Բեն Հարդի

Բեն Հարդի (անգլ. Ben Hardy) ի ծնե Բեն Ջոնս (անգլ. Ben Jones, հունվարի 2, 1991(1991-01-02), Բորնմութ, Bournemouth, Christchurch and Poole, Դորսետ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]), բրիտանացի դերասան։ Առավել հայտնի է Փիթեր Բիլի դերով՝ «EastEnders» soap opera-յում (2013–2015), Հրեշտակի դերով՝ «Իքս մարդիկ։ Ապոկալիպսիս»-ում (2016), ինչպես նաև Ռոջեր Թեյլորի դերով՝ «Բոհեմական ռապսոդիա» (2018) կենսագրական դրամայում[2]։

Բեն Հարդի
Ծնվել էհունվարի 2, 1991(1991-01-02) (33 տարեկան)
ԾննդավայրԲորնմութ, Bournemouth, Christchurch and Poole, Դորսետ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]
ԿրթությունԽոսքի և դրամայի կենտրոնական դպրոց
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունթատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և դերասան

Կենսագրություն և կարիերա

Երեխա ժամանակ նա նույնիսկ չէր մտածում դերասանի մասնագիտության մասին։ Նրա հայրը ապահովագրական գործակալ էր աշխատում, իսկ մայրը տնային տնտեսուհի էր։ Հարդին չորս երեխաներից ավագն է։ Ավելի ուշ նրա ծնողները բաժանվեցին, և մանկության մեծ մասը նա անցկացնում էր տատիկի հետ՝ անգլիական Sherborne քաղաքում, որտեղ հաճախում էր Sherborne School-ը։ Միջնակարգ՝ The Gryphon School անգլիական եկեղեցական դպրոցում Բենը սկսեց հետաքրքրվել դերասանական վարպետությամբ և երգեցողությամբ[3], մասնակել է դպրոցական ներկայացմանը, որը բեմադրվել է անգլիական գրող Թոմաս Հարդիի՝ «Հեռու խելագարված ամբոխից» (անգլ. Far from the Madding Crowd) վեպի հիման վրա, որտեղ խաղացել է Ֆրենսիս Թրոյայի դերը[4][5]։ Ավարտել է London's Royal Central School of Speech & Drama-ն՝ «դերասանական արվեստ»-ի մասնագիտությունով։ Ունի բակալավրի աստիճան։ Նրա գլխավոր դեբյուտը տեղի է ունեցել 2012 թվականին՝ Լոնդոնի Hampstead Theatre-ում, որտեղ Հարդին կատարել է Արթուր Ուելսլիի դերը՝ «Իուդայի համբույրը» ներկայացմանը[6]։ 2013 թվականին Բենին հաստատել են Փիթեր Բիլի դերում՝ «EastEnders» soap opera-յում՝ BBC հեռուստաալիքով։ Հարդին նկարահանումներին մասնակցել է մինչև 2015 թվականը[7]։ «Բոհեմական ռապսոդիա» կենսագրական ֆիլմում Հարդին իր դերը ստացել է, կապվելով ֆիլմի ռեժիսորի՝ Բրայան Սինգերի հետ, ով արդեն ծանոթ էր դերասանի ստեղծագորթությանը, քանի որ անձամբ է նրան նկարահանել է՝ «Իքս մարդիկ։ Ապոկալիպսիս» ֆիլմում[8]։

Ներկա պահին Բենը նկարահանվում է Netflix-ի՝ «Six Underground» ֆիլմում՝ Ռայան Ռեյնոլդսի հետ միասին։ Հարցազրույցներից մեկի ժամանակ Հարդին հաղորդել է, որ նա կատարում է պարկուրի մասնագետի դերը։

Անձնական կյանք

Քոլեջի տարիներից հանդիպում էր դերասանուհի Կատրինա Փերետիի հետ, սակայն 2018 թվականի ամռանը զույգը բաժանվել է։ Կլառնետ է նվագում, «Բոհեմական ռապսոդիա» ֆիլմում Ռոջեր Թեյլորի դերի համար սովորել է հարվածային գործիքներ նվագել։ Շաբաթվա ընթացքում հինգ անգամ հաճախում է մարզասրահ և զբաղվում է լողով[9]։

Ֆիլմագրություն

Ֆիլմ

ՏարեթիվԱնվանումԴեր
2012ս.Call the Midwifeլրագրող
2013—2015ս.EastEndersՓիթեր Բիլ
2016ֆ.X-Men: ApocalypseWarren Worthington III / Հրեշտակ
2017ֆ.Mary ShelleyՋոն Ուիլիամ Փոլիդորի
2017ֆ.Only the BraveՈւեյդ Պարկեր
2017ս.Drunk HistoryԱրթուր արքա
2018ս․The Woman in WhiteՈւոլտեր Հարտրայտ
2018ֆ․Bohemian RhapsodyՌոջեր Թեյլոր
TBAֆ․6 Underground

Թատրոն

ՆերկայացումԴեր
Իուդայի համբույրը / The Judas Kiss (2012)Արթուր Ուելսլի / Arthur Welleslсey

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեն Հարդի» հոդվածին։