար) և «Դիսքավերի» (ամբողջ աշխարհի համար) հեռուստաալիքների կողմից[35]։

Գրիլսը սկզբում պլանավորել էր կատարել թռիչք Էվերեստի վրայով, սակայն նրան թույլատրված էր թռչել միայն հարավային մասով, և նա Էվերեստի վրայով թռիչք չկատարեց, քանի որ կար վտանգ, որ չինական օդային ուժերը կկատարեն հարձակում իր վրա[13][36]։

Ճանապարհորդություն Անտարկտիդայով

2008 թվականին Բիրը գլխավորում էր չորս հոգանոց մի խումբ, որը ցանկանում էր բարձրանալ աշխարհի ամենաչհաղթահարված գագաթներից մեկը։ Այդ գագաթը գտնվում էր Անտարկտիդայում[37]։ Արշավի նպատակն էր հավաքել գումար մանկական «Global Angels» բարեգործական ընկերության համար։ Այս առաջադրանքի ժամանակ թիմը մտադրված էր ջրային մոտոցիկլերով և փչովի նավակներով ուսումնասիրել Անտարկտիդայի ափերը, իսկ հետո կատարել անցում շարժահաղորդ պարամատորային կայթ–չմուշկներով՝ սառցե անապատի վրայով։ Սակայն այս արշավից առաջ Գրիլսը կոտրում է իր ուսը և արշավը ձախողվում է[2][38]։

Ամենաերկարատև թռիչքը ուղղահայաց աերոդինամիկ խողովակի միջով

2008 թվականին Բիր Գրիլսը Էլ Հոջսոնի (նրա մոտ անդամահատված են երկու ոտքերը) և Ֆրեդի Մակդոնալդի հետ գրանցվում են Գինեսի ռեկորդների գրքում ուղղահայաց աերոդինամիկ խողովակի միջով աշխարհի ամենաերկարատև թռիչքը կատարելու համար[39]։ Նախորդ ռեկորդը, որը գրանցվել էր ԱՄՆ-ում, տևել էր 1 ժամ 36 րոպե։ Գրիլսը, Հոջսոնը և Մակդոնալդը, օգտագործելով Միլթոն Քինսի ուղղահայաց խողովակը, գերազանցեցին ռեկորդը ընդամենը մի քանի վայրկյանով[17]։

Լող Հյուսիսարևմտյան անցումով

2010 թվականին Բիր Գրիլսը երկու փչովի (RIB) «Arctic Wolf» նավակներով նավարկեց Հյուսիսարևմտյան անցումով, որպեսզի հանրությունը ուշադրություն դարձնի կլիմայի փոփոխման խնդրին և մանկական բարեգործական «Global Angels» ընկերության համար գումարի հավաքի[40][41]։ Վելինգտոնի նեղուցի Քինգ Վիլյամի հյուսիսային կղզիներում, որտեղ որ ուրիշ ճանապարհորդները միշտ դադար էին վերցնում Գրիլսի խումբը կանգնում է և ապաստարան գտնում մի անանուն կղզում։ Կղզին իրենից ներկայացնում էր մի ոչ մեծ անպտուղ տարածք, որը հասնում էր ծովի մակարդակին ընդամենը ութ մետրով, իսկ լայնությամբ շուրջ 200 մետրով։ Այնտեղ հայտնաբերվել էին մարդկային ոսկրեր, գանգ, գործվացքի կտորներ, կետի ոսկրից պատրաստված դանակ և կայմի մնացորդներ[42][43]։ Գրիլսը ենթադրեց, որ հայտնաբերված մասունքները պատկանում են նավի գրոտ-կայմին, իսկ ավելի կոնկրետ նավային բոտերի կայմերին։ Հայտնաբերվել էին նաև քարերով շրջապատված մի քանի տարածքներ, որոնք շատ հնարավոր է, որ եղել են վրաններ դնելու վայրեր։ Կղզու հյուսիսային մասում մնացել էին հետքեր մեծ հրդեհից։ Այս ամենից ելնելով նրանք եզրակացրել էին, որ հնարավոր է, որ կղզում անցյալում բնակություն հաստատած մարդիկ հյուսիսից օգնություն ակնկալելով՝ իրենց նավակների բնափայտից վառել են մեծ ազդանշանային խարույկ[44]։ Մինչև հիմա հայտնի չէ թե ում են պատկանել այդ մասունքները, սակայն կա վարկած, ըստ որի դրանք եղել են Ֆրանկլինի նավի անձնակազմի հետքերը, որոնք նույնպես շարժվել են հյուսիս օգնության ակնկալելու նպատակով[45][46][47][48]:

Բիրը իր օրագրի «ֆոլկլորով մեծացած Ֆրանկլինի և իր կորած անձնակազմի մասին»[46] բաժնում գրել է[35][46].

Եթե դուք սոված եք և ձեր շուրջը մահանում են մարդիկ, ապա դուք անկասկած կվառեք ձեր նավերի բնափայտը, որպեսզի օգտագործեք նկատվելու վերջին հնարավորությունը կամ ծայրահեղ դեպքում, որպեսզի տաքանաք, քանի դեռ վերջնականորեն չեն սպառվել սմվելիք մթերքները[49][50]։
- Բիր Գրիլս

Հեռուստատեսություն

Գրիլսը առաջին անգամ հայտնվել է հեռուստատեսությունում «Sure» դեզոդորանտի գովազդում։ Նա եղել է շատ հեռուստածրագրերի հյուրը նեռայլալ մասնակցությունը Օպրի Ուինֆրիի և Դևիդ Լետտերմանի շոուին։ Գրիլսը նկարահանվել է նաև «Trail Mix Crunch Cereal» չոր նախաճաշերի երկու գովազնդերում, որոնք եթեր են դուրս եկել 2009 թվականին[51][52][53]։

«Փախուստ դեպի Լեգեոն»

2005 թվականին Գրիլսը նկարահանվում է չորս մասից բաղկացած «Փախուստ դեպի Լեգեոն» հեռուստածրագրում, որը պատմում էր այն մասին թե ինչպես են Գրիլսը և Մեծ Բրիտանիայից տասնմեկ կամավորներ մասնակցել նախապատրաստմանը Սահարա անապատում գտնվող Ֆրանսիական Օտարերկրյա լեգեոնի հենակետում[54]։ Ծրագիրը Մեծ Բրիտանիայում հեռարձակվել էր «Channel 4» հեռուստաալիքով, իսկ ԱՄՆ-ում՝ «Military Channel»: 2008 թվականին «History Channel» ալիքով ծրագիրը կրկին է ցուցադրվել[55][56][57]։

«Ողջ մնալ ամեն գնով»

Գրիլսը վարում էր «Ողջ մնալ ամեն գնով» ծրագիրը, որը Մեծ Բրիտանիայում հեռարձակվում էր «Channel 4» հեռուստաալիքով, իսկ ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ասիայում և Աֆրիկայում՝ Discovery Channel-ով[58]։ Ծրագրում Գրիլսը ուղևորվելով վայրի վայրեր, ցույց է տալիս հեռուստադիտողներին, թե ինչպես կարելի է ողջ մնալ նման վայրերում։ Ծրագիրը Ամերիկայում առաջին անգամ եթեր է դուրս եկել 2006 թվականին և հիմա այն հեռարձակվելով միջազգային լսարանի ավելի քան 1,2 միլիարդ մարդու համար՝ դարձել է «Դիսքավերի» հեռուստաալիքի ամենավարկանիշային հաղորդումներից մեկը[59][60]։

Համառոտ կերպով այս հաղորդմումը կարելի է ներկայացնել այսպես. Բիրը ցած է իջնում աշխարհի ամենատարբեր վայրերը և նրա գլխավոր առաջադրանքն է դառնում հասնել մինչև մարդաբնակ ինչ-որ վայրի։ Հաղորդման թողարկումները դիտելով կարելի է տեսնել սովորել շատ հետաքրքիր և օգտակար բաներ. ինչով սնվել եթե չունեք ուտելիք, ինչպես կրակ վառել առանց լուցկու, ինչ տիպի թաքստոցներ կարելի է կառուցել օգտագործելով «ձեռքի տակի» իրերը, ինչպես տարբերակել բևեռները առանց կողմնացույցի օգնության, ինչ պետք է իմանալ վայրի բնության մեջ պաշտպանված լինելու համար և այլն[61][62]։

Հաղորդման մեջ ցուցադրվել է. Գրիլսի մագլցումը ժայռի վրայով, պարաշյուտային թռիչքներ ուղղաթիռից, աերոստատից և ինքնաթիռից, թռիչք պարապլանով, արշավներ սառցարանների վրայով, անցումը հրդեհվող անտառով, գետային սահանքներով և սրընթաց հոսանքներով, սեփական մեզով թրջած շապիկի փաթաթումը իր գլխին (անապատի շոգից պաշտպանվելու և հովանալու համար), սեփական մեզի, փղի գոմաղբից մզված կղանքային հեղուկների ըմպումը, եղնիկի կղանքի օգտագործումը որպես սնունդ, կռիվը ալիգատորի հետ, տարատեսակ միջատներ ուտելը, ուղտի մսեղիքի օգտագործումը որպես իրերի պարկ, թռիչքը ջրվեժից և այլն[63] : Ինչպես նաև Գրիլսը պատմում է պատմություններ ճանապարհորդություններից, որոնց ժամանակ մարդիկ կորել կամ մահացել են վայրի բնության մեջ[64][65]։

«Ողջ մնալ ամեն գնով» հաղորդման սկզբանական շրջանի որոշ թողարկումներ արժանացել են քննադատությունների։ Տեղեկացվել էր, որ հաղորդման նպատակը հեռուստադիտողներին խաբեության մեջ գցելն է, քանի որ իրադրությունները, որոնց մեջ հայտնվում է Գրիլսը՝ կարելի է լուծել այլ մեթոդներով։ «Դիսքավերի» ալիքը որպես պատասխան հայտարարեց, որ հաղորդման արտադրությունը և խմբագրումը այսուհետ կլինի թափանցիկ, ճշգրիտ և հասկանալի[66][67]։

2012 թվականի մարտի 13-ին Discovery հեռուստաալիքը խզում է գործնական հարաբերությունները Բիր Գրիլսի հետ այն պատճառով, որ նոր պայմանագրի կնքման ժամանակ առաջացել էին տարաձայնություններ[68]։

Այլ աշխատանք

Հեռուստատեսությունից դուրս Գրիլսը աշխատում է որպես մոտիվացնող ճառախող։ Նա կազմում է խոսք տարատեսակ ընկերությունների, կորպորացիաների, եկեղեցիների, դպրոցների և այլ կազմակերպությունների համար[2][69]։

Գրիլսը գրել է մի քանի հայտնի գրքեր։ Գրիլսի առաջին «Facing Up» գիրքը մտել էր Մեծ Բրիտանիայի լավագույն բեսթսելլերների տասնյակի մեջ և թողարկվել է ԱՄՆ-ում «The Kid Who Climbed Everest» անունով[70]։ Գիրքը նկարագրում էր Հիմալայների արշավի և Էվերեստի «նվաճման» մասին։ Գրիլսի երկրորդ «Facing the Frozen Ocean» գիրքը մտնում է Ուիլյամ Հիլի 2004 թվականի լավագույն սպորտային գրքերի շորթ-ցանկի կազմի մեջ։ Նրա հաջորդ գիրքը գրվում է որպես «Ողջ մնալ ամեն գնով» հաղորդման հավելում[71][72]։ Այդ գիրքը սովորեցնում էր աշխարհի ամենաթշնամական վայրերում ողջ մնալու արվեստին։ Այդ գիրքը հետագայում մտնում է «Sunday Times»-ի լավագույն բեսթսելլերների տասնյակի մեջ։ Գրիլսը գրել է նաև մի շարք արկածային գրքեր երեխաների համար. «Mission Survival: Gold of the Gods» и «Mission Survival: Way of the Wolf» և այլն։ Նրա վերջին «Bear Grylls Outdoor Adventures» գիրքը պատմում է հանգստի ամենաէքստերմալ ձևերի մասին[73]։

Գրիլսը ունի հագուստի սեփական գիծ, որը արտադրվում է «Craghoppers» բրենդի կողմից[74]։

Գլխավոր սկաուտ

2009 թվականի հուլիսի Գրիլսը գլխավորում է «Սկաուտների Ասոցիացիան» (անգլ.՝ «The Scout Association»), որը միավորում էր շուրջ կես միլիոն բրիտանացու։ Նա փոխարինել էր Պիտեր Դուկանին (Peter Duncan), ով կրում էր այս պաշտոնը 2004 թվականից 2009 թվականը[75]։ Այս որոշումը կայացվել էր Ասոցիացիայի կողմից դեռևս մայիսի 17-ին, իսկ հուլիսի 11-ին՝ ավելի քան 3000 սկաուտական կառավարիչների ներկայությամբ Պիտեր Դուկանը պաշտոնապես «տալիս է» իր պաշտոնը Բիր Գրիլսին։ Գրիլսը դառնում է Գլխավոր սկաուտի պաշտոնը կրող 10-րդ անձը և ամենաերիտասարդը՝ սկաուտական շարժման հարյուրամյա պատմության մեջ (պաշտոնը առաջին անգամ կրել է գեներալ-լեյտենանտ Ռոբերտ Բեյդըն Փաուելը՝ 1920 թվականին)[76][77]։

2010 թվականի հոկտեմբերին Բիրը թռչում է ուղղաթիռով և անցնում Անգլիայի համարյա ամբողջ հարավարևմտյան մասը, որպեսզի ոգևորի երիտասարդ սկաուտներին և շնորհակալություն հայտնի հազարավոր երիտասարդ մարկանց, որոնք նվիրում են իրենց ամբողջ ազատ ժամանակը սկաուտինգին։ Նա մասնակցություն է ունենում սկաուտական մրցույթներին, խաղում է սկաուտների հետ, հանդիպում է ղեկավարների և իր ծնողների հետ, որպեսզի իր շնորհակալական խոսքը ասի նրան ամեն տիպի օգնության համար։ Վերլուծելով իր ուղևորությունը Բիրը խոսել է իր նպատակների մասին[78][79].

Ես կուզեի, որ յուրաքանչյուրը ում հետաքրքրում է սկաուտինգը կարողանա միանալ մեզ։ Սակայն դրան հասնելու համար անհրաժեշտ է, որ բոլոր մեծահասակ կամավորները կազմակերպեն ինչքան հնարավոր է ավելի շատ ծրագրեր, որոնք նպատակաուղված կլնինեն սկաուտական շարժման զարգացմանը։ Այդ ծրագրերի օրինակներից են այն ծրագրերը, որոնք անց կացվեցին այս շաբաթվա հանգստյան օրերին։ Ես շատ եմ ուզում խրախուսել և ինչպես նաև շնորհակալություն հայտնել կամավորների բանակին այն նպատակով, որ նրանք շարունակեն նպաստել շարժման զարգացմանը։
- Ըստ Սկաուտների ասոցիացիայի տվյալների[80][81]

Բարեգործություն

Գրիլսի բոլոր արշավների նպատակը՝ բարեգործական ընկերությունների համար գումար հավաքելն էին։ Գրիլսը «The Prince’s Trust» կազմակերպության անդամներից է։ Այս կազմակերպությունը աջակացություն է Մեծ Բրիտանիայի երիտասարդ մարդկանց։ Գրիլսը նաև «The JoLt Trust» կազմակերպության փոխնախագահն է[82]։ «The JoLt Trust»-ը ոչ մեծ կազմակերպություն է, որը ընձեռում է հնարավորություն «ձախորդ մարդկանց» (հաշմանդամներին, խնամազուրկներին, չունևորներին, բռնության ենթարկվածներին) տարատեսակ արշավների մասնակցելու համար[83][84]։

«Global Angels»-ը բրիտանական կազմակերպություն է, որը միջոցներ է հավաքում ամբողջ աշխարհի երեխաների համար։ Կազմակերպությունը գումար է ստացել Գրիլսի Հիմալայների շուրջը պարամոտորով կատարած թռիչքից և Հյուսիս-Արևմտյան անցումով անցում կատարելուց։ Բարձրության վրա կատարված հրավիրյալ ճաշը հովանավորվել էր Էդինբուրսկի սրքայազնի կողմից[85]։ Բրիտանիայի շուրջը կատարած նավարկումից հավաքվել էր գումար Ազգային Թագավորական համալսարանի համար, որն էլ այդ միջոցներով պետք է կատարեր փրկարարական աշխատանքներ բրիտանական ծովափներին[86]։ Էվերեստի բարձրացման արշավը հովանավորված է եղել «SSAFA Forces Help» կազմակերպության կողմից, իսկ թռիչքը պարամոտորով Անխել ջրվեժի վրայով կատարվել է «Hope and Homes for Children» կազմակերպության հովանավորման շնորհիվ[87][88][89]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիր Գրիլս» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջԲյուրականի աստղադիտարանՍպասարկող:ՈրոնելՀայաստանի գետերի ցանկՀիդրա (կենդանի)ՄակաբուծությունՊալադիումՋերմաստիճանային ինվերսիաԱրյան շրջանառությունՍպիտակուցներԻդիոադապտացիաՊարույր ՍևակՋուրՕվկիանոսային հոսանքներԼուսային տարիՋոուի ԱնսաԷրիթրոցիտներԱրփի լճի ջրամբարՖոտոսինթեզՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024ԵրկրակեղևԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներԻրանՁկներՍեռական հարաբերությունՋրծաղիկՀրաբխային ապարՓոփոխականություն (կենսաբանություն)ՀայաստանԿաթնասուններՍունկԵրիկամԷկոլոգիական գործոններՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Սահմանադրական միապետությունԹելոֆազՎարդավառՌիբոսոմԴանիա