Բեռնարդ Լյուիս

Բեռնարդ Լյուիս, (անգլ.՝ Bernard Lewis մայիսի 31, 1916(1916-05-31)[9][12][10][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - մայիսի 19, 2018(2018-05-19)[9][10][11][…], Voorhees Township, Քեմդեն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[9])[13], բրիտանացի, ամերիկացի պատմաբան՝ մասնագիտացած արևելագիտության մեջ[14]։ Հայտնի է նաև որպես հասարակական մտավորական և քաղաքական մեկնաբան։ Լյուիսը Փրինսթոնի համալսարանում Մերձավոր Արևելքի գիտությունների պրոֆեսոր է եղել։ Լյուիսի փորձաքննությունը հիմնված էր իսլամի պատմության և իսլամի ու Արևմուտքի միջև փոխգործակցության վրա։

Բեռնարդ Լյուիս
անգլ.՝ Bernard Lewis
Ծնվել է1916 մայիսի5
Լոնդոն, Անգլիա
Մահացել է2018 մայիսի 19
Նյու Ջերսի
ԳերեզմանՏրումպելդոր
Բնակության վայր(եր)Լոնդոն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն[1][2][3]
ԱզգությունԲրիտանացի, ամերիկացի
Մասնագիտությունպատմաբան, համալսարանի դասախոս և արևելագետ
Հաստատություն(ներ)Փրինսթոնի համալսարան, Լոնդոնի համալսարանի Արեւելագիտության եւ աֆրիկյան հետազոտությունների դպրոց, Ընդլայնված հետազոտությունների ինստիտուտ, Լոնդոնի համալսարան և Կոռնելի համալսարան
Գործունեության ոլորտպատմություն, Քաղաքական պատմություն[4], իսլամի պատմություն[4], արևելագիտություն[4] և commentary?[4]
ԱնդամակցությունԲրիտանական ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[5]
Ալմա մատերՓարիզի արվեստների ֆակուլտետ և Լոնդոնի համալսարանի Արեւելագիտության եւ աֆրիկյան հետազոտությունների դպրոց
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինանգլերեն[6][4][7]
Գիտական ղեկավարLouis Massignon?
Եղել է գիտական ղեկավարAmi Ayalon?
Պարգևներ
 Bernard Lewis Վիքիպահեստում

Նախքան արտաքին գործերի նախարարություն ուղարկվելը, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Լյուիսը որպես զինվոր ծառայել է բրիտանական բանակում՝ արքայական զրահապատ կորպուսում և հետախուզական կորպուսում։ Պատերազմից հետո վերադարձել է Լոնդոնի համալսարանի Արևելագիտության և Աֆրիկայի գիտությունների դպրոց և նշանակվել Մերձավոր և Միջին Արևելքի պատմության նոր ամբիոնի վարիչ։

2007 թվականին Լյուիսին կոչել են Միջին Արևելքի արևմտյան առաջատար մեկնաբան[15]։ Ոմանք քննադատել են Լյուիսի հիմնական և ընդհանրացնող մոտեցումը մուսուլմանական աշխարհին, ինչպես նաև նրա հակվածությունը վերահաստատելու այն վարկածները, որոնք վիճարկվել են վերջին հետազոտությունների արդյունքում։ Քաղաքական մակարդակում, Լյուիսին վստահել են իսլամի մշակութային թերարժեքության պատկերը վերականգնելու և ջիհադի վտանգները շեշտադրելու գործում[16]։ Նրա խորհրդին էին հետևում նոր պահպանողական քաղաքականություն մշակողները, այդ թվում նաև Բուշի վարչակազմը[17]։ Այնուամենայնիվ, Իրաքի պատերազմին նրա ակտիվ աջակցությունը և նոր պահպանողական իդեալները այդ ժամանակվանից հսկողության տակ են անցել[18][19][20][21][22][23]։

Լյուիսը աչքի է ընկել նաև Էդվարդ Սաիդի հետ ունեցած բանավեճերի համար, որը մեղադրում էր Լյուիսին և այլ արևելագետներին իսլամը խեղաթյուրված ներկայացնելու և արևմտյան իմպերիալիստական իշխանության նպատակներին ծառայելու մեջ[24], ինչին Լյուիսը պատասխանել է՝ պաշտպանելով արևելագիտությունը՝ որպես մարդասիրության նիստ և մեղադրելով Սաիդին թեման քաղաքականացնելու մեջ[25][26]։ Լյուիսը պնդում էր, որ Հայոց Ցեղասպանության զոհերը երկու ազգայնական շարժումների միջև պայքարի արդյունքն են եղել[27], և որ Օսմանյան կառավարության կողմից հայ ազգը բնաջնջելու մտադրության ոչ մի ապացույց չկա[28]։ Այս տեսակետները մի շարք գիտնականների դրդեցին մեղադրել Լյուիսին ցեղասպանության ժխտման և պատմական ժխտողականության մեջ, և 1995 թվականին Փարիզի Գերագույն դատարանի կողմից հաջող դատական հայց հարուցվեց նրա դեմ[29]։

Ընտանիք և անձնական կյանք

Բեռնարդ Լյուիսը ծնվել է Լոնդոնի Սթոք Նյուինգթոն քաղաքում՝ միջին խավի ընտանիքում[30]։ Եղել է բրիտանացի Հարի Լյուիսի և հրեա Ջեյն Լեվիի որդին։ Սկսել է հետաքրքրվել լեզուներով և պատմությամբ՝ նախապատրաստվելով իր «bar mitzvah» կոչվող հրեական արարողությանը։[31] 1947 թվականին ամուսնացել է Ռութ Հելեն Օպենհեյմի հետ։ Ունեցել են մեկ դուստր և որդի։ Ամուսնալուծվել են 1974 թվականին[25]։ 1982 թվականին Լյուիսը դարձել է ԱՄՆ-ի քաղաքացի։

Ակադեմիական կարիերա

1936 թվականին Լյուիսն ավարտել է Լոնդոնի համալսարանի արևելագիտության դպրոցը (այժմ՝ Արևելագիտության և Աֆրիկայան հետազոտությունների դպրոց)՝ պատմության բակալավրի կոչումով, Մերձավոր և Միջին Արևելքի հատուկ վկայակոչումով։ Երեք տարի անց՝ մասնագիտանալով իսլամի պատմության մեջ, Արևելագիտության և Աֆրիկյան հետազոտությունների դպրոցի կողմից նաև ստացել է մագիստրոսի աստիճան[32]։ Լյուիսը նաև իրավաբանություն է սովորել, սակայն իրավաբան դառնալու ճանապարհին որոշել է ուսումնասիրել Միջին Արևելյան պատմություն։ Նա ասպիրանտուրա է սովորել Փարիզի համալսարանում՝ արևելագետ Լուիս Մասինյոնի հետ և 1937 թվականին ստացել է «the "Diplôme des Études Sémitiques"» դիպլոմը[25]։ 1938 թվականին վերադարձել է Արևելագիտության և Աֆրիկյան հետազոտությունների դպրոց՝ որպես իսլամական պատմության դասախոսի օգնական[33]։

Մինչ Արտաքին գործերի նախարար նշանակվելը երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Լյուիսը ծառայել է Բրիտանական բանակում՝ Թագավորական զրահապատ կորպուսում, իսկ 1940–41 թվականներին հետախուզական կորպուսում՝ որպես ենթասպա[34]։ Պատերազմից հետո վերադարձել է Արևելագիտության և Աֆրիկայան հետազոտությունների դպրոց, որտեղ մնացել է 25 տարի[13]։ 1949 թվականին՝ 33 տարեկան հասակում նշանակվել է Մերձավոր և Միջին Արևելքի պատմության նոր ամբիոնի վարիչ[35]։ 1963 թվականին Լյուիսին շնորհվել է Բրիտանական ակադեմիայի կրթաթոշակ[13]։

1974 թվականին՝ 57 տարեկան հասակում, Լյուիսը պաշտոն է ստացել Պրինսթոնի համալսարանում և Առաջադեմ ուսումնասիրության ինստիտուտում, որը նույնպես գտնվում է Նյու Ջերսի նահանգի Պրինսթոն քաղաքում։ Նրա պաշտոնի նշանակման պայմաններն այնպիսին էին, որ Լյուիսը տարեկան դասավանդում էր ընդամենը մեկ կիսամյակ, և ազատ լինելով վարչական պարտականություններից, նա կարող էր ավելի շատ ժամանակ հատկացնել հետազոտություններին, քան նախկինում։ Հետևաբար, Լյուիսի ժամանումը Փրինսթոն նշանավորում է նրա կարիերայի ամենաբեղուն շրջանի սկիզբը, որի ընթացքում նա բազմաթիվ գրքեր ու նախկինում կուտակված նյութերի վրա հիմնած հոդվածներ է հրատարակում[36]։ 1986 թվականին Պրինսթոնից հեռանալուց հետո Լյուիսը աշխատել է Քորնելի համալսարանում[25]։

Բեռնարդ Լյուիս 2007 թվական

1966 թվականինին Լյուիսը հանդիսացել է Հյուսիսային Ամերիկայի Միջին Արևելքի ուսումնասիրությունների ասոցիացիայի «learned society» կազմակերպության հիմնադիր անդամ, սակայն 2007 թվականին դուրս է եկելև հիմնադրել Միջին Արևելքի և Աֆրիկայի ուսումնասիրության ասոցիացիա՝ «MESA»- ին մարտահրավեր նետելու համար։ «New York Sun» թերթը այդ մասին նշել է․ «Գերակշռում են այն ակադեմիկոսները, ովքեր քննադատաբար են վերաբերվել Իսրայելին և Միջին Արևելքում Ամերիկայի ունեցած դերին»[37]։ Կազմակերպությունը ստեղծվել է որպես ակադեմիական հասարակություն, որը նվիրված էր Միջին Արևելքի և Աֆրիկայի ուսումնասիրություններում ու հարակից այլ ոլորտներում հետազոտությունների և դասավանդման բարձր չափանիշների խթանմանը, որտեղ Լյուիսը գիտական խորհրդի նախագահն էր[38]։

1990 թվականի հումանիտար գիտությունների ազգային հիմնադրամը Լյուիսին ընտրել է Ջեֆերսոնի դասախոսության համար, որը Միացյալ Նահանգների դաշնային կառավարության ամենաբարձր պատիվն էր հումանիտար գիտություններում ունեցած նվաճումների համար։ Նրա դասախոսությունը՝ «Արևմտյան քաղաքակրթություն, Հայացք արևելքից» վերնագրով, վերանայվեց և վերատպվեց «The Atlantic » ամսագրում ՝ «Մուսուլմանական զայրույթի արմատները» խորագրի ներքո[39][40]։ Նրա 2007 թվականի «Irving Kristol» դասախոսությունը, որը տրվել էր Ամերիկյան ձեռնարկությունների ինստիտուտին, լույս է տեսել «Եվրոպա և Իսլամ» վերնագրով[41]։

Հետազոտություններ

Լյուիսի ազդեցությունը տարածվում է ակադեմիական հասարակության լայն շրջանակների վրա։ Նա սկսել է իր հետազոտական կարիերան միջնադարյան արաբական, հատկապես սիրիական պատմության ուսումնասիրությամբ[25]։ Նրա առաջին հոդվածը՝ նվիրված միջնադարյան իսլամի մասնագիտական «guilds» ասոցիացիային, շուրջ երեսուն տարի համարվել է այս թեմայով ամենահեղինակավոր աշխատանքը[42]։ 1948 թվականին Իսրայելի հիմնադրումից հետո հրեական ծագմամբ գիտնականները գտնում էին, որ բարդ է արխիվային և դաշտային հետազոտություններ անցկացնել արաբական երկրներում, որտեղ նրանց կասկածում էին լրտեսության մեջ։ Հետևաբար, Լյուիսն անցավ Օսմանյան կայսրության ուսումնասիրությանը՝ միաժամանակ շարունակելով ուսումնասիրել արաբական պատմությունը օսմանյան արխիվների միջոցով[25], որոնք միայն վերջերս էին բացվել արևմտյան հետազոտողների համար։ Հաջորդ մի քանի տարիների ընթացքում Լյուիսի հրատարակած մի շարք հոդվածներ հեղափոխություն մցրեցին Միջին Արևելքի պատմության մեջ՝ տալով իսլամական հասարակության լայն պատկեր՝ ներառյալ նրա կառավարությունը, տնտեսությունը և ժողովրդագրությունը[42]։

Լյուիսը պնդում էր, որ ներկայումս Միջին Արևելքը հետամնաց է, և դրա անկումը հիմնականում այնպիսի վիճակ էր, որը բխում էր ինչպես մշակույթից, այնպես էլ դավանանքից, ի տարբերություն հետ գաղութատիրական տեսակետի, որը տարածաշրջանի խնդիրները որպես տնտեսական և քաղաքական թերի զարգացում է առաջացնում՝ հիմնականում 19-րդ դարի եվրոպական գաղութացման պատճառով[43]։ Լյուիսը իր 1982 թվականի «Եվրոպայի մուսուլմանական հայտնագործություն» աշխատության մեջ պնդում է, որ մուսուլմանական հասարակությունները չէին կարող համընթաց քայլել Արևմուտքի հետ և որ «Խաչակիրների հաջողությունները մեծ մասամբ պայմանավորված չէին մուսուլմանների թուլությամբ»[44]։ Ավելին, նա ենթադրում էր, որ դեռ 11-րդ դարի իսլամական հասարակությունները առաջին հերթին քայքայում էին ներքին խնդիրների ենթամթերքը, ինչպիսին էր «մշակութային ամբարտավանությունը», ինչը խոչընդոտ էր ստեղծագործ փոխառությունների համար, այլ ոչ թե խաչակրաց արշավանքների նման արտաքին ճնշումների համար[25]։

Իսրայելի՝ որպես ռասիստական երկիր լեգիտիմացնելու խորհրդային և արաբական փորձերի ֆոնին Լյուիսը գրեց հակասեմականության, սեմիտների և հակասեմականների ուսումնասիրություն (1986 թվական)[25]։ Այլ աշխատանքներում նա պնդում էր, որ Իսրայելի դեմ արաբական զայրույթը անհամաչափ է մուսուլմանական աշխարհում այլ ողբերգությունների կամ անարդարությունների համեմատ, ինչպիսիք են Խորհրդային Միության ներխուժումը Աֆղանստան և մուսուլմանական մեծամասնության հողի վերահսկողությունը Կենտրոնական Ասիայում, Սիրիայում Համայի ապստամբության ընթացքում արյունալի և կործանարար մարտերը (1982 թվական), Ալժիրի քաղաքացիական պատերազմը (1992–1998 թվականներ) և Իրան–Իրաք պատերազմը (1980–1988 թվականներ)[45]։

Արտաքին տեսաֆայլեր
Booknotes interview with Lewis on What Went Wrong?, 30 December 2001, C-SPAN[46]

Իր գիտական աշխատանքներից բացի, Լյուիսը գրել է մի քանի ազդեցիկ գրքեր, որոնք մատչելի են հասարակության լայն շրջանակների համար․ «Արաբները պատմության մեջ» (1950 թվական), «Մերձավոր Արևելքն ու Արևմուտքը» (1964 թվական) և «Միջին Արևելքը» (1995 թվական)[25]։ 2001 թվականիի սեպտեմբերի 11-ի գրոհներից հետո հետաքրքրությունը մեծացավ Լյուիսի աշխատանքի նկատմամբ, հատկապես նրա 1990 թվականի «Իսլամական զայրույթի արմատները» էսսեի նկատմամբ։ Նրա գրքերից երեքը լույս են տեսել «9/11»-ից հետո. «Ի՞նչն է սխալ» (գրված է նախքան հարձակումները), որն ուսումնասիրում է իսլամական աշխարհի արդիականացման (և երբեմն ուղղակի թշնամանքի նկատմամբ) ընկալման պատճառները, «Իսլամի ճգնաժամը» և «Իսլամ, կրոնը և ժողովուրդը»։

Աբրահամ Ուդովիչը նկարագրել է նրան՝ որպես «արաբական աշխարհի, իսլամական աշխարհի, Միջին Արևելքի և դրանից դուրս նշանավոր և հարգված պատմաբան».[47]։

Հայոց ցեղասպանություն

Լյուիսի «Ժամանակակից Թուրքիայի հայտնվելը»(1961 և 1968 թվականներ) առաջին երկու հրատարակություններում Հայոց ցեղասպանությունը նկարագրվում է որպես «1915 թվականի սարսափելի հոլոքստ, երբ մեկ ու կես միլլիոն հայ զոհվեց»[48]։ Հետագա հրատարակություններում այս տեքստը վերածվել է «1915 թվականին տեղի ունեցած սարսափելի սպանդի, երբ, ըստ գնահատումների, զոհվել է ավելի քան մեկ միլլիոն հայ, ինչպես նաև անհայտ թվով թուրքեր» ։ Այս հատվածում Լյուիսը պնդում է, որ այդ մահերը միևնույն երկրի համար երկու մրցակցող ազգայնական շարժումների միջև պայքարի արդյունքն են եղել[27]։

Լյուիսի կողմից Հայող ցեղասպանության տեքստային նկարագրության փոփոխությունը և նրա կողմից Կոնգրեսի բանաձևի դեմ խնդրագրի ստորագրումը բանավեճ առաջացրեց որոշ հայ պատմաբանների, ինչպես նաև լրագրողների շրջանում, որոնք ենթադրում էին, որ Լյուիսը պատմության խեղաթյուրմամբ և կեղծարարությամբ է զբաղվում՝ իր իսկ քաղաքական և անձնական շահերին ծառայելու համար[49]։

1993 թվականի նոյեմբերին «Le Monde» թերթին տված հարցազրույցում Լյուիսը Հայոց ցեղասպանությանը տվել է «այս պատմության հայկական տարբերակ» անվանումը, որի համար նա բախվել է քաղաքացիական դատավարության ֆրանսիական դատարանում[50]։ «Le Monde» ամսագրի էջերում Լյուիսը գրել է․ «Չնայած սարսափելի վայրագություններ են տեղի ունեցել, հայ ժողովրդի ոչնչացմանն ուղղված Օսմանյան կառավարության որոշման և ծրագրի ոչ մի լուրջ ապացույց չկա»[51]։ Այս երկու հոդվածների վերաբերյալ դատարանը հայտարարել է, որ Լյուիսը ձախողել է անաչառության և խոհեմության իր պարտականությունը՝ այդքան զգայուն թեմայի շուրջ կոպիտ արտահայտվելու համար[52]։ Նրան կարգադրել են մեկ ֆրանկ վճարել՝ որպես փոխհատուցում Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին իր արած արտահայտությունների համար[53]։ Բեռնարդ Լյուիսի դեմ մյուս երեք դատական գործերը ձախողվել են Փարիզի տրիբունալում, այդ թվում՝ Ֆրանսիայի հայ դատի հանձնախմբի ներկայացրած գործը և ժակ Թրեմոլեթ դե Վիլլերսի երկու գործերը[53][54]։

Հայոց ցեղասպանության վերաբերյալ Լյուիսի հայացքները քննադատության են արժանացել մի շարք պատմաբանների և հասարակագետների կողմից, որոնց թվում էին Ալեն Ֆինկելկրաուտը, Իվ Թերնոնը, Ռիչարդ Գ․ Հովհաննիսյանը, Ռոբերտ Մելսոնը և Պիեռ Վիդալ Նաքեթը[55][56][57][58]։

Լյուիսը իր ժխտողականությունը հիմնավորել է․

Ցեղասպանության իմաստը կրոնական և էթնիկ խմբի ծրագրված ոչնչացումն է, որքան ինձ հայտնի է, հայերի դեպքում այդ մասին ապացույցներ չկան։ [...] Կոտորածներ իրականացնելու որոշման մասին ոչ մի ապացույց չկա։ Ընդհակառակը, այն կանխելու փորձերի ենթադրելի ապացույցներ կան, որոնք այդքան էլ շատ հաջող չեն եղել։ Այո, եղել են զանգվածային սպանություններ, թվերը շատ անորոշ են, բայց հավանաբար մեկ միլլիոն է եղել[59], և հարցն այն չէ, թե արդյոք այդ զանգվածային սպանությունները տեղի են ունեցել, թե ոչ, այլ այն, թե արդյոք դրանք թուրքական կառավարության կանխամտածված որոծման արդյունքն են եղել... նման որոշման ոչ մի ապացույց չկա[28]։

Սթիվեն Զունսը[60], Իսրայել Չարնին[61], Դեյվիդ Բ․ Մակդոնալդը[62] և Հայ դատի հանձնախումբը Լյուիսին անվանել են «ցեղասպանությունը ժխտող անձ»[63]։ Իսրայելցի պատմաբան Յաիր Աուրոնը ենթադրել է, որ Լյուիսի զարգացումը Հայոց ցեղասպանության ակադեմիական հետազոտություններում քողարկում է թուրքական ազգային ծրագրերը[64]։ Իսրայել Չարնին գրել է, որ Լյուիսի թվացյալ գիտական մտահոգությունը, թե հայերը սպառնալիք են ներկայացնում թուրքերին՝ որպես ապստամբ ուժ, որը ռուսների հետ միասին սպառնում էր Օսմանյան կայսրությանը և նրա համառությունն այն հարցում, որ միայն տեղահանության քաղաքականություն էր իրականցվում, հազիվ են թաքցնում այ փաստը, որ կազմակերպված տեղահանություններին իրենցից ներկայացնում էին համակարգված զանգվածային սպանություններ[65]։ Չարնին համեմատում է Լյուիսի կողմից ցեղասպանության ժխտման մեջ օգտագործված տրամաբանական կառույցները Էրնսթ Նոլտենի օգտագործած կառույցների հետ՝ Հոլոքոստի ժխտման մեջ[66]։

Հայացքներ և ազդեցություն ժամանակակից քաղաքականության վրա

1960-ականների կեսերին Լյուիսը դարձել է ժամանակակից Միջին Արևելքի խնդիրների մեկնաբան, և նրա իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերլուծությունները և ռազմատենչ իսլամի աճը նրան հռչակ են բերել և զգալի հակասություններ առաջացրել։ Ամերիկացի պատմաբան Ջոել Բեյնինը նրան անվանել է Միջին Արևելքի հյուսիսամերիկյան ակադեմիական միության թերևս ամենախոսուն և կրթված իրավաբան[67]։ Լյուիսի քաղաքական խորհուրդն առանձնահատուկ կշիռ ունի այս գիտական հեղինակության շնորհիվ[42]։ Միացյալ Նահանգների փոխնախագահ Դիկ Չենին նշել է․ «Այս նոր դարում նրա իմաստությունը ամեն օր փնտրում են քաղաքական գործիչները, դիվանագետները, գիտնականները և զանգվածային լրատվամիջոցները»[68]։

Խորհրդային Միության խիստ քննադատ լինելով հանդերձ, Լյուիսը շարունակեց լիբերալ ավանդույթները իսլամական պատմական ուսումնասիրությունների մեջ։Չնայած նրա մարքսիստական հայացքները վերաբերում էին նրա առաջին «Իսմայիլիզմի ծագումը» գրքին, Լյուիսը հետագայում հրաժարվեց մարքսիզմից։ Նրա հետագա աշխատանքները արձագանքն են երրորդ աշխարհի ձախ թևի դեմ, ինչը դարձել է միջին արևելյան հետազոտությունների կարևոր ընթացքը[25]։

Իր կարիերայի ընթացքում Լյուիսը զարգացրել է կապերը ողջ աշխարհի կառավարությունների հետ։ Իսրայելի վարչապետ Գոլդա Մեյրը հանձնարարել է կարդալ Լյուիսի հոդվածները նախարարի կաբինետի անդամների համար, իսկ Ջորջ Բուշի նախագահության ժամանակ խորհուրդ է տվել վարչակազմի անդամներին, այդ թվում Չենիին, Դոնալդ Ռամսֆելդին և հենց Բուշին։ Նա նաև մտերիմ էր Հորդանանի թագավոր Հուսեյնի և նրա եղբոր՝ արքայազն Հասան Բին Թալալի հետ։ Նա նաև կապեր ուներ Իրանի վերջին շահի՝ Մուհամեդ Ռեզա Փահլավիի հետ, Քենան Էվրենի գլխավորած թուրքական ռազմական բռնապետության և Անվար Սադաթի եգիպտական կառավարության հետ։ 1971 թվականին միջնորդ էր հանդիսանում Սադաթի վարչակազմի և Իսրայելի միջև, երբ հաղորդեց Իսրայելի կառավարությանը խաղաղության համաձայնագրի հնարավորության վերաբերյալ՝ Սադաթի խոսնակ Թահասին Բաշիրի խնդրանքով[69]։

Դեյվիդ Հորովիցը Բեռնարդ Լյուիսի հետ հարցազրույցի ժամանակ 2011 թվական

Լյուիսը հանդես է եկել Իսրայելի և Թուրքիայի հետ Արևմուտքի ավելի սերտ կապերի օգտին, որոնք նա հատկապես կարևոր էր համարում Միջին Արևելքում խորհրդային ազդեցության ընդլայնման լույսի ներքո[25]։ Նա եղել է թուրքական հետազոտությունների ինստիտուտի պատվավոր անդամ, պատիվ, որը տրվում է համընդհանուր ճանաչված գիտական աշխատանքների հիման վրա (երկար ու նվիրված ծառայություն թուրքագիտության ոլորտում)[70]։

Լյուիսը քրիստոնեությունն ու իսլամը դիտարկում է որպես քաղաքակրթություններ, որոնք մշտական բախման մեջ են եղել 7-րդ դարում՝ իսլամի հայտնվելուց ի վեր։ Իր «Իսլամական զայրույթի արմատները» էսսեի մեջ նա պնդում է, որ Արևմուտքի և Իսլամի միջև պայքարը ուժ է ստանում[71]։ Այս Էսսեն վերագրել են «քաղաքակրթությունների բախում» արտահայտությանը, որը մեծ հեղինակություն է ստացել Սամուել Հունթինգթոնի համանուն գրքում[72]։ Սակայն մեկ այլ աղբյուր նշում է, որ Լյուիսն առաջին անգամ օգտագործել է «քաղաքակրթությունների բախում» արտահայտությանը 1957 թվականին Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ[73]։

1998 թվականին Լյուիսը Լոնդոնի «Al-Quds Al-Arabi» թերթում կարդացել է Օսամա բեն Լադենի կողմից Միացյալ Նահանգների դեմ պատերազմի հայտարարության մասին։ Իր «Սպանության լիցենզիա» էսսեում Լյուիսը նշել է , որ Բեն Լադենի լեզուն համարում է ջիհադի գաղափարախոսություն, և նախազգուշացրել է, որ Բեն Լադենը վտանգ է ներկայացնելու Արևմուտքի համար[72]։ Էսսեն հրապարակվել է այն բանից հետո, երբ Քլինթոնի վարչակազմը և միացյալ Նահանգների հետախուզական միությունը սկսել են Բեն Լադենի որսը Սուդանում, այնուհետև Աֆղանստանում։

Ջիհադ

Լյուիսը գրում է ջիհադի մասին որպես հստակ կրոնական պարտավորություն, սակայն ենթադրում է․ «Ցավալի է, որ ահաբեկչական գործողություններ իրականացնող մարդիկ ավելի շատ տեղյակ չեն իրենց սեփական կրոնի մասին»[74]։

Ֆանատիկ մարտիկը, որն իր զոհերին առաջարկում է թուրանի կամ թրի ընտրություն, ոչ միայն իրական չէ, այլև անհնար է։ Ենթադրյալ ընտրությունը ՝ դարձը կամ մահը, նույնպես, հազվագյուտ և տիպիկ բացառություններով, իրականությանը չի համապատասխանում։ Մուսուլմանների կողմից անհավատների հանդուրժողականությունը շատ ավելի լավ էր, քան քրիստոնեական աշխարհում առկա ամեն ինչ, մինչև 17-րդ դարում աշխարհիկության զարգացումը[74]։

Մուսուլման մարտիկներին հրամայված է չսպանել կանանց, երեխաներին և տարեցներին, քանի դեռ նրանք առաջինը չեն հարձակվել, բանտարկյալներին չխոշտանգել կամ այլ կերպ վատ վերաբերվել, արդար նախազգուշացումներ տալ ռազմական գործողությունների բացման կամ զինադադարից հետո դրանց վերսկսման վերաբերյալ և հարգել պայմանագրերը։ Ոչ մի ժամանակ դասական իրավաբանները որևէ հաստատում կամ օրինականություն չեն առաջարկել այն բանի համար, ինչը մենք այսօր անվանում ենք ահաբեկչություն։ Ոչ էլ իսկապես որևէ վկայություն կա ահաբեկչության օգտագործման մասին, քանի որ այն կիրառվում է մեր օրերում[74]։

Մահապարտ-ռմբակոծության կողմից այժմ տարածված ահաբեկչության պրակտիկայի ի հայտ գալը 20-րդ դարի զարգացում է։ Այն իսլամական պատմության մեջ չունի նախադեպեր և արդարացում իսլամական աստվածաբանության, օրենքի կամ ավանդույթի տեսանկյունից[74]։

Ասադ Աբուխալիլը քննադատել է այս տեսակետը և հայտարարել. «Ըստ մեթոդաբանության, Լյուիսը պնդում է, որ անհատ մուսուլմանների կողմից ահաբեկչությունը պետք է համարվի իսլամական ահաբեկչություն, մինչդեռ առանձին հրեաների կամ քրիստոնյաների կողմից ահաբեկչությունը երբեք չի համարվում հրեական կամ քրիստոնեական ահաբեկչություն»[75]։

Նա նաև քննադատել է Լյուիսին՝ Օսամա բեն Լադենի մասին ունեցած կարծիքի համար ՝ տեսնելով, որ Լյուիսը Բեն Լադենին մեկնաբանում է «որպես ազդեցիկ իսլամական աստվածաբան»՝ ալ-Ղազալիի պես դասական աստվածաբանների կողքին, այլ ոչ թե որպես ահաբեկիչ ֆանատիկոսի։ ԱբուԽալիլը նաև քննադատել է իսլամի տեղը Լյուիսի աշխարհայացքում՝ պնդելով, որ նրա աշխատանքի ամենանշանավոր հատկությունը նրա «աստվածակենտրոնությունն» է. իսլամադավան ժողովուրդների, նրանց լեզուների, աշխարհագրական տարածքների, որտեղ գերակշռում են մուսուլմանները, իսլամական կառավարությունները, արաբական երկրների կառավարությունները և շարիաթը՝ «իսլամ» անվանման տակ[69]։

Բանավեճեր Էդվարդ Սաիդի հետ

Լյուիսը հայտնի էր պաղեստինաամերիկյան գրականության տեսաբան՝ Էդվարդ Սաիդի հետ ունեցած իր գրական բանավեճերով, որի նպատակն էր փոփոխել այն, ինչը նա անվանում էր արևելագիտության կրթաթոշակ։ Սաիդը, որը Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր էր, բնութագրում էր Լյուիսի աշխատանքը որպես արևելագիտության գլխավոր օրինակ` իր 1978 թվականի «Արևելագիտություն» գրքում[24]։ Սաիդը պնդում էր, որ արևելագիտության ոլորտը ոչ թե օբյեկտիվ ուսումնասիրության, այլ ինքնահաստատման վրա հիմնված քաղաքական մտավորականությունն էր[76], ռասիզմի մի ձև և իմպերիալիստական տիրապետության գործիք[77]։ Նա նաև կասկածի տակ դրեց արաբական աշխարհի վերաբերյալ Միջին Արևելքի որոշ առաջատար գիտնականների, այդ թվում ՝ Լյուիսի գիտական չեզոքությունը։ «Al-Ahram» շաբաթաթերթին տված հարցազրույցում Սաիդը ենթադրել է, որ Լյուիսի գիտելիքները Միջին Արևելքի վերաբերյալ այնքան կողմնակալ են, որ հնարավոր չէ լուրջ ընդունել և պնդել է․ «Բեռնարդ Լյուիսը ոտք չի դրել Միջին Արևելք, արաբական աշխարհ, առնվազն 40 տարի։ Ինձ ասել են, որ նա որոշ բաներ գիտի Թուրքիայի մասին, սակայն նա ոչինչ չգիտի արաբական աշխարհի մասին»[78]։ Սաիդը համարում էր, որ Լյուիսը իսլամին վերաբերվում է որպես մոնոլիտ սուբյեկտի ՝ առանց դրա բազմազանության, ներքին դինամիկայի և պատմական բարդությունների նրբերանգի, և մեղադրում էր նրան «դեմագոգիայի և բաց տգիտության»[79]։ Իսլամը լուսաբանելիս Սաիդը պնդել է․ «Լյուիսը պարզապես չի կարող զբաղվել մուսուլմանական, առավել ևս մարդկային կյանքի բազմազանությամբ, քանի որ այն փակ է նրա համար, որպես ինչ-որ օտար, արմատապես տարբերվող և այլ բան"[24]։

Մերժելով այն տեսակետը, որ Արևմտյան կրթաթոշակը կողմնակալ է Միջին Արևելքի դեմ, Լյուիսը պատասխանել է, որ արևելագիտությունը զարգացել է որպես եվրոպական հումանիզմի ճյուղ՝ անկախ նախկին կայսերական եվրոպական ընդլայնումից[25]։ Նա նշել է, որ ֆրանսիացիներն ու անգլիացիները հետևել են են իսլամի ուսումնասիրությանը 16-րդ և 17-րդ դարերում, սակայն ոչ կազմակերպված ձևով, նրանք վերահսկողություն են ունեցել Միջին Արևելքում, իսկ արևելագիտության ուսումնասիրությունների մեծ մասը ոչինչ չի ձեռնարկել իմպերիալիզմի գործը առաջ տանելու համար[80]։

Ավելին, Լյուիսը Սայիդին մեղադրեց Մերձավոր Արևելքի (և մասնավորապես արաբագիտության) գիտական ուսումնասիրությունը քաղաքականացնելու մեջ՝ ժխտելով արևելագետների գիտական հայտնագործությունների քննադատությունը և «ազատություն» տալով նրա կողմնակալներին[81]։

Մահ

Բեռնարդ Լյուիսը մահացել է 2018 թվականի մայիսի 19-ին՝ 101 տարեկան հասակում, Նյու Ջերսի նահանգի «Voorhees Township» քաղաքում, իր 102 ամյակից տասներկու օր առաջ[82]։Նրան հուղարկավորել են Թել Ավիվում՝ «Trumpeldor» գերեզմանատան տարածքում[83]։

Պարգևներ և պատվոգրեր

  • 1963: Elected as a Fellow of the British Academy[13]
  • 1978: The Harvey Prize, from the Technion – Israel Institute of Technology, for "his profound insight into the life and mores of the peoples of the Middle East through his writings"[84]
  • 1983: Elected to the American Academy of Arts and Sciences[85]
  • 1990: Selected for the Jefferson Lecture by the National Endowment for the Humanities[39]
  • 1996: Finalist for the National Book Critics Circle Award in General Nonfiction, for The Middle East (Scribner)[86]
  • 1999: National Jewish Book Award in the Israel category for The Multiple Identities of the Middle East[87]
  • 2002: The Thomas Jefferson Medal, awarded by the American Philosophical Society[88]
  • 2002: Atatürk International Peace Prize on grounds that he contributed extensively to history scholarship with his accurate analysis of Turkey’s and in particular of Atatürk’s positive impact on Middle Eastern history.[89]
  • 2006: National Humanities Medal, from the National Endowment for the Humanities[90]
  • 2007: Irving Kristol Award, from the American Enterprise Institute for Public Policy Research[41]
  • 2007: The Scholar-Statesman Award from The Washington Institute for Near East Policy[91]

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Բեռնարդ Լյուիս հոդվածին
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեռնարդ Լյուիս» հոդվածին։