Բենեդիկտ Վոնգ

բրիտանացի դերասան

Բեմեդիկտ Վոնգ (անգլ.՝ Benedict Wong, հուլիսի 3, 1971(1971-07-03)[2], Eccles, Salford, Միացյալ Թագավորություն և Մանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն[1]), բրիտանացի դերասան։ Ավելի հայտնի է «Netflix»«Մարկո Պոլո» հեռուստասերիալի Խուբիլայ խանի, «Մարսեցին» ֆիլմի Բրյուս Ինի, «BBC One»-ի «Մեծ խաղ» հաղորդման Փիթ Չենի և «Marvel»Դոկտոր Սթրենջ ֆիլմի Վոնգի դերերով։ Վոնգը ոչ միայն հեռուստասերիալային և կինոդերասան է, այլ նաև թատրոնի դերասան։

Բենեդիկտ Վոնգ
Վոնգը San Diego Comic-Con International-ում,
2016 թվականի հուլիս
Ի ծնե անուն՝Benedict Wong
Ծննդյան թիվ՝հուլիսի 3, 1971(1971-07-03) (52 տարեկան)
Ծննդավայր՝Eccles, Salford, Միացյալ Թագավորություն և Մանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն[1]
Քաղաքացիություն՝Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա
Մասնագիտություն՝կրկնօրինակող, թատրոնի դերասան, կինոդերասան, դերասան և հեռուստատեսային դերասան
Կարիերա՝1992-ից
IMDb։ID 0938950

Վաղ տարիներ և կրթություն

Վոնգը ծնվել է Մեծ Մանչեսթերի Էկլեսե քաղաքում՝ Անգլիայի հյուսիս-արևմուտքում։ Ծնողները Հոնկոնգից Իռլանդիայի տարածքով որպես փախստական եկել էին Անգլիա։ Վոնգը մանկությունը անցկացրել է Սիթի օֆ Սալֆորդում։

Նա երկու տարի դերասանական դասընթացների է հաճախել Սալֆադորի քոլեջում։ Սովորելու հետ համատեղել է տոմսավաճառի աշխատանքը՝ «Գրին Ռում» թատրոնում[3]։

Կարիերա

Վոնգի առաջին դերը եղել է 1993 թվականին՝ «Կայ Մեյ համեմունք» ներկայացման ժամանակ, որը հեռարձակվել է «BBC Radio»-ում։ Վերջինիս հեղինակն էր Քևին Վոնգը։ Նա նկարահանվել է Շոն Լոքի հետ «Տասնհինգհարկանի» սիթքոմում և խաղացել բժիշկ Ֆրանկլին Ֆուի դերը՝ «Անհեթեթ բնագիտություն» սերիալի երկրորդ եթերաշրջանում[4]։

2007 թվականին Վոնգը մարմնավորել է «Արա ինքդ քեզ» ֆիլմի գլխավոր դերը[5]։

Վոնգը հայտնվել է նաև «Շանհայ» ֆիլմում՝ մարմնավորելով Յուսո Կիտայի դերը և BBC-ի «Ոգու մարտիկներ» հեռուստասերիալում՝ Լիի դերում[6]։

2012 թվականին Վոնգը հայտնվել է երկար սպասված «Պրոմեթևս» ֆիլմում[7]։

2013 թվականին հայտարարվել է, որ Վոնգը Համպստեդի թատրոնում ստացել է «Այ Վեյվեյի կալանավորումը» բեմականացման գլխավոր դերը[8]։ Որոշ ժամանակ անց, Ալմեիդա թատրոնը հայտարարել է, որ Վոնգը միացել է «Կիմերիկա» ներկայացման դերասանական կազմին[9]։

2014 թվականի դեկտեմբերին «Netflix»-ը ներկայացրել է «Մարկո Պոլո» սերիալի առաջին եթերաշրջանը, որտեղ Վոնգը խաղացել է Հանիբալ խանի դերը[10][11]։ 2016 թվականի հուլիսին դուրս է եկել սերիալի երկրորդ եթերաշրջանը, որտեղ Վոնգը մարմնավորել է միևնույն կերպարը։

2015 թվականին Վոնգը կատարել է Բրյուս Ինի դերը՝ Ռիդլի Սքոթի «Մարսեցին» ֆիլմում[12]։

2016 թվականին միացել է սուպերհերոսների մասին պատմող «Բժիշկ Սթրենջ» ֆիլմի դերասանական կազմին՝ Վոնգի դերում[13]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենեդիկտ Վոնգ» հոդվածին։