Բեյբի բում

Բեյբի բում[1] (անգլ.՝ baby boom), ծնելիության նշանակալի և կայուն աճի ժամանակաշրջան, որը տեղի է ունեցել 20-րդ դարի կեսերին աշխարհի մի շարք երկրներում, հատկապես, Արևմուտքի զարգացած պետություններում։ Երկրների մեծ մասում, որտեղ կիրառվել է այս պրակտիկան, բեյբի բումը սկսվել է կա՛մ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, կա՛մ 30-ական թվականների վերջին։ Բեյբի բումը մեծ ինտենսիվություն է գրանցել Նոր Զելանդիայում, Ավստրալիայում, Իսլանդիայում, Կանադայում, Նորվեգիայում և ԱՄՆ-ում։ Հարավային Եվրոպայի երկրներում բեյբի բումը բացակայել է կամ եղել է թույլ արտահայտված։ Երկրների մի մասում բեյբի բումը բաղկացած է եղել երկու ալիքներից․ սկզբում պիկը գրանցվել է պատերազմից հետո, այնուհետև անկում է ապրել ծնելիությունը, որին նորից հաջորդել է ծնելիության աճը, իսկ նոր պիկը գրանցվել է 1960-ական թվականներին[2]։

Բեյբի բումը համընկել է ամուսնության բարձր և կայուն աճի՝ «The Marriage Boom»-ի ժամանակաշրջանի հետ[3]։

Բեյբի բումին հաջորդել է ծնելիություն անկման ժամանակաշրջանը՝ «baby-bust»-ը[4]։ Օրինակ, 1976 թվականին ԱՄՆ-ում ծնելիության գործակիցը հասել է մինիմումի։ Մեկ կնոջը բաժին է հասել 1,75 երեխա։ Այս ցուցանիշը ցածր է բնակչության վերարտադրության ցուցանիշից և երկու անգամ ավելի ցածր քան, 1950-ական թվականներին գրանցված միջինից։

Բեյբի բումերների սերնդի հայտնի ներկայացուցիչներ

ԱՄՆ երեք նախագահներ ծնվել են 1946 թվականի ամռանը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից 9 ամիս անց։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ