Բիլ Ռիդ

կանադացի քանդակագործ, ոսկերիչ, նկարիչ

Ուիլյամ Ռոնալդ "Բիլ" Ռիդ, կրտսեր, Բրիտանական Կոլումբիայի շքանշան (անգլ.՝ William Ronald "Bill" Reid, Jr., հունվարի 12, 1920(1920-01-12)[1][2][3], Վիկտորիա, Կանադա[4][3] - մարտի 13, 1998(1998-03-13)[2][5][6][…], Վանկուվեր, Մետրո Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա[4][3]), (հայդա) կանադացի քանդակագործ։ Աշխատել է ոսկերչության, քանդակագործության, էկրանի տպագրության և նկարչության բնագավառներում[16]։ Նրա աշխատանքներից ներկայացվել են Կանադական ուղևորության շարքի (2004-2012) կանադական 20 դոլարանոց թղթադրամի վրա։

Բիլ Ռիդ
Ծնվել էհունվարի 12, 1920(1920-01-12)[1][2][3]
ԾննդավայրՎիկտորիա, Կանադա[4][3]
Մահացել էմարտի 13, 1998(1998-03-13)[2][5][6][…] (78 տարեկան)
Վախճանի վայրըՎանկուվեր, Մետրո Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա[4][3]
Քաղաքացիությունռուսերեն և  Կանադա[3]
ԱզգությունHaida people?
ԿրթությունVictoria College, British Columbia? և Սուրբ Մարտինի արվեստի և դիզայնի կենտրոնական քոլեջ[3]
Ստեղծագործություն(ներ)Cavorting Critters? և Spirit of Haida Gwaii?
Մասնագիտությունփայտի փորագրող, քանդակագործ, վիզուալ արտիստ, նկարիչ, ակնագործ, գծանկարիչ, ակտիվիստ և գծանկարիչ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԿանադայի գեղարվեստի թագավորական ակադեմիա
 Bill Reid Վիքիպահեստում

Կենսագրություն

Ուիլյամ Ռոնալդ Ռիդ կրտսերը, որին անվանում են Բիլ, ծնվել է 1920 թվականին Բրիտանական Կոլումբիայի Վիկտորիա քաղաքում՝ շոտլանդական-գերմանական ծագմամբ ամերիկացի Ուիլյամ Ռոնալդ Ռիդ Ավագի և[17] T'anuu-ի Ագռավ/Գայլ կլանից, որոնց հաճախ անվանում են հայդա, որոնք Խաղաղօվկիանոսյան ափի առաջին ժողովուրդներն են, Սոֆի Գլադսթոն Ռիդի ընտանիքում[18]։

Ռիդի մոտ հայդա արվեստի հանդեպ հետաքրքրություն է առաջացրել, երբ Տորոնտոյի CBC ռադիոյի հաղորդավար էր և Ռայերսոնի տեխնոլոգիական ինստիտուտում նաև ուսումնասիրում էր ոսկերչություն։ Առաջին անգամ Ռիդին հայդա արվեստի մասին սովորեցրել է մայրական պապը և նրա միջոցով Բիլը ժառանգեց իր գործիքները իր մեծ հորեղբոր Չարլզ Էդենշոյից, ճանաչված մի արվեստագետ, որը մահացավ Ռիդի ծննդյան տարում[19][20]։

1951 թվականին Ռիդը վերադարձավ Վանկուվեր, որտեղ նա Granville Island-ում վերջապես բացեց իր ստուդիան։ Նա մեծապես հետաքրքրված էր Էդենշոյի ստեղծագործություններով և աշխատում էր հասկանալու նրա աշխատանքների սիմվոլիզմը, որոնց մեծ մասը կորել էր բազմաթիվ հայդա ավանդույթների հետ միասին։ Այս ընթացքում Ռիդը նաև կատարել է արտեֆակտների փրկման աշխատանքներ, այդ թվում բազմաթիվ խճճված քանդակներով տոտեմական սյուներ, որոնք լքվել էին գյուղերում։ Նա Բրիտանական Կոլումբիայի համալսարանի մարդաբանության թանգարանում աջակցել է Հայդա գյուղի մասամբ վերակառուցմանը։

29 տարեկանում Ռիդն ամուսնացել է Մաբել անունով մի կնոջ հետ։ Նրանք միասին մեկ երեխա են ունեցել, հետագայում որդեգրել են ևս մեկին։

Աշխատելով ավանդական ձևերով և ժամանակակից նյութերով (սովորաբար ոսկի, արծաթ և հայդա արգիլիթ)՝ Ռիդը սկսեց ոսկյա զարդեր պատրաստել։ Աստիճանաբար նա անցավ բրոնզե մեծ քանդակների, կարմիր մայրու և նուտկանյան կիպարիսի (դեղին մայրի) աշխատանքների՝ ստեղծելով պատկերներ, կենդանիներ և ֆոլկլորային տեսարաններ։ Ռիդը նպատակ էր հետապնդում իր նախնիների վիզուալ ավանդույթները ներկայացնել ժամանակակից ձևով[21]։

Ռիդի ամենահայտնի ստեղծագործությունները երեք խոշոր բրոնզե քանդակներ են, որոնցից երկուսը պատկերում են մարդկային և կենդանիների պատկերներով լցված կանոե, սևը՝ Հայդա Գվայիի ոգին, գտնվում է ԱՄՆ-ում Կանադայի դեսպանատանը, Վաշինգտոն, կանաչը՝ նեֆրիտե կանոեն, գտնվում է Վանկուվերի միջազգային օդանավակայանում, Բրիտանական Կոլումբիա, երրորդը՝ Ստորգետնյա աշխարհի տիրակալը, պատկերում է խոյադելֆինին, գտնվում է Վանկուվերի ակվարիումում։ Այս քանդակների սվաղե տարբերակները գտնվում են Գատինոյի կանադական պատմության թանգարանում։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիլ Ռիդ» հոդվածին։