Բեննի Քարթեր

Բեննի Քարթեր (անգլ.՝ Benny Carter, լրիվ անունը՝ Bennett Lester Carter, օգոստոսի 8, 1907(1907-08-08)[1][2][3][…], Հառլեմ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հուլիսի 12, 2003(2003-07-12)[1][2][3][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի ջազմեն, ջազի ողջ պատմության մեծագույն սաքսոֆոնահարներից մեկը[9]։

Բեննի Քարթեր
Բնօրինակ անունանգլ.՝ Benny Carter
Ի ծնե անունանգլ.՝ Bennett Lester Carter
Ծնվել էօգոստոսի 8, 1907(1907-08-08)[1][2][3][…]
Հառլեմ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Մահացել էհուլիսի 12, 2003(2003-07-12)[1][2][3][…] (95 տարեկան)
Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]
Ժանրերջազ և սվինգ երաժշտություն[5]
Մասնագիտությունփողհար, սաքսոֆոնահար, կոմպոզիտոր, ջազ երաժիշտ, բենդ-լիդեր, դիրիժոր և ստուդիական երաժիշտ
Գործիքներսաքսոֆոն[6][5], Շեփոր[6], կլառնետ[6] և ալտ սաքսոֆոն[5]
ԱշխատավայրՀարվարդի համալսարան
ԼեյբլColumbia Records
ԿրթությունՀարվարդի համալսարան և Փրինսթոնի համալսարան[6]
ԱնդամակցությունBenny Carter and His Orchestra?
Պարգևներ
Կայքbennycarter.com
 Benny Carter Վիքիպահեստում

Փողհարել սովորել է իր հարևանից՝ Մայլի Բաբերից[10]։ Լայն ճանաչման է հասել 1920-ական թվականներին Ֆլեթչեր Հենդերսոնի բիգ բենդի համար մեղեդիներ գործիքավորելու շնորհիվ։ 1930-ական թվականներին Ջոնի Հոջեսի հետ լայն գործածության մեջ է դրել ալտ սաքսոֆոնը։ Բարձր են գնահատվել նաև նրա կատարումները որպես մենակատար փողհար։ Հռչակի, փառքի գագաթնակետին հասած երաժիշտին հրավիրել են աշխատելու Լոնդոնում՝ «Բի-բի-սի»-ում, և նա իր կատարումներով նպաստել է Մեծ Բրիտանիայում ջազի ժողովրդականության աճին[11]։ 1969 թվականից Բեննի Քարտերը դասախոսել է Փրինստոնի համալսարանում։ Միաժամանակ շարունակել է եռանդուն կերպով ելույթներ ունենալ և ձայնագրվել, և դա՝ նույնիսկ ութսուն, մինչև անգամ իննսուն տարին լրանալուց հետո։ 1986 թվականից սկսած՝ ութ անգամ առաջադրվել է հեղինակավոր «Գրեմի» մրցանակի և երկու անգամ հաղթող է ճանաչվել ու արժանացել այդ բարձր պարգևին։ 1987 թվականին նրան շնորհվել է պատվավոր Գրեմի մրցանակ՝ Grammy Lifetime Achievement Award՝ երաժշտական իր ողջ գործունեության ընթացքում ձեռք բերած նվաճումների համար։ 2000 թվականին էլ պարգևատրվել է արվեստի բնագավառում ԱՄՆ ազգային մեդալով։

Բեննի Քարթերի բիգ բենդի կատարումները հնչում են դասական մի շարք կինոնկարներում, այդ թվում՝ «Ամերիկացին Փարիզում» (1951) և «Կիլիմանջարոյի ձյուները» (1952) ֆիլմերում։

Կենսագրություն

Բեննի Քարթերը[12] ծնվել է Նյու Յորքում[13], երաժիշտների ընտանիքում։ Մանկությունն անց է կացրել Հարլեմում, Դյուկ Էլինգտոնի նշանավոր նվագախմբի աստղերից մեկը համարվող Բաբեր Մայլիի ընկերակցությամբ[14], ումից էլ փողհարել է սովորել։ Երբ հասկացել է, որ Մայլիին չի կարող գերազանցել որպես փողհար, երաժշտական փող գործիքը փոխարինել է սաքսոֆոնով[15]։

Իբրև պրոֆեսիոնալ երաժիշտ՝ իր կարիերան սկսել է 15 տարեկանից, առաջին ձայնապնակը թողարկել 1927 թվականին, հաջորդ տարում ստեղծել իր բիգ բենդը։ 1930-1931 թվականներին ձայնագրվել է՝ համագործակցելով Ֆլեթչեր Հենդերսոնի հետ[16], որոշ ժամանակ եղել է McKinney's Cotton Pickers-ի նվագավարը, գործիքավորումներ կատարել Հենդերսոնի ու Դյուկ Էլինգտոնի, հետագա տարիներին՝ Լուի Արմսթրոնգի, Ռեյ Չարլզի, Էլլա Ֆիցջերալդի, Փեգի Լիի, Սառա Վոանի և այլ նշանավոր երաժիշտների համար[17][18]։ Բացի այդ, հեղինակել է մի շարք երգեր, որոնցից երկուսը՝ Blues in My Heart-ը և When Lights are Low-ն, դարձել են հիթեր։ 1930-ական թվականների սկզբներին Բեննի Քարթերն արդեն ձեռք էր բերել լավագույն ալտ սաքսոֆոնահարի և սոլո փողհարի համբավ[19]։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա եղել է կինոնկարների համար երաժշտություն գրող առաջին սևամորթ հեղինակը։

Վախճանվել է 2003 թվականի հուլիսի 12-ին՝ 95 տարեկան հասակում[20], շնչառական խնդիրների պատճառով[21], Լոս Անջելեսի Սեդար Սինայ բժշկական կենտրոնում[22][23]։

Մրցանակներ և պատվավոր կոչումներ

Բեննի Քարթերը 1977 թվականին ներառվել է Down Beat ամսագրի ջազի փառքի սրահում, 1978-ին՝ սևամորթ կինոգործիչների փառքի սրահում[24], 1980-ին արժանացել է գործիքավորողների ու կոմպոզիտորների ամերիկյան ընկերության Golden Score մրցանակին, 1986-ին արվեստագետներին խրասխուսող ամերիկյան ոչ կառավարական National Endowment for the Arts ընկերությունը նրան շնորհել է NEA Jazz Masters մրցանակ[25][26]։

1987 թվականին ստացել է Grammy Lifetime Achievement Award մրցանակ՝ երաժշտական իր ողջ գործունեության ընթացքում ձեռք բերած նվաճումների համար, 1994-ին՝ «Գրեմի»՝ Prelude to a Kiss-ի սոլո կատարման համար, այդ նույն տարում Հոլիվուդի փառքի ճեմուղում տեղի է ունեցել նրա աստղի հանդիսավոր բացման արարողությունը[27]։

1990-ին Բեննի Քարտերը հռչակվել է «Տարվա ջազային լավագույն արտիստ»՝ Down Beat և JazzTimes պարբերականների անցկացրած քվեարկությունների արդյունքներով։ 1996-ին ընտրվել է Քենեդու անվան կենտրոնի պատվավոր անդամ։ Մինչ այդ՝ 1974 թվականին Փրինստոնի համալսարանն էլ նրան պատվավոր դոկտորի կոչում էր շնորհել[28]։ Այդ պատվավոր կոչմանը նրան արժանացրել են նաև Rutgers-ը (1991)[29], Հարվարդը (1994), Նոր Անգլիայի երաժշտական կոնսերվատորիան (1998).[30]: 2016-ին Ամերիկայի պատմության ազգային թանգարանը իր կազմակերպած «Ջազի գնահատման միամսյակի» («Jazz Appreciation Month») գովազդային պլակատը թողարկել էր Բեննի Քարթերի պատկերով[31]։

2000 թվականին ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ Բիլ Քլինթոնը անվանի երաժիշտին հանձնել է Արվեստի ազգային մեդալ[32][33]։

«Գրեմի» մրցանակներ

  • Հաղթել է 3 անգամ։
  • Առաջադրվել է 9 անգամ[34]։
ՏարինԱնվանակարգըՎերնագիրըՆշումներ
1963Լավագույն գործիքավորում"Busted"Առաջադրում
1986Լավագույն ջազային գործիքային կատարում (խմբով)Swing Reunion Առաջադրում
1987Grammy Lifetime Achievement AwardՀաղթանակ
1988Լավագույն գործիքային կոմպոզիցիա"Central City Sketches (Side 2)"Առաջադրում
1992Լավագույն ջազային անսամբլային կատարումHarlem RenaissanceԱռաջադրում
1992Լավագույն գործիքային կոմպոզիցիա"Harlem Renaissance Suite"Հաղթանակ
1993Լավագույն ջազային գործիքային սոլո կատարում"The More I See You"Առաջադրում
1994Լավագույն գործիքային կոմպոզիցիա"Elegy in Blue"Առաջադրում
1994Լավագույն ջազային գործիքային կատարում, անհատապես կամ խմբովElegy in BlueԱռաջադրում
1994Լավագույն ջազային գործիքային սոլո կատարում"Prelude to a Kiss"Հաղթանակ

Սկավառակագրություն

Ըստ AllMusic.com-ի տեղեկատվության[35]

ՏարինՎերնագիրըՆշումներՁայնագրմ. ընկ.
1952Alone TogetherՕսկար Փիթերսոնի քառյակի հետNorgran Records
1953CosmopoliteClef Records
1954Benny Carter Plays PrettyԹողարկվել է նաև Moonglow խորագրով։Norgran
1954The Formidable Benny CarterNorgran
1954The Urbane Mr. CarterNorgran
1955New Jazz SoundsԴիզի Գիլեսփիի և Բիլ Հարիսի հետNorgran
1957Urbane JazzՌոյ Էլդրիջի հետ]Verve
1958Jazz GiantContemporary Records
1958Swingin' the '20sԷռլ Հայնեսի հետContemporary
1958The Fabulous Benny Carter Band1943 թ. ձայնագրութ. վերաթողարկումAudio Lab
1959Plays Cole Porter's Can-Can and Anything GoesUnited Artists
1959AspectsԹողարկվել է նաև The Benny Carter Jazz Calendar խորագրով։United Artists
1960Sax ala Carter!United Artists
1961Further DefinitionsImpulse!
1962BBB & Co.Բեն Ուեբսթերի և Բառնի Բիգարդի հետSwingville
1963Benny Carter in Paris20th Century Fox
1966Additions to Further DefinitionsImpulse!
1976The KingPablo
1976Carter, Gillespie Inc.Դիզի Գիլեփսիի հետPablo
1976WonderlandԹողարկվել է 1986 թ.:Pablo
1977'Live and Well in Japan!Pablo Live
1977Benny Carter 4: Montreux '77Pablo Live
1980Summer SerenadeStoryville
1983Skyline DrivePhontastic
1985A Gentleman and His MusicConcord
1987Billy Eckstine Sings with Benny CarterԲիլի Էքստայնի հետEmArcy
1987Benny Carter Meets Oscar PetersonՕսկար Փիթերսոնի հետPablo
1987Central City SketchesAmerican Jazz Orchestra-ի հետMusicMasters
1988In the Mood for SwingMusicMasters
1989My Kind of TroublePablo
1989Over the RainbowMusicMasters
1990Cookin' at Carlos IMusicMasters
1990Marian McPartland Plays the Benny Carter SongbookConcord Jazz
1990My Man Benny, My Man PhilՖիլ Վուդսի հետMusicMasters
1991All That Jazz: Live at PrincetonMusicMasters
1992Harlem RenaissanceMusicMasters
1992LegendsՀենկ Ջոնսի հետ. թողարկվել է 1997 թ.:MusicMasters
1994Elegy in BlueMusicMasters
1996Benny Carter Songbookմի շարք երգիչների հետMusicMasters
1996Another Time, Another PlaceՖիլ Վուդսի հետEvening Star
1997Benny Carter Songbook Volume IIմի շարք երգիչների հետMusicMasters
1997New York NightsMusicMasters

Որպես գործիքավորող

ՏարինՎերնագիրըԿատարողներըԺանրըՁայնագրմ. ընկ.
1960Kansas City SuiteՔաունթ Բեյսին և նրա նվագախումբըջազRoulette
1961The LegendՔաունթ Բեյսին և նրա նվագախումբըջազRoulette
1962Big Band Jazz from the SummitԼուի ԲելսոնջազRoulette
1963The Explosive Side of Sarah VaughanՍառա ՎոանջազRoulette
1963The Lonely HoursՍառա ՎոանջազRoulette
1963Mink JazzՓեգի ԼիջազCapitol
1964Sweets for the Sweet Taste of LoveՀարրի ԷդիսոնջազVee-Jay
1964Keely Smith Sings the John Lennon—Paul McCartney SongbookՔիլի ՍմիթջազReprise
1967Portrait of CarmenԿարմեն ՄըքռեյջազAtlantic
1968Manufacturers of SoulՋեքի Վիլսոն և Քաունթ Բեյսիսոուլ ջազBrunswick
196830 by EllaԷլլա ՖիցջերալդջազCapitol
1979A Classy PairԷլլա Ֆիցջերալդը Քաունթ Բեյսիի նվագախմբի հետջազPablo

Որպես երկրորդ պլանի կատարող (նվագակցող)

Բեննի Քարթերը /1985 թ./

Լուիս Բելսոնի հետ

  • Skin Deep (Norgran, 1953)

Դիզի Գիլեսփիի հետ

  • The Complete RCA Victor Recordings (Bluebird, 1937–1949, [1995])

Jazz at the Philharmonic-ի հետ

  • The Drum Battle (Verve, 1952 [1960])

Փեգի Լիի հետ

  • Blues Cross Country (Capitol, 1962) -- նաև՝ որոշ գործիքավորում

Դեյվ Փելի հետ

  • I Remember John Kirby (Capitol, 1961)

Նենսի Վիլսոնի հետ

  • The Sound of Nancy Wilson (Capitol, 1968)
  • Nancy (Capitol, 1969)

Քարթերի հորինած երգերը

  • "Blues in My Heart" (1931, Իրվինգ Միլսի հետ)
  • "When Lights Are Low" (1936, Սպենսեր Վիլյամսի հետ)
  • "Cow-Cow Boogie (Cuma-Ti-Yi-Yi-Ay)" (1942, Դոն Ռեյի և Ժեն դը Պոլի հետ)
  • "Key Largo" (1948, Կարլ Զուեսդորֆի և Լեա Ուորդի հետ)
  • "Rock Me to Sleep" (1950, Պոլ Վանդերվորտի հետ)
  • "A Kiss from You" (1964, Ջոնի Մերսերի հետ)
  • "Only Trust Your Heart" (1964, Սեմի Քենի հետ)

Կինոնկարներում և տեսաֆիլմերում

  • Thousands Cheer (1943)
  • An American in Paris (1951)
  • Clash by Night (1952)
  • The Snows of Kilimanjaro (1952)
  • Jazz at the Smithsonian: Benny Carter (1982)
  • Benny Carter in Japan (1986)
  • Wolf Trap Salutes Dizzy Gillespie (1988)
  • Benny Carter: Symphony in Riffs (1989)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեննի Քարթեր» հոդվածին։