Բիդգոշչ

Բիդգոշչ (լեհ.՝ Bydgoszcz, գերմ.՝ Bromberg)[2], քաղաք Լեհաստանում, Կույավսկո-Պոմորյան վոյեդովության վարչական կենտրոն։ Կույավսկո-Պոմորյան վոյեդովության նահանգապետի նստավայրն է։ 2017 թվականի դրությամբ՝ Բիդգոշչում ապրում է 352 313 մարդ[3]։

Բնակավայր
Բիդգոշչ
լեհ.՝ Bydgoszcz
լեհ.՝ Bydgoszcz
ԴրոշԶինանշան

ԵրկիրԼեհաստան Լեհաստան
Հիմնադրված է1038 թ.
Մակերես175,98 կմ²
ԲԾՄ60±1 մետր
Բնակչություն337 666 մարդ (մարտի 31, 2021)[1]
Ժամային գոտիկենտրոնաեվրոպական ամառային ժամ, UTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ52
Փոստային դասիչ85-001
Ավտոմոբիլային կոդCB
Պաշտոնական կայքbydgoszcz.pl(լեհ.)
Բիդգոշչ (Լեհաստան)##
Բիդգոշչ (Լեհաստան)

Պատմություն

Միջնադարում եղել է սահմանամերձ քաղաք։ Ի սկզբանե Բիդգոշչը` Bydgozcya անվամբ (լատիներեն՝ «Bydgostia»), ձկնորսական բնակավայր էր․ Վիսլա գետի վրայով հոսող առևտրի երթուղիների համար քաղաքը դարձել էր միջնաբերդ։ Քաղաքը 1331-1337 թվականներին գրավել էին Տևտոնական օրդենի ասպետները, իսկ ավելի ուշ՝ Կազիմիր III Մեծ-ը, որը 1346 թվականի ապրիլի 19-ին քաղաքին թողել էր մունիցիպալ իրավունքներ։ Դրանից հետո քաղաքում սկսվել է հրեաների ներհոսքը։

15-16-րդ դարերում Բիդգոշչը հացահատիկային առևտրի կենտրոն էր։ 16-րդ դարում հացահատիկի և աղի վաճառքի շնորհիվ քաղաքը դարձել է Լեհաստանի խոշորագույն քաղաքներից մեկը։ 1657 թվականին ստորագրված Վելյավ-Բիդգոշչյան պայմանագրի մեջ Բիդգոշչը նշված էր։

1773 թվականին սկսվել է Բիդգոշչի ջրանցքի կառուցումը՝ Բրդա և Նոտեց գետերի վրա։

1815 թվականից Պոզնանսկի մեծ կայսրության մաս էր[4]։

19-րդ դարում կառուցվել է երկաթգիծ, որը Բիդգոշչը միացրել է Պիլային, Գդանսկին, Թորունին և Ինովոցլավին։

Բիդգոշչն իր պատմության մեծ հատվածում գերմանացիների իշխանության տակ էր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գտնվել է Արևմտյան Պրուսիայի Գդանսկի գավառում։ Ազատագրումից հետո Բիդգոշչը դարձել է Պոմորյան տիրապետության մայրաքաղաքը, իսկ ավելի ուշ՝ Լեհաստանի Բիդգոշչյան վոյեվոդության։ 1973 թվականին քաղաքի կազմում էր մոտակա Ֆորդոն քաղաքը։

1980-1981 թվականներին Լեհաստանի «Համերաշխություն» արհմիության Բիդգոշչ մասնագիտական կենտրոնը, Յան Ռուլեվսկիի գլխավորությամբ, ամենաակտիվներից մեկն էր։ 1981 թվականի մարտին Բիդգոշչում տեղի է ունեցել խոշոր բախում[5]՝ հանգեցնելով ազգային քաղաքական ճգնաժամի և ընդհանուր գործադուլի[6]։

Քաղաքը 1999 թվականից Կույավսկո-Պորմորյան վոյեդովության մայրաքաղաքն է, մինչ այդ Բիդգոշչյան վոյեդովության կենտրոնն էր (1947-1998 թվականներ)։

Աշխարհագրություն

Բիդգոշչը թռչնի թռիչքի բարձրությունից

Բիդգոշչը տեղակայված է Հյուսիսային Լեհաստանում՝ Բրդա և Վիսլա գետերի ափերին։

Կլիմա

1945-1994 թվականներին միջին տարեկան ջերմաստիճանը կազմել է 8,4°С[7]։ Ամենատաք ամիսը հուլիսն է․ միջին ջերմաստիճանը՝ 19,0 °C, ամենացուրտ ամիսը հունվարն է՝ −1.9 °С։ Քաղաքում գրանցված բացարձակ ջերմաստիճանային ռեկորդներն են՝ −26.9 °C (1956 թվականի փետրվարի 1), 38,0 °C (1994 թվականի հուլիսի 31)։ Քամիները գերակշռում են արևմուտքից (18 %) և հարավ-արևմուտքից (15 %)։ Ժամանակի 24 %-ը քաղաքում տեղի է ունենում անքամի եղանակ, որը համարվում է հովտում քաղաքի տեղակայման հետևանքը՝ շրջապատված անտառներով։ 1945-1994 թվականների ընթացքում տեղումների միջին քանակը 512 մմ էր, իսկ 1993-2002 թվականներին՝ 533 մմ, ամեն տարի տարափոխվում են 269 մմ-ից (1989 թվական) մինչև 719 մմ (1912 թվական)։ Բիդգոշչի շրջանում արևոտ օրերը կազմում են 1509 ժամ և ավելի, որը միջինից ավելի է, հատկապես, գարնան ամիսներին։

Բնակչություն

Բնակչությունը կազմում է 352 313 մարդ (ըստ 2017 թվականի տվյալների` Լեհաստանում մեծությամբ 8-րդ քաղաքը)։

Բնակչությունն ըստ տարիների

ԱճՏարիԲնակչությունԱճՏարիԲնակչություն
17-րդ դար4 900 մարդ1955 թվական202 044 մարդ
1717 թվական150 մարդ1965 թվական256 582 մարդ
1785 թվական3568 մարդ1968 թվական278 000 մարդ
1849 թվական10 263 մարդ1975 թվական322 657 մարդ
1875 թվական31 308 մարդ1985 թվական366 424 մարդ
1910 թվական57 700 մարդ1990 թվական380 050 մարդ
1921 թվական90 095 մարդ1998 թվական386 855 մարդ
1930 թվական117 945 մարդ 2004 թվական369 151 մարդ
1939 թվական143 100 մարդ 2008 թվական358 928 մարդ
1945 թվական135 491 մարդ 2010 թվական356 177 մարդ

Տնտեսություն

Բիդգոշչը երկրում ամենաարագ զարգացող քաղաքներից է. խոշոր տնտեսական կենտրոն է՝ հայտնի սպասարկման ոլորտի, հատկապես, ֆինանսական ոլորտի արագ զարգացմամբ։ Բիդգոշչում կան ավելի քան 20 բանկ, ապրանքային բորսաներ, ապահովագրական և վարձակալված ընկերություններ, բրոքերային տներ, անցկացվում են բազմաթիվ տոնավաճառներ, այդ թվում՝ միջազգային։

Արդյունաբերություն

Խոշոր արդյունաբերական կենտրոն է. վաղուց զարգանում է սննդի, մետաղամշակման, փայտամշակման, կաշվի, կավագործության արդյունաբերությունները. զարգանում է մեքենաշինությունը (էլեկտրատեխնիկական, հաստոցաշինական, ճշգրիտ մեխանիկա, քիմիական սարքավորումների արտադրություն, ցեմենտի արտադրություն և այլ ճյուղեր), քիմիական արդյունաբերությունը (այդ թվում՝ օրգանական սինթեզի արդյունաբերություն), սառնարանների, հեծանիվների արտադրությունը։ Վագոնաշինությունը (տրանսպորտային մեքենաշինություն) ներկայացնում է «PESA» ընկերությունը, որն արտադրում է Ռուսաստանում օգտագործվող «Pesa Twist» տրամվայներ։

Մշակույթ

Քաղաքում անցկացվում են օպերային, երաժշտական և կինեմատոգրաֆիական[8] փառատոններ։ Այստեղ են գտնվում հայտնի «Filharmonia Pomorska» համերգասրահը և Օպերային թատրոնը։

Տեսարժան վայրեր

Հին սինագոգ Բիդգոշչում (18-րդ դար)

Բրդա գետի և Հին քաղաքի մոտ գտնվող ճարտարապետական հուշարձաններ են՝ հետգոթական ծխական կոստյոլ (լեհական կաթոլիկ եկեղեցի), որտեղ կա հրաշագործ Մարիամ Աստվածածնի սրբապատկերը՝ շրջապատված վարդերով, 18-19-րդ դարերի՝ փայտե շինվածքով նախկին հացահատիկի ամբար, գոթական և վերածննդյան խառը ոճով կլարիսոկ եկեղեցի։ Բրդա և Նոտեցի գետերի ջրերը միացվում են բիդգոշչյան ջրանցքով՝ պահպանված հին սարքավորումներով։ Իշխանությունները դիմում են ներկայացնում 18-րդ դարի ինժեներական հուշարձանի ներառումը ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգությունում, Կազիմիր Մեծի հուշարձանը։

20-րդ դարի սկզբից քաղաքի ոչ պաշտոնական խորհրդանիշ է «Նետաձգուհի» արձանը։ Հանքերի արձանները գտնվում են Գերմանիայի մի շարք քաղաքներում.

Թանգարաններ

Գործում է գավառագիտական թանգարան։ Լեոն Վիչուլկովսկին մունիցիպալ թանգարան է։ Բացի Լեոն Վիչուլկովսկու աշխատանքների մեծ հավաքածուից, թանգարանում կա նաև արվեստի ստեղծագործությունների մշտական ցուցադրություն։

Թատրոններ

Նովա օպերան Բիդգոշչում
  • Իերոնիմա Կոնեչկիի անվան «Լեհական թատրոն», չնայած անվանը՝ թատրոնն առաջարկում է արտադրանքի լայն տեսականի։ Տարեկան մեկ անգամ՝ աշնանը, թատրոնում անցկացվում է «Պրապրեմիեր» փառատոնը (անգլ.՝ Festiwal Prapremier)․ ամենահայտնի լեհական թատրոններն իրենց վերջին պրեմիերաները բերում են Բիդգոշչ։
  • Նոր Օպերա (անգլ.՝ Opera Nova), ստեղծվել է 1956 թվականին։ 1974 թվականից այն տեղակայված է Բրդա գետի վերևում` նպատակ ունենալով կառուցել երեք գլանաձև շենք, որը դարձել է քաղաքի մշակութային առանձնահատկությունը։

Դասական երաժշտություն

Ի․ Յա․ Պադերեվսկիի անվան պոմորյան ֆիլհարմոնիա - գլխավոր համերգային դահլիճի հիանալի մշակված ձայնային որակի շնորհիվ սա Եվրոպայում դասական երաժշտություն կատարելու լավագույն համերգասրահներից մեկն է։

Հանրահռչակ երաժշտություն

Բիդգոշչում հանրահռչակ երաժշտության համերգները սովորաբար անցկացվում են Պոմորյան ֆիլհարմոնիայում, Լուչնիչկայում, Զավիշայում և «Պոլոնիա» մարզադաշտում։

Տրանսպորտ

Գտնվում է նավարկելի Բիդգոշչյան ջրանցքի սկզբում։ Լեհաստանի կարևոր երկաթգծի և մայրուղիների խաչմերուկում գտնվող Բիդգոշչ-Գլխավոր երկաթուղային կայարանը Լեհաստանում ամենախոշորներից մեկն է։ Առկա է ավտոբուսի և տրամվայի երթուղիների զարգացած ցանց։

Կրթություն

Պետական ուսումնական հաստատություններ

Բիդգոշչում են գտնվում «Կազիմիր Մեծի համալսարանը», «Յանա և Անջեյ Սնյադեցկու անվան տեխնոլոգիական և բնական գիտությունների համալսարանը», «Ֆելիքս Նովովեյսկու անվան երաժշտական ակադեմիա» և «Նիկոլայ Կոպեռնիկոսի համալսարանի բժշկական քոլեջ»։ Քաղաքն ունի նաև այլ պետական ուսումնական հաստատությունների մասնաճյուղեր՝ «Պոզնանի տնտեսագիտական համալսարան բարձրագույն կրթության կենտրոն», «Պոզնանի Ադամ Միցկևիչ համալսարան»-ի աստվածաբանական ֆակուլտետի բաժին, ինչպես նաև «Բիդգոշչի բարձրագույն ճեմարան», «Բիդգոշչի Սուրբ Հոգու հոգևոր համայնքի բարձրագույն միսիոներական ճեմարան» և «Սան Մարինոյի գիտությունների միջազգային ակադեմիայի տուրիզմի և մշակույթի համալսարան»։

Մասնավոր ուսումնական հաստատություններ

  • «Բիդգոշչի տնտեսագիտական բարձրագույն դպրոց»
  • «Բիդգոշչի Կույավսկո-Պոմորյան բարձրագույն դպրոց»
  • «Բիդգոշչում գտնվող Թորունի ֆինանսների և կառավարման ֆակուլտետի բանկային գործի բարձրագույն դպրոց»
  • «Բիդգոշչի շրջակա միջավայրի բարձրագույն դպրոց»
  • «Բիդգոշչի բարձրագույն դպրոց»
  • «Բիդգոշչի բժշկական գիտությունների բարձրագույն դպրոց»
  • «Լոձի ինֆորմատիկայի բարձրագույն դպրոց» (բաժանմունք)
  • «Լոձի հումանիտար-տնտեսագիտական ակադեմիա» (բաժանմունք)
  • «Պոզնանի կառավարման և բանկային գործի բարձրագույն դպրոց» (բաժանմունք)

Պատկերասրահ

Սպորտ

  • Ֆուտբոլային ակումբ՝ «Զավիշա Բիդգոշչ»։
  • Կանանց վոլեյբոլի խումբ՝ «Բիդգոշչ»։
  • Սպիդվեյ-ակումբ «Պոլոնիա Բիդգոշչ»։

2010 թվականին անցկացվել է կրոսի աշխարհի առաջնությունը։ 2013 թվականի կրոսի աշխարհի առաջնությունը նույնպես անցկացվել է Բիդգոշչում։

Քույր քաղաքներ

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիդգոշչ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 436