Դոկտոր Սթրենջ (ֆիլմ)

(Վերահղված է Բժիշկ Սթրենջ (ֆիլմ)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դոկտոր Սթրենջ (այլ կիրառումներ)

«Դոկտոր Սթրենջ» (անգլ.՝ Doctor Strange), սուպերհերոսի մասին ամերիկյան ֆիլմ, որը պատմում է Marvel ComicsԴոկտոր Սթրենջի մասին։ Ֆիլմի ստեղծմամբ զբաղվել է Marvel Studios ընկերությունը, իսկ տեղայնացման իրավունքները պատկանում են Walt Disney Studios Motion Pictures-ին։ Այս կինոնկարը Marvel-ի կինեմատոգաֆիական տիեզերքի տասնչորսերորդ ֆիլմն է, ինչպես նաև երրորդ փուլի երկրորդ ֆիլմը։ Ռեժիսորը Սքոթ Դերիքսոնն է[23], իսկ սցենարի հեղինակը՝ Ջոն Սփեյսը։ Գլխավոր դերը մարմնավորում է բրիտանացի դերասան Բենեդիկտ Քամբերբեչը[24]։

Դոկտոր Սթրենջ
անգլ.՝ Doctor Strange[1]
Թատրոնային թողարկման պաստառ
Երկիր ԱՄՆ
Ժանրֆիլմ սուպերհերոսների մասին, մարտաֆիլմ, արկածային ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ և ֆանտաստիկ ֆիլմ
ՀիմքԴոկտոր Սթրենջ[2]
Թվական2016
Լեզուանգլերեն
ՌեժիսորՍքոթ Դերիքսոն[1]
ՊրոդյուսերՔևին Ֆայգի[2]
Սցենարի հեղինակՋոն Սփեյթս[3], Ս. Ռոբերտ Քարգիլ[4] և Սքոթ Դերիքսոն[5]
ԴերակատարներԲենեդիկտ Քամբերբեչ[3][2], Չիվիթել Էջիոֆոր[6][2], Ռեյչել ՄաքԱդամս[2][5], Մայքլ Ստալբերգ[7][2], Մադս Միկելսեն[2][5], Թիլդա Սուինթոն[6][2], Էմի Լանդեքեր[8][5], Սքոթ Էդքինս[9][5], Բենեդիկտ Վոնգ[10], Բենջամին Բրեթ[5], Զառա Ֆիթիան[5], Ալաա Սաֆի[5], Կատրինա Դերդեն[5], Թոփո Ռեսնիվիրո[5], Ումիթ Ուլգին[5], Քրիս Հեմսվորթ[11], Լինդա Լուիզ Դուան[5], Մարկ էնթոնի Բրայթոն[5], Մեերա Սիալ[5], Ադամ Փելթա-Փոլս[5], Սառա Մելին[5], Էբեն Յանգ[5], Քոբնա Հոլդբրուք-Սմիթ[5], Էլիզաբեթ Հիլի[5], Guillaume Faure?[5], Դենիել Դաու[5], Էզրա Խան[5], Քիմբերլի Վան Լուին[5], Փեթ Քիրնան[5] և Սթեն Լի[12]
ՕպերատորԲեն Դևիս[2]
ԵրաժշտությունՄայքլ Ջակինո[13]
ՄոնտաժՈւայաթ Սմիթ[2] և Սաբրինա Պլիսկո[2]
Պատմվածքի վայրՆյու Յորք[14], Կատմանդու[14], Բլիքեր փողոց[14], Հոնկոնգ և Լոնդոն
Նկարահանման վայրLongcross Studios[15], Pinewood Studios[16][17], Shepperton Studios[18], Էքսետեր քոլեջ[19], Լոնդոն[2], Նյու Յորք[2], Հոնկոնգ[2], Կատմանդու[2], Չերթսի[14] և Լոս Անջելես
ԿինոընկերությունMarvel Studios[2]
Տևողություն115 րոպե[20]
Բյուջե165 000 000 $[21]
Շահույթ677 718 395 $[22] և 222 267 273 $[22]
ՀաջորդԴոկտոր Սթրենջ. Խելագարության Բազմատիեզերքում
Պաշտոնական կայքէջ
 Doctor Strange (film) Վիքիպահեստում

Դոկտոր Սթրենջին կոմիքսների էջերից մեծ էկրան բերելու գաղափարն առաջացել է 1990-ական թվականներին, սակայն նախագիծը մշտապես անտեսվում էր մինչև այն պահը, երբ Paramount Pictures-ը ձեռք բերեց կերպարի իրավունքները՝ Marvel Studios-ի անունից։ 2010 թվականի սկզբին Թոմաս Դոնելլին և Ջոշուա Օպպենհայմերն զբաղվեցին ֆիլմի սցենարով։ 2014 թվականի հունիսին Քերիքսոնն զբաղեցրեց ռեժիսորի պաշտոնը։ Քասթինգն սկսեց 2014 թվականի դեկտեմբերին։ Այդ ժամանակ Քամբերբետչն ստացավ գլխավոր դերը։ Փեյթսը հրավիրվեց սցենարը կրկին գրելու համար։ Կարգիլը նույնպես միացավ «Դոկտոր Սթրենջ»-ին Դերիքսոնի հետ սցենարի վրա աշխատելու համար։ Հիմնական նկարահանումները սկսեցին 2015 թվականի նոյեմբերին Նեպալում, իսկ հետո շարունակվեցին Մեծ Բրիտանիայում և ավարտվեցին 2016 թվականի ապրիլին Նյու Յորքում։

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ 2016 թվականի հոկտեմբերի 25-ին, չնայած սկզբում նախատեսված էր հոկտեմբերի 28-ին, իսկ Միացյալ Նահանգներում՝ նոյեմբերի 4-ին[25][26][27][28]։

Սյուժե

Այն բանից հետո, երբ Դոկտոր Սթրենջ անունով հռչակավոր նյարդավիրաբույժն ավտոճանապարհային պատահարում վնասվածք է ստանում, որը խանգարում է նրա կարիերային, նա ուղևորվում է ճանապարհորդության՝ բուժվելու։ Ուղևորության ընթացքում Դոկտոր Սթրենջը հանդիպում է Ավագին, ով դառնում է իր ուսուցիչը միստիկական արվեստի բնագավառում[29][30]։

Դերակատարներ

Քամբերբետչի խոսքերով՝ նա ծանոթ չէր իր կերպարի պատմությանը, սակայն դերն ստանալուց հետո ակտիվորեն սկսեց կարդալ նրա մասին կոմիքսներ։ Այն հարցին, թե օգտագործել է նա իրական կյանքում ինչ-որ միստիկական հնարքներ, Քամբերբեչը պատասխանեց․ «Ես շատ եմ զբաղվում մեդիտացիայով։ Դա օգտակար զբաղմունք է, որի շնորհիվ կարողանում եմ հանգստանալ, շեղվել իմ հագեցած կյանքից, կենտրոնանալ ավելի բարի դառնալու, ուրիշ անձանց նկատմամբ ավելի ուշադիր լինելու վրա։ Ես շատ բան սովորեցի արևելյան Բենգալիայում՝ Նեպալի սահմանին գտնվող Դարջիլինգ քաղաքում։ Ես ապրում էի տիբեթական բուդդիստների հետ նեպալական տանը՝ Հնդկաստանում, որտեղից երևում էր Բութանիան։ Ինձ համար այն դարձավ շատ վաղ տարիքում ձեռք բերած ստեղծագործական խորը փորձ։ Ես փորձում եմ այդ հիշողությունները պահպանել իմ ողջ կյանքի ընթացքում»[31]։ Քամբերբեչը խոստովանեց, որ զգուշությամբ էր մոտենում կերպարի ֆիզիկական շարժումների և ժեստերի կատարմանը․ «Այսպես, ես պետք է շարունակեմ մարզվել կանգնել այդ դիրքերում, կախարդանքներ գցել, կախարդել ռունագրերով և այլ բաներ, որոնք նա անում է։ Երևի կլինեն մտահոգություններ և լարվածություն հատկապես այն բանի համար, թե ինչպես այս մատը դնել մյուսի փոխարեն, որպեսզի անել այսպես կամ այնպես»[32]։ Դրա կողքին Սթիվեն Սթրենջը հիմնվում է այնպիսի մոգական երևույթների վրա, ինչպիսին լևիտացիայի Թիկնոցն է, որն «ունի սեփական գիտակցություն», և Օկո Ագամատոն, որն իրեն թույլ է տալիս «կառավարել հնարավորությունները»։ Քևին Ֆեյջը հայտարարեց, որ ֆիլմում կցուցադրվի Սթրենջի կարողությունների «փոքր մասը»[33]։
Եղել է Ավագի նախկին աշակերտը, ինչպես Դոկոր Սթրենջը։ Ֆիլմում կերպարը միանշանակ չարագործ չէ, այլ իր մեջ միավորում է Սթրենջի դիցաբանության մի քանի այլ կերպարների բնավորությունները[35]։ Էջիոֆորը նշել է․ «Նա շատ բարդ կերպար է, և ես իրականում չեմ կարծում, թե նրան կարելի է այդպես բնորոշել։ Ես կարծում եմ, որ դա հենց այն է, ինչ պետք է զգալ»։ Մորդոյի և Ավագի փոխհարաբերությունների մասին Էջիոֆորն ասել է․ «Երկար տարիներ ընթացքում նրանց միջև ամուր կապ է ստեղծվել, սակայն յուրաքանչյուրի մոտ մյուսի վերաբերյալ իրենց տպավորություններն են ձևավորվել։ Երբ Մորդոն և Ավագը հանդիպում են Սթիվեն Սթրենջին, նրանք երկուսն էլ նրան ընդունում են որպես ուժեղ համագործակից, որին կարելի է գրավել իրենց կողմը։ Նրանցից յուրաքանչյուրի համար նա դառնում է յուրօրինակ «զենք»[36]։
ՄակԱդամսը խաղում է Սթրենջի կոլեգա վիրաբույժի դերը։ Ֆեյջը նրա կերպարը բնութագրել է այսպես․ «Լինելով Սթրենջին իր նախկին կյանքի հետ կապող օղակ՝ նա ինչ-որ իմաստով նրա հին կյանքի ծայրանկյունային քարն էր մինչ այն ժամանակ, երբ նա դարձավ մոգ։ Նրանք կապված են սկզբում և վերջում և նրան օգնում է չկորցնել կապն իր եփական մարդկայնության հետ»[38]։
  • Մայք Ստալբերգ՝ Նիկոդեմուս Ոեսթ
Սթիվեն Սթրենջի հակառակորդը[39][40]։
  • Մադս Միքելսեն[40]՝ կաեցիլիուս
Միքելսենը կատարում է ֆիլմի գլխավոր անտագոնիստի դերը։ Գործադիր պրոդյուսեր Քևին Ֆեյջն ասել է․ «Նրա կերպարը կախարդ է, որը ձևավորել է սեփական աղանդը։ Նա կարծում է, որ Ավագը պաշտպանում է Երկիրը սեփական շահադիտական նպատակներով, և մեզ բոլորիս համար ավելի լավ կլիներ, եթե մեր աշխարհ թողնեինք գալ այլ արարածների»[41]։ Միքելսենն ավելացրեց․ «Նա չարագործ չէ, նա մարդ է, ով հերոսի հետ ունի տարբեր հայացքներ։ Դա չի նշանակում, որ նա չի ուզում մոլորակն էլ ավելի լավը դարձնել կամ չի ուզում փրկել աշխարհը, սակայն այդ հարցը լուծելու նա իր տարբերակն ունի։ Իհարկե նա անտագոնիստ է, սակայն ոչ պարտադիր վատ մարդ»[42]։
  • Թիլդա Սուինթոն՝ Ավագ[34]
  • Տիբեթական միստիկ անձ, ով դարձավ Սթրենջի հոգևոր ուսուցիչը՝ մոգություն սովորեցնելով Գերագույն մոգ դառնալու ճանապարհին։ Սկզբում Marvel Studios-ն այս դերի համար որոշում է ընտրել տղամարդ դերասան, սակայն արդյունքում փոփոխություններ է կատարում[43]։ 2015 թվականի հուլիսի տվյալներով՝ Սուինթոնը ասել է, որ չգիտի, թե որ սեռի երկայացուցիչ չլինի կերպարը[44]։ Կինոնկարի պրոդյուսեր Քևին Ֆեյջն ասել է, թե ֆիլմում օգտագործվում են իգական սեռի դերանուններ, սակայն կերպարն անդրոգին է[45]։ Նա ավելացրել է, որ Ավագը ոչ թե կոնկրետ մարդ է, այլ կոչում, որ կրում են հզորագույն մոգերը, ովքեր Երկիրը պաշտպանում են միստիկական վտանգներից»[46]։ Ավագի դերում Սուինթոնի ընտրությունը, ով սովորաբար ներկայացվում էր որպես տիբեթական վանական, հասարակության մոտ առաջացրեց բացասական արձագանք[47]։
  • Բենեդիկտ Վոնգ՝ Վոնգ[48]
Դոկտոր Սթրենջի անձնական սպասավորը, ով լավ ծանոթ է մարտարվեստերին և իր վարպետի գործերին։ Ինչպես նաև համարվում է միստիկական արվեստի վարպետներից մեկը[49]։

Էմի Լանդեքերը[40], Սքոթ Էդքինսը[50] և Զառա Պիտիան[51] ֆիլմում ստացել են անհայտ դերեր։

Արտադրություն

Մշակում

«Ես կարծում եմ, որ եթե հետ հայացք գցվի իմ նախկին աշխատանքների վրա, ապա պարզ կդառնա, որ Դոկտոր Սթրենջը կոմիքսների իմ սիրած կերպարն է, համենայնդեպս Marvel-ի տիեզերքում։ Հնարավոր է, որ այս մեյնսթրիմի աշխարհում նա միակ կեպարն է, որին ես համապատասխանում են։ Ես հարազատություն եմ զգում կերպարի և նրա պատմության ու այդ կոմիքսների ամբիցիաների հետ, հատկապես Սթեն Լիի և Սթիվ Դիտկոյի բնօրինակ «Տարօրինակ հեքիաթներ»-ում, կարծում եմ, որ դրանք իմ ամենասիրելիներն են։ Կոմիքսների ողջ պատմությունն անհավանական է»[52]

Ռեժիսոր Սքոթ Դերիքսոնը «Դոկտոր Սթրենջի» մասին

Դոկտոր Սթրենջի կոմիքսների առաջին էկրանավորումը դուրս է եկել 1978 թվականին։ Այն հեռուստատեսային ֆիլմ է 93 րոպե տևողությամբ, որտեղ գլխավոր դերում է Փիթեր Հութենը։ Ցածր վարկանիշների պատճառով նախագծի հետագա զարգացումն ավարտվեց[53]։ 1986 թվականին պլանավորվեց Դոկտոր Սրթենջի մասին առաջին գեղարվեստական ֆիլմի արտադրությոնը, որի ռեժիսորը պետք է լիներ Բոբ Գեյլը, սակայն նկարահանումներն այդպես էլ չսկսեցին[54]։ 1989 թվականին Սթեն Լին և Ալեքս Կոքսը զարգացրին սցենարը, սակայն ստուդիաներից ոչ մեկը չհետաքրքրվեց դրանով[55]։ 1992 թվականին Savoy Pictures-ը ձեռք բերեց կերպարի իրավունքները և վարձեց Ուես Քրեյվենին, որպեսզի վերջինս 1994 թվականի նախագծի ֆիլմի թողարկումը[56]։ Այն բանից հետո, երբ Savoy-ը սնանկացավ, Columbia Pictures-ը ձեռք բերեց իրավունքները 1999 թվականին էկրանավորելու համար և վարձեց Դևիդ Հոյերին, ով գրեց ֆիլմի սցենարը, որում ներկա էին Սթրենջի հոգևոր ուսուցիչ Ավագը, ինչպես նաև նրա ամենաչար թշնամիներ Բարոն Մարդոն և Դորմամմուն[54]։

1997 թվականի ապրիլին Columbia Pictures-ը ֆիլմի արտադրության համար Գոյերի փոխարեն հրավիրեց Ջեֆ Ուելշին, Բենի Բրիլշտեյնին և Բրեդ Գրեյին[57]։

2000 թվականին Columbia Pictures-ը հրաժարվեց նախագծից, և հեղինակային իրավունքները ձեռք բերեց Dimension Films-ը[54]։ Գոյերը կրկին զբաղեցրեց նախագծով և ռեժիսուրայով։ Նույն տարվա օգոստոսին Miramax Films-ը ձեռք բերեց ֆիլմի իրավունքը, իսկ 2002 թվականի մարտին լքեց ծրագիրը[58]։ 2015 թվականի Marvel-ը հայտարարեց, որ ֆիլմը մեծ էկրաններին կբարձրանա 2005 թվականին[59], չնայած սցենարի բացակայությանը։ Ավի Արադը զբաղվեց սցենարիստի որոնումներով[60]։

2005 թվականին աշխատելով Marvel Studios-ի հետ՝ Paramount Pictures-ը կրկին գնեց իրավունքները[61]։ Գիլերմո Դել Տորոն ընտրվեց ֆիլմի ռեժիսոր, որի նկարահանումները պետք է սկսեին 2008 թվականի փետրվարին։ Սցենարիստներից մեկը կարող էր լինել Նիլ Գեյմանը, սակայն նախագիծը մերժվեց[62]։ 2011 թվականի օգոստոսին հայտնի դարձավ, որ Marvel ստուդիան մտածում է նոր հերոսի՝ Դոկտոր Սթրենջի թողարկման մասին։ Սկզբում կերպարը պետք է կամեո ունենար «Թոր։ Մռայլ աշխարհը» ֆիլմում, ինչպես նաև կարևոր դեր կինոնկարի սիկվելում[63]։ Դոկտոր Սթրենջի մասին առաջին անգամ հիշատակվել է «Կապիտան Ամերիկա։ Ձմռան զինվորը» ֆիլմում, որտեղ S.H.I.E.L.D.-ի գործակալ Ջասփեր Սիթուելը հիշատակեց նրան որպես «Փայլատակում» ծրագրի նշանակետերից մեկը, սակայն հայտնի չէր, թե նա այդ պահին մոգ էր, թե պետք է դառնար[64]։

2012 թվականի սեպտեմբերի 21-ին ամերիկացի գրող Ջորջ Մարտինը՝ «Սառույցի և կրակի երգ» ֆենտեզի ժանրի վեպերի ցիկլի հեղինակը, հայտնեց ֆիլմի սցենարը գրելու իր ցանկության մասին։ Ստուդիան մերժեց՝ ի նկատի ունենալով այն, որ Մարտինը պատրաստվում էր առանձնացնել կինեմատոգրաֆիական տիեզերքի այլ ֆիլմերից, ինչպես նաև պահանջում էր մի պայմանագրի կնքում, ըստ որի իր կողմից գրված սցենարը չի կարող փոփոխվել, իսկ ֆիլմաշարը չի կարող թարմացվել[65]։ Թոմաս Դին Դոնելին և Ջոշուա Օպենհայմերը հրավիրվեցին գրելու ապագա նախագծի սցենարը[66]։ 2013 թվականի հունվարին պրոդյուսեր Քևին Ֆեյջը հայտնեց, որ Դոկտոր Սթրենջը կմասնակցի Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի «Երրորդ ֆազա»-ին[67]։ 2013 թվականի մայիսին Ֆեյջն ասաց, որ ֆիլմը գտնվում է արտադրության փուլում[68][69][70]։

2014 թվականի փետրվարին հայտարարվեց, որ փնտրվում է ռեժիսոր ֆիլմի համար։ Որպես թեկնածու դիտարկվում էին Ջոնաթան Լիվանը, Դին Իսրայելայթը, Ջոնաթան Այբել և Գլեն Բերգերը[71]։ Մայիս ամսին Ֆեյջը պատմեց ֆիլմում մոգության նշանակության մասին․ «Դու չեք ունենա այնպիսի մոտեցում, ինչպիսին Հարրի Փոթերն է, սակայն եթե գիտնականը գնար Հոգվարթս, նա միանշանակ գլուխ կհաներ, թե ինչպես են աշխատում այնտեղ տեսածների մի մասը։ Մենք այդքան չենք խորանա այդ թեմայի մեջ, սակայն կողքով էլ չենք անցնի։ Դա հատկապես կարևոր է այնպիսի կերպարի համար, ինչպիսին Սթրենջն է, ով կերապարափոխվում է գիտության մարդուց հավատի մարդու և ապրում է երկու աշխարհներում»։ Ֆեյջն ավելացրեց, որ «Դոկտոր Սթրենջ»-ը կոգեշնչվի Դիտկոյի, Կուբրիկի և Հայաո Միաձակիի / Մատրիցայի աշխարհներից[72]։ 2014 թվականի ապրիլին Ֆեյջը հայտարարեց, որ «Դոկտոր Սթրենջը» կդառնա «դուռ» դեպի Marvel-ի կինեմատոգրաֆիական գերբնական շրջան[73]։ Այդ միտքը նա հիմնավորեց 2014 թվականի հուլիսին․ «Դե, ի՞նչ է գերբնականը։ Հասկացությունը բարդ է։ Մեզ՝ ղեկավարությանս, դուր են գալիս այլ իրականություններում ուսումնասիրությունների միտքը, աշխարհներով ուղևորությունները, և մենք կարծում ենք, որ զվարճալի է խաղալ իրականության ըմբռնման հետ։ Ես հենց նոր նայեցի Նիլ Դեգրաս Թայսոնի «Տիեզերք» հեռուստասերիալը, որն ուղղակի հրաշալի է և ուղղակի հալյուցինացիա պատճառող։ Այն սերիալ է, որը լայնացնում է գիտակցությունը և հիմնված է ֆիզիկայի և քվանտային մեխանիկայի վրա։ Մենք պատրաստվում են նմանատիպ բանի նման փորձարկումներ անել՝ փորձելով բացատրել, թե ինչպես են կախարդներն անում այն, ինչ անում են»[74]։ Այնուհետև Ֆեյջը հաստատեց ֆիլմում Մութ տարածության առկայությունը[75]։

Նախարտադրություն

Դերիքսոնը 2016 թվականի San Diego Comic-Con International-ին գովազդում է «Դոկտոր Սթրենջը»

2014 թվականի հունիսին հայտնի դարձավ, որ ֆիլմի ռեժիսորն է Սքոթ Դերիքսոնը[23]։ JobLo-ին տված հարցազրույցում Դերիքսոնը խոստովանեց․ «Ես այն շատ էի ուզում, ավելի քան որևէ այլ ծրագիր, որի ետևից ընկած էի։ Ես զգում էի, որ ամեն ինչ իմ ձեռքերում է, որպեսզի ստանամ այն։ Անկեղծ ասած՝ ես ուղղակի զգում էի, որ հենց ես եմ ստեղծելու այն[76]։ Ինչպես նաև հայտնի դարձավ, որ Դոնելին ու Օպենհայմները կզբաղվեն սցենարով։ Հունիսին Քևին Ֆեյջը հաստատեց նախագծում Դերիքսոնի մասնակցությունը և ասաց, որ ստուդիան պատրաստվում է վարձել սցենարիստի, ով նորից կգրի այն, իսկ քասթինգը կսկսվի 2015 թվականին․ «Մեկ կամ երկու ամիսների ընթացքում, ես կարծում եմ, կսկսենք դերասանների ընտրությունը և շուտով կընտրենք գլխավոր դերակատարին, իսկ արտադրությունը կսկսենք արդեն հաջորդ տարվա գարնանը։ Սթրենջը ոչ միայն շատ կարևոր է նրանով, որ հետաքրքիր կերպար է, ոչ միայն նրանով, որ անցել է վիրաբույժից հոգևոր մարդու դժվար ճանապարհը, ով առանց դժվարության կարողանում է ղեկավարել իր շուրջը պտտվող իրականությունը։ Marvel-ի կոմիքսներում կա մեկ ուրիշ կողմ՝ գերբնական կողմը՝ մի ամբողջ տարածությունը այս տիեզերքի ուրիշ աշխարհների միջև, իսկ Դոկտոր Սթրենջը, ինչպես ինձ է թվում, համարվում է մուտքի «դուռ» դեպի այդ իրականությունը, որտեղ գոյություն ունեն տասնյակ սեփական կերպարներ և սյուժեներ[77]»։

Քևին Ֆեյջի խոսքերով՝ «Դոկտոր Սթրենջը» կառուցված կլինի մոգական թեմայի հիման վրա, ինչպես, օրինակ, «Գալակտիկայի պահապաններն» է բացահայտում տիեզերական թեման, իսկ «Կապիտան Ամերիկա։ Ձմռան զինվորը»՝ քաղաքական վեճերը[78]։ Հուլիսին Ջոն Սփեյթսը, ով հայտնի է որպես 2012 թվականի «Պրոմեթևս» ֆիլմի սցենարի առաջին տարբերակի հեղինակ, Marvel ստուդիայի հետ բանակցություններ սկսեց ֆիլմի սցենարը գրելու վերաբերյալ[79]։ 2014 թվականի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ սցենարը կրկին կգրեն Դոնելին և Օպենհայմերը[80]։

2014 թվականի օգոստոսին Դևիդ Ֆարաչին հայտնեց, որ «Դոկտոր Սթրենջը» չի լինի պատմություն, որը կներկայացնի Սթիվեն Սթրենջի ծագման մասին։

«Դոկտոր Սթրենջ»-ի սցենարը նրանց մոտ պահվել էր մի ամբողջ հավերժություն։ Դա Դոկտոր Սթրենջի ծագման մասին ստանդարտ պատմություն էր։ Գլխավոր չարագործը Բարոն Մորդոն էր։ Այդ ամենն այլևս չկա։ Marvel-ի նոր տարբերանիշն է՝ այլևս ոչ մի արմատներ։ Ամեն ինչ սկսվում է մեջտեղից։ Դոկտոր Սթրենջն արդեն հրաշագործ է դարձել։ Դա լրիվ նոր սցենար է։ Ջոն Սփեյթսը գրում է զրոյից առանց որևէ մեկի օգնության, առանց նախկինում եղած ուղղումների։ Նույնիսկ չի էլ դիպչում հին սցենարին[81]։

2014 թվականի հոկտեմբերի 16-ին ֆիլմի ռեժիսոր Սքոթ Դերիքսոնն իր Թվիթթերում տեղադրեց 1991 թվականի «Անսահմանության պատերազմ» կոմիքսի առաջին թողարկման նկարազարդումներից, որի նկարիչն է Ջորջ Փերեսը։ Այդ նկարում Սթիվեն Սթրենջը մեդիտացիա է անում։ Բացառված չէ, որ Դերիքսոնը ցանկանում է ֆիլմը կապել Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի «Վրիժառուները։ Անսահմանության պատերազմը» առաջին ֆիլմի հետ, որը դուրս կգա 2018, իսկ երկրորդը՝ 2019 թվակականներին[82]։ 2014 թվականի նոյեմբերի 4-ին Դերիքսոնը Թվիթթերում գցեց 1986 թվականի «Դոկտոր Սթրենջ։ Շամբալայի միջով» (անգլ.՝ Doctor Strange: Into Shamballa) կոմիքսից մի նկար։ Գրքում պատմվում է, որ Ավագի հետ հանդիպումից 20 տարի անց Սթիվեն Սթրենջը վերադառնում է Հիմալայներ, որպեսզի հարգանքի տուրք մատուցի մահացած ուսուցչին։ Շուտով Սթիվենը բացահայտում է, որ վերջինս իրեն թողել է մի առեղծվածային նվեր։ Անհայտ է՝ կկապվի այդ կոմիքսը ֆիլմի հետ, թե ոչ[83]։ 2015 թվականի հունվարին The Wall Street Journal-ին տված հարցազրույցում Բենեդիկտ Քամբերբերը պատմեց, որ «Դոկտոր Սթրենջ» ֆիլմում կանդրադառնան աստրալային պրոյեկցիայի թեմային, ինչը կլինի կինոտիեզերքի նոր տարրը[31]։

2015 թվականի սեպտեմբերին «Գալակտիկայի պահապանները» ֆիլմի և դրա սիկվելի ռեժիսոր Ջեյմս Գանը պատմեց, որ նկարահանման խմբի մեծ մասը չեն կարող մասնակցել շարունակության աշխատանքների վրա, քանի որ նրանք զբաղված են լինելու «Դոկտոր Սթրենջով»[84]։ Ամսվա վերջում Ֆեյջը հայտնեց, որ եկող մի քանի ամսում կհայտարարվեն ֆիլմի քասթինքի մասին նորություններ[85]։

Քասթինգ

«Սթիվեն Սթրենջի պատմությունը պահանջում է այնպիսի դերասան, որն ունակ է ցույց տալ կերպարի խորությունն ու անկեղծությունը։ 2016 թվականին Բենեդիկտը հանդիսատեսին ցույց կտա, թե ինչն է Դոկտոր Սթրենջին դարձնում այդքան յուրահատուկ և բարդ կերպար[86]

Քևին Ֆեյջ, Marvel Studios-ի ղեկավար»։

Սկզբնականում Marvel-ը ցանկանում էր, որ Երկրի Մեծագույն կախարդի դերը կատարեր Վիգո Մորտենսոնը, սակայն վերջինիս լարված գրաֆիկի պատճառով չկարողացավ մասնակցել նախագծին[63]։ 2014 թվականի հունվարի 15-ին Infamous-ը հայտարարեց, որ գլխավոր դերը հասավ դերասան Ջոն Հեմին[87], սակայն 2014 թվականի հուլիսի 7-ին լուրերը մերժվեցին[88]։ 2014 թվականի հունիսի 5-ին հայտնի դարձավ, որ Դոկտոր Սթրենջի դերի համար նայվում էր երաժիշտ Ջարեդ Լետոն[89]։ 2014 թվականի հունիսի 9-ին հայտնվեցին ևս երկու մրցակիցներ, բրիտանացի դերասաններ Թոմ Հարդին և Բենեդիկտ Քամբերբեչը[90]։Երկար ժամանակ Հոակին Ֆենիքսը մնում է Սթրենջի դերի գլխավոր հավակնորդը[91], սակայն ստուդիայի հետ շարունակական զրույցներից հետո դերասանը անսպասելիորեն հրաժարվեց դերից[92][93]։ Ֆենիքսի մերժելուց հետո Marvel Studios-ը Երկրի Մեծագույն հրաշագործի դերն առաջարկեց Իթան Հոուքին, ով «Սինիստեր» ֆիլմում արդեն աշխատել էր Սքոթ Դերիքսոնի հետ[94]։ 2014 թվականի հոկտեմբերի 16-ին հայտարարեց, որ կարող է խաղալ կանադացի դերասան Ռայան Գոսլինգը[95]։ Marvel-ը նաև ցանկանում էր գլխավոր դերում տեսնել Ջոնի Դեփին[96]։ Դերի հավակնորդների շարքում առանձնանում էին Յուեն ՄակԳրեգորը, Օսկար Այզեքը, Մեթյու Մակքոնահի, Քոլին Ֆարելը, և Ջեյք Ջիլենհոլը[97][98]։ Ընդ որում Ռիվզը հայտարարել է, որ չի համապատասխանել դերին[99]։

Հոկտեմբերի 29-ին բրիտանացի դերասան Բենեդիկտ Քամբերբեչ դարձավ Սթրենջի դերի վերջին թեկնածուն։ Հայտնի դարձավ, որ նա հաստատվել է[24]։ Նախագծում իր մասնակցոթյան մասին Քամբերբեչն ասաց․ «Ես չեմ կարծում, որ այդ համարձակությունը Marvel-ի համար է։ Marvel-ը ստաբիլ կերպով վեցնում կոմիքսների սովորական կերպարների և նրանց էկրաններում դարձնում աստվածներ։ Այդ դեպքում ամեն ինչ այլ է, դա աստրալային պլանն է։ Marvel-ի տիեզերքի այդ հսկայական նոր տարրը թույլ կտա կառուցել այդ պատմությունն ու կերպարին։ Դե գիտեք, ես շատ երջանիկ եմ, որ փորձում եմ աշխատել Սքոթի հետ, ում երևակայությունը սահմաններ չունի[31]»։ Չնայած նրան, որ նախկինում 2014 թվականի San Diego Comic-Con International-ին Քամբերբետչը հաստատեց, որ չի կարող կատարել Սթրենջի դերը՝ նկատի ունենալով իր զբաղվածությունն այլ նախագծերում[100]։

Դերասան Չիվեթել Էջիոֆորը, ով նախկինում Քամբերբեչի հետ խաղացել էր «12 տարվա ստրկություն» ֆիլմում, առաջարկ ստացավ խաղալու գլխավոր դերերից մեկը[101]։ 2015 թվականի մայիսին ստուդիան բանակցություններ սկսեց Թիլդա Սուիթոնի հետ՝ Ավագի՝ Սթիվեն Սթրենջի ուսուցչի դերը[43]։ Հունիսի 11-ին հայտնի դարձավ, որ նա կկատարի Սթրենջի թշնամիներից մեկի՝ Բարոն Մորդոյի դերը։ Ինչպես նաև հաստատվեց Սուինթոնի մասնակցությունը նախագծում[34]։ Հուլիսի վերջում հայտնի դարձավ, որ դիտարկվում է Ռեյչել ՄակԱդամսի թեկնածությունը ֆիլմում կանացի դերը մարմնավորելու համար, ինչի մասին դերասանուհին ասաց․ «Ամեն դեպքում դեռ շատ շուտ է, և ես չգիտեմ, թե որտեղ կանցկացվեն նկարահանումները, եթե դրանք իրականում լինեն[102]»։ Էջիոֆորի մասնակցությունը նախագծում հաստատվեց 2015 թվականի օգոստոսին՝ D23 ցուցահանդեսի ժամանակ։ Ամսվա վերջում Մադս Միքելսենը բանակցություններ սկսեց, որպեսզի խաղա ֆիլմի չարագործին[103]։ Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի ժամանակ ՄակԱդամսը հաստատեց, որ ֆիլմում կխաղա գլխավոր կանացի դերը[37]։ 2015 թվականի նոյեմբերիվՄայքլ Ստալբերգը սկսեց բանակցել, որպեսզի մարմնավորի Նիկոդեմուս Ուեսթի՝ Սթրենջի մրցակցի և կոմիքսի գլխավոր անտագոնիստի դերը[39]։ Նույն ամսում հայտնի դսրձավ, որ Էմի Լանդեքերը և Սքոթ Էնդինքսը միացել են դերասանական կազմին[40][50]։ 2016 թվականի հունվարի 21-ին հայտնի դարձավ, որ Բենեդիկտ Վոնգը կխաղա Վոնգայի՝ Դոկտոր Սթրենջի անձնական սպասավորի և մարտարվեստի վարպետի դերը[48]։ 2016 թվականի ապրիլին հայտնվեց տեղեկություն, որ Զառա Պիտիանը դեր է ստացել ֆիլմում[51]։

Ֆիլմում հնարավոր է Դոկտոր Սթրենջի կոմիքսի և Marvel Comics-ի մի շարք այլ կերպարների հեղինակ Սթեն Լին, ով լինում է Marvel Studios-ի բոլոր ֆիլմերում[104]։

Նկարահանումներ

Բենեդիկտ Քամբերբեչը Կատմանդուում «Դոկտոր Սթրենջ» ֆիլմի նկարահանումների ժամանակ

2014 թվականի սեպտեմբերին հայտարարվեց, որ նկարահանումները կսկսեն 2015 թվականի մայիսին Մեծ Բրիտանիայում գտնվող Pinewood-Shepperton Studios հյուրանոցում[105]։ 2015 թվականի ապրիլին Դերիքսոնը և նկարահանման խումբը մեկնեցին Նյու Յորք, որտեղ նույնպես պիտի կատարվեին նկարահանումներ։ Հենց այդ ժամանակ Ֆեյջը հայտարարեց, որ նկարահանումները կսկսվեն 2015 թվականի նոյեմբերին[106]։ 2015 թվականի հունիսին հայտարարվեց, որ Դերիքսոնն ուղևորվում է Լոնդոն, որպեսզի սկսի աշխատել ֆիլմի վրա[107]։ Դրանից բացի այդ ժամանակ Ֆեյջը հայտնեց, որ Սանկտում Սանկտորումը՝ միստիկական եկեղեցին, որտեղ ապրում է Սթիվեն Սթրենջը, կհայտնվի ֆիլմում և կգտնվի Նյու Յորքում՝ Գրինվիչ Վիլիջի Բլիքեր փողոցի վրա, ինչպես կոմիքսում է[46]։

2015 թվականի օգոստոսին կինոօպերատոր Բեն Դևիդսը, ով հայտնի է այնպիսի աշխատանքներով, ինչպիսիք են «Գալակտիկայի պահապաններն» և «Վրիժառուները։ Ալտրոնի դարաշրջանը», ֆիլմը նկարագրեց որպես «Ֆանտազիա» Marvel-ից՝ ասելով․ «Նա լիովին ուրիշ է և նման չէ այն բաներին, որոնք նախկինում արվել են։ Նրանում շատ են պրեվիզուալիզացիաները և բարդ աշխատանքը։ Դու նայում ես վիզուալ շարքին, որը նրանք ստեղծել են, և մտածում. «Եվ ինչպե՞ս պիտի ես նկարեմ սա», որովհետև այնտեղ ամեն ինչ ազդված է Էշերի աշխատանքներից[108]»։

Հինական նկարահանումներն սկսեցին 2015 թվականի նոյեմբերի 4-ին Նեպալում՝ Կատմանդուի հովտի արվարձանում, «Շախ և մատ» աշխատանքային անվան ներքո[109][110]։ Նկարահանող խումբն այցելեց Պաշուպատինաթի և Սվայամբունաթի եկեղեցիները[111][112]։ Արդյունքում նկարահանումներն անցկացվեցին Թամելի տարածքում՝ Կատմանդուի Նոր Ճանապարհում[113] և Պատանի Դուրբար հրապարակում[114][115]։ 2015 թվականի նոյեմբերին նկարահանող խումբ տեղափոխվեց Մեծ Բրիտանիայի Longcross Studios[116] և այնտեղ մնացին մինչև 2016 թվականի մարտը ներառյալ[117]։ Տեսարանների մի մասը նկարահանվել է նյույորքյան Դժոխային խոհանոցում[109], իսկ որոշ հավելյալ տեսարաններ նկարահանվել են 2015 թվականի դեկտեմբերին Մեծ Բրիտանիայի Pinewood-Shepperton և Shepperton Studios-ում[118]։ Այնուհետև տեղափոխվեցին Լոնդոն և Հոնկոնգ[119]։ 2015 թվականի դեկտեմբերին պարզվեց, որ Ս․ Ռոբերտ Կարգիլը՝ Դերիքսոնի կոլեգան «Սինիստեր» ֆիլմում, ֆիլմի սցենարի վրա աշխատել է 2014 թվականից[120]։ 2016 թվականի ապրիլին նկարահանումները տեղափոխվեցին Նյու Յորք՝ Փլեյտայրոն բիլդինգից ոչ շատ հեռու[121]։ Հիմնական նկարահանումներն ավարտվեցին 2016 թվականի ապրիլի 3-ին[122]։

Հետարտադրություն

2016 թվականի ապրիլին հայտնի դարձավ, որ «Գալակտիկայի պահապանները» և «Գալակտիկայի պահապանները 2» ֆիլմերի ռեժիսորը խորհրդակցել է Դերիքսոնի հետ սցենարին վերաբերող հարցերի մասին, ինչպես նաև զրուցել է Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի այլ կինոնկարների ռեժիսորների հետ[123]։ Ֆիլմում 3D օգտագործելու վերաբերյալ Քևին Ֆեյջն ասել է․ «Դոկտոր Սթրենջ»-ի դեպքում դա կլինի պատմությունն առաջ տանող գործիք, որը կդիպչի մարդկանց գիտակցություններին ավելի շատ, քան սովորական բարակ էկրանը»[124][125]։

Երաժշտություն

Ամերիկացի կոմպոզիտոր Քրիստոֆեր Յանգը ցանկություն հայտնեց գրել ֆիլմի երաժշտությունը։ Յանգն արդեն աշխատել էր կոմիքսների հիման վրա նկարահանված ֆիլմերի վրա։ Նա է հեղինակել «Սարդ-մարդը 3» և «Ուրվական մրցարշավորդ» ֆիլմերի սաունդթրեքները։ 2014 թվականի օգոստոսին նա սկսեց բանակցությունները Սքոթ Դերիքսոնի հետ[126]։ 2016 թվականի մայիսին հայտնի դարձավ, որ ֆիլմի կոմպոզիտորը կլինի Մայքլ Ջակինոն[127]։

Թողարկում

«Դոկտոր Սթրենջ» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ Հոնկոնգում 2016 թվականի հոկտեմբերի 13-ին[128], Հոլիվուդյան պրեմիրեան TCL Chinese Theatre և El Capitan Theatre կինոթատրոններում հոկտեմբերի 20-ին[129][130]։ Մեծ Բրիտանիայում մեծ էկրաններին բարձրացավ 2016 թվականի հոկտեմբերի 25-ին[131], իսկ 2016 թվականի նայեմբերի 4-ին Հյուսիսային Ամերիկայում՝ IMAX ձևաչափով[132]։ Նախկինում ֆիլմի թողարկումը նախատեսվում էր 2016 թվականի հուլիսի 8-ին[133]։

Մարքեթինգ

2015 թվականի օգոստոսին D23 Expo-ում ցուցադրվեց թրեյլերի կոնցեպտ-արտը, որում պատմությունը պատմվում էր Սքոթ Դերիքսոնի անունից։ Նկարազարդումները ներառում էին Բենեդիկտ Քեմբերբետչի նկարները կոմիքսներում Սթրենջի ավանդակայն կոստյումով, ինչպես նաև մի քանի կարևոր տեղեկություններ բժշկի կյանքի մասին, օրինակ՝ ավտոճապարհային պատահարը, որի արդյունքում Սթիվենը վնասեց ձեռքերը, նրա ճանապարհորդությունը բուժման համար դեղամիջոցներ փնտրելու և պայքարը Մորդոյի հետ, որին մարմնավորում է Էջիոֆորը։ Ցուցադրությունը բուռն կերպով ընդունվեց ամբոխի կողմից[134]։ Բենեդիկտի Քամբերբետչի՝ Դոկտոր Սթրենջի կերպարով առաջին պաշտոնական նկարը ցուցադրվել է Entertainment Weekly-ի 2016 թվականի հունվարի 8-ի թողարկման շապիկին[32][135]։

Առաջին թիզեր թրեյլերը ցուցադրվեց 2016 թվականի ապրիլի 12-ի «Ջիմի Քիմելն ուղիղ եթերում» հեռուստահաղորդման ժամանակ[136]։ Entertainment Weekly-ի Քլարկ Քոլիսը նշեց, որ «աշխարհի գեղադիտական, կորացած տեսարանները», որոնք ցուցադրվում են թրեյլերում, իրեն հիշեցրին Քրիստոֆեր Նոլանի «Սկիզբ» ֆիլմը[137]։ Ֆորբսի Սքոթ Մենդոլսոնը համաձայնվեց Քոլլիսի այն կարծիքի հետ, թե «Դոկտոր Սթրենջը» նմանություններ ունի «Սկզբի» հետ, ինչպես նաև նշեց «Բեթմեն։ Սկիզբը» ֆիլմի նախնական մարքեթինգի ազդեցությունը[138]։ The Hollywood Reporter-ի Գրեմ ՄակՄիլանն ավելի քննադատորեն արտահայտվեց թիզեր-թրեյլերի վերաբերյալ՝ ասելով, որ «դժվար էր ազատվել այն զգացողություններից, թե նման բան մենք արդեն տեսել ենք»։ ՄակՄիլանը մատնացույց արեց Դերինքսոնի փոխառած տարրերը «Սկիզբը», «Մատրիցա», «Բեթմեն։ Սկիզբ» ֆիլմերից, ինչպես նաև Քամբերբետչի ամերիկյան բարբառը, որը նման է «Հաուս» հեռուստասերիալում Հյու Լորիի կատարմամբ Գրեգորի Հաուսի արտասանությանը[139]։

2016 թվականի հուլիսին Marvel-ը թողարկեց ֆիլմի կոմիքս-պրելյուդիան, որը գրվել էր Վիլ Քորոն Փիլգրիմի և նկարազարդվել Ջորջ Ֆորնեսի կողմից[140]։ Գլխավոր դերերում էին միստիկական արվեստի չորս վարպետներ՝ Կաեցիլուսը, Վոնգը, Տինա Մինորը և Դանիել Դրամմը։ Նրանք հետապնդում են մի կնոջ, ով գողացել էր Ագամոտտոյի աչքը։ Դա հետ ստանալուց հետո նրանք մասունքը տանում են Սանկտում, որտեղ գտնվում են նաև այլ նմուշներ[49]։ Երկրորդ թողարկումը, որի կենտրոնական դեմքը կդառնա Ավագը, դուրս կգա 2016 թվականի օգոստոսին[141]։ 2016 թվականի սեպտեմբերին ֆիլմի որոշ տեսարաններ բոնուս տարբերակով թողարկվել են «Կապիտան Ամերիկա։ Քաղաքացիական պատերազմ» ֆիլմի Blu-ray սկավառակի վրա[142]։

Ապագա

2016 թվականի ապրիլին ֆիլմի համահեղինակ Կարգիլը հայտնեց, որ իր և Դերիքսոնի մոտ կան «տարօրինակ մտքեր», որոնք կարող են հետագայում դառնալ պոտենցիալ սիկվելներ[143]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոկտոր Սթրենջ (ֆիլմ)» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջԲյուրականի աստղադիտարանՍպասարկող:ՈրոնելՀայաստանի գետերի ցանկՀիդրա (կենդանի)ՄակաբուծությունՊալադիումՋերմաստիճանային ինվերսիաԱրյան շրջանառությունՍպիտակուցներԻդիոադապտացիաՊարույր ՍևակՋուրՕվկիանոսային հոսանքներԼուսային տարիՋոուի ԱնսաԷրիթրոցիտներԱրփի լճի ջրամբարՖոտոսինթեզՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024ԵրկրակեղևԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներԻրանՁկներՍեռական հարաբերությունՋրծաղիկՀրաբխային ապարՓոփոխականություն (կենսաբանություն)ՀայաստանԿաթնասուններՍունկԵրիկամԷկոլոգիական գործոններՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Սահմանադրական միապետությունԹելոֆազՎարդավառՌիբոսոմԴանիա