Բերթրամ Բրոքհաուզ
Բերթրամ Բրոքհաուզ (անգլ.՝ Bertram Neville Brockhouse, հուլիսի 15, 1918[1][2][3][…], Lethbridge, Ալբերտա, Կանադա - հոկտեմբերի 13, 2003[1][2][4], Համիլտոն, Օնտարիո, Կանադա), կանադացի ֆիզիկոս, աշխատել է Մաքմաստերի համալսարանում։ 1994 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր, մրցանակը ստացել է «նեյտրոնային սպեկտրոգրաֆիայի» հայտնագործության համար, որը նա կատարել է Կլիֆորդ Շալլի հետ համատեղ[12]։
Բերթրամ Բրոքհաուզ Bertram Neville Brockhouse | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 15, 1918[1][2][3][…] Lethbridge, Ալբերտա, Կանադա |
Մահացել է | հոկտեմբերի 13, 2003[1][2][4] (85 տարեկան) Համիլտոն, Օնտարիո, Կանադա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ֆիզիկոս, համալսարանի դասախոս և միջուկային ֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | ՄաքՄաստեր համալսարան և Չոք Ռիվեր լաբորատորիա |
Գործունեության ոլորտ | ֆիզիկա |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Կանադայի թագավորական ընկերություն և Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[5] |
Ալմա մատեր | Բրիտանական Կոլումբիայի համալսարան և Տորոնտոյի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն |
Եղել է գիտական ղեկավար | P. K. Iyengar? և Sow-Hsin Chen?[6] |
Պարգևներ | |
![]() |
Կենսագրություն
1926 թվականին Բրոքհաուզի ընտանիքը տեղափոխվել է Վանկուվեր, որտեղ նա 1935 թվականին ավարտել է Թագավոր Գեորգի անվան դպրոցը։ Դրանից հետո նրա ընտանիքը աղքատության պատճառով տեղափոխվում է ապրելու Չիկագո։ Այստեղ Բրոքհաուզը աշխատել է լաբորատորիայում որպես օգնական և զբաղվում էր ռադիոընդունիչների վերանորոգմամբ։ Չիկագոյում հաջողության չհասնելու պատճառով ընտանիքը ետ է վերադառնում Վանկուվեր 1938 թվականին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բրոքհաուզը կամավոր անցնում է ծառայության բանակում, և ծառայում նավատորմում մինչև պատերազմի ավարտը։ Ծառայության ժամանակ հիմնականում զբաղվել է ASDIC սարքավորումների սպասարկմամբ, որը այժմյան սոնարների նախատիպն էր։
Պատերազմի ավարտից հետո, վետերանների օգնության դեպարտամենտի օժանդակմամբ, 1945 թվականին ընդունվում է Բրիտանական Կոլումբիայի համալսարան։ Ուսանում է ֆիզիկա և մաթեմատիկա։ 1947 թվականին ստանում է բակալավրի աստիճան, ցածր ջերմաստիճանների լաբորատորիայում։ Դրանից հետո նա տեղափոխվում է Տորոնտոյի համալսարան և 8 ամիս անց այնտեղ ստանում է մագիստրոսի կոչում։ 1950 թվականին, դոկտորական դիսերտացիայի պաշտպանելուց հետո անցնում է աշխատանքի Չոկ-Ռիվեր լաբորատորիայում, որը իրենից ներկայացնում էր կանադական ատոմային էներգիայով զբաղվող ծրագիրը։ 1960 թվականին սկսեց ղեկավարել այնտեղ նեյտրոնային ֆիզիկայի բաժինը։
1962 թվականին Բրոքհաուզը դարձավ պրոֆեսոր Մաքմաստերի համալսարանում, որտեղ էլ աշխատել է մինչև թոշակի անցնելոը 1984 թվականին։
1994 թվականին նրան և Կլիֆորդ Շալլին շնորհվեց Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ։
1982 թվականին Բրոքհաուզին շնորհվել է Կանադայի միաբանության սպայի կոչում։
2005 թվականի հոկտեմբերին, Մակ-Մաստերի համալսարանի 75-ամյակի տոնակատարությունների շրջանակում Համիլտոն քաղաքի Համալսարանային ավենյուն վերանվանվել է Բրոքհաուզի պատվին Բրոքհաուզ-ուեյ։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Բ. Ն. Բրոքհաուզ։ «Դանդաղ նեյտրոնների սպեկտրոսկոպիան և ֆիզիկական աշխարհի Մեծ Ատլասը»։ Նոբելյան դասախոսություն // «Ֆիզիկական գիտությունների հաջողություններ», հատոր 165, թողարկում 12, դեկտեմբեր 1995
- science.ca կայքում տեղեկություններ Բրոքհաուզի մասին(անգլ.)
- Տեղեկություններ Նոբելյան կոմիտեի կայքում(անգլ.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերթրամ Բրոքհաուզ» հոդվածին։ |