Բերիթ Բրեյննե
Գործիքներ
Գործողություններ
Ընդհանուր
Տպել/արտահանել
Այլ նախագծերում
Բերիթ Բրեյննե | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 18, 1918(1918-09-18)[1][2] |
Ծննդավայր | Աքեր, Ակերսհուս, Նորվեգիա |
Մահացել է | սեպտեմբերի 6, 1976(1976-09-06)[1][2] (57 տարեկան) |
Մահվան վայր | Օսլո, Նորվեգիա |
Գերեզման | Ullern cemetery[3] |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Մասնագիտություն | գրող, դերասանուհի, երգերի հեղինակ և մանկագիր |
Ամուսին | Hugo Wathne?[4] |
Պարգևներ և մրցանակներ | |
Berit Brænne Վիքիպահեստում |
Բերիթ Բրեյննե (նորվ.՝ Berit Winge Brænne, սեպտեմբերի 18, 1918(1918-09-18)[1][2], Աքեր, Ակերսհուս, Նորվեգիա - սեպտեմբերի 6, 1976(1976-09-06)[1][2], Օսլո, Նորվեգիա), նորվեգացի դերասանուհի, մանկագիր և երգահան։
Ծնվել է Աքերում, Նորվեգիա, Սիգմունդ Բրեյննեի և Բոդիլ Վինչի դուստրը[5] և դերասանուհի Ռանդի Բրեյննեի քույրը[6]։ 1950 թվականից 1951 թվականը ամուսնացած է եղել քանդակագործ Հյուգո Ֆրանկի հետ։ Եղել է դերասան Ֆրանկ Ռոբերտի քենին[5]։
Բրեյննեն իր առաջնախաղն ունեցել է 1938 թվականին Օսլոյի Մասկեն (Masken) թատրոնում, իսկ հաջորդ տասներկու տարիների ընթացքում որպես դերասանուհի հանդես է եկել Օսլոյի տարբեր թատրոններում, Բերգենում և Սթավանգերում։ 1946 թվականից Նորվեգիայի հեռարձակող ընկերության համար մասնակցել է Lørdagsbarnetimen (շաբաթ օրվա մանկական ժամ) ռադիոհաղորդման երգերի և աուդիոների ձայնագրմանը։ 1954 թվականից մասնակվել է Barnetimen for de minste առավոտյան հանրահայտ շոուին։ Այստեղ նրա առաջին պատմություն Dukkemannen Tulleruskomsnusk էր, որը հետագայում՝ 1961 թվականին հրատարակվել է[5]։
Նրա առաջին գիրքը, 1958 թվականին հրատարակված Historien om Tamar og Trine (Թամարի և Տրինեի պատմությունը), պատմում է նավաստիների ընտանիքի մասին, որը երեխաներ է որդեգրել աշխարհի տարբեր անկյուններից[5]։ Գիրքը պարունակում է «Jorden snurrer rundt og rundt med barn på all kanter» երգը (հայերեն՝ Երեխաների հետ աշխարհը պտտվում և պտտվում է բոլոր ուղղություններով), որը հետագայում տեղ է գտել երգի դպրոցական դասագրքերի մեջ[5]։ 1959 թվականին և 1960 թվականին համապատասխանաբար հրապարակվել են Tai-mi, Tamar og Trines søster և Tom Tangloppe, bror til Tamar, Trine og Ta-mi սիքվելները[7]։ 1964 թվականից մի քանի հեռուստահաղորդաշարեր է գրել երեխաների համար[5]։ Նրա Tørris եռերգությունը (1967-1969թթ) 19-րդ դարի կեսերի գյուղական հասարակության կյանքը դիտում է երեխայի տեսանկյունից[5]։ Տղա «Տորրիսը» մեծանում է ծնողների, պապիկների և տատիկների, եղբայրների և քույրերի հետ՝ ընտանի կենդանիներով շրջապատված[7]։
1956 թվականին Բերիթ Բրեյննեն արժանացել է Riksmålsforbundet պատվավոր մրցանակի։ Մահացել է Օսլոյում 1976 թվականին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերիթ Բրեյննե» հոդվածին։ |
|