Բելմոնտի (Պորտուգալիա)

(Պորտուգալիա)

Բելմոնտի (պորտ.՝ Belmonte), քաղաքատիպ ավան Պորտուգալիայում, Կաշտելա Բրանկա մարզում գտնվող համանուն մունիցիպալիտետի կենտրոնը։ Բնակչության թիվը 3,2 հազար է, իսկ մունիցիպալիտետինը՝ 7,7 հազար։ Նախկին վարչական բաժանման ժամանակ այն մտնում էր Բեյրա Լիտորալ նահանգի մեջ։Ավանի հովանավորը համարվում է Հակոբոս առաքյալը (պորտ.՝ São Tiago

Բնակավայր
Բելմոնտի
ԴրոշԶինանշան

ԵրկիրՊորտուգալիա Պորտուգալիա
Ներքին բաժանումInguias?, Maçainhas?, Caria? և Belmonte e Colmeal da Torre?
Մակերես118,80 կմ², 118,76±0,01 կմ²
ԲԾՄ544 մետր
Բնակչություն6859 մարդ (2011)[1][2]
Ժամային գոտիUTC+0
Փոստային դասիչ6250
Պաշտոնական կայքcm-belmonte.pt
Բելմոնտի (Պորտուգալիա) (Պորտուգալիա)##
Բելմոնտի (Պորտուգալիա) (Պորտուգալիա)

Ավանի տոնը նշվում է ապրիլի 26-ին։

Դիրքը

Ավանը գտնվում է երկրամասի կենտրոն համարվող Կաշտելա Բրանկա քաղաքից 62 կիլոմետր հյուսիս։ Մունիցիպալիտետը սահմանակից է․

  • հյուսիսում՝ Գուարդա մունիցիպալիտետին
  • արևելքում՝ Սամբուգալ մունիցիպալիտետին
  • հարավ-արևելքում՝ Ֆունդան մունիցիպալիտետին
  • հարավում՝ Կովիլյան մունիցիպլիտետին

Բնակչություն

Բելմոնտի մունիցիպալիտետի բնակչությունը 1801—2004 թվականներին
180118491900193019601981199120012004
294639696573819091096765741175927662

Պատմություն

Ավանը կառուցվել է 1199 թվականին Պորտուգալիայի թագավոր Սանչո I-ի հրամանով։ 15-րդ դարում Բելմոնտին մեծ դեր է ունեցել ծովագնացության և աշխարհագրական հայտագործությունների բնագավառում։ Այստեղ է ծնվել Բրազիլիան առաջինը հայտնագործող Պեդրու Ալվարեշ Կաբրալը՝ առաջինը պատմության մեջ, ով եղել է չորս աշխարհամասերում՝ Ամերիկայում, Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում։

Բելմոնտիում են ապրել և աշխատել պորտուգալացի շատ ծովագնացներ, աստղագետներ և աշխարհագրագետներ․ օրինակ՝ Պերու դա Կովիլյանը՝ առաջին պորտուգալացին, որ եղել է հնդկական Կոժիկոդե քաղաքում, աստղագետ և բժիշկ Ժոզե Վիզինյուն, աստղագետ և աշխարհագրագետ Ռույ Ֆալեյրուն՝ Մագելանի ճանապարհորդության մասնակիցներից մեկը։

1492 թվականին՝ Գրանադյան հրովարտակից հետո, Իսպանիայից Պորտուգալիա փախան հազարավոր հրեաներ, ովքեր հիմնավորվեցին Պորտուգալիայի հյուսիսում՝ Սերա դա Էշտրելայում։ 15-րդ և 16-րդ դարերում պորտուգալացի հրեաներից են շատ հայտնի աստղագետներ, քարտեզագիրներ և մաթեմատիկոսներ, որոնք նպաստել են պորտուգալական նավագնացության հաջողություններին։ Հրեական ներգաղթյալների շնորհիվ երկրի հյուսիսում զարգացան առևտուրը և արհեստները։ 1497 թվականին Պորտուգալիայում ստիպված ընդունել են քրիստոնեություն, սակայն շատերը գաղտնի պահպանել են հուդայական ավանդույթներն ու ծեսերը։ Բելմոնտիում բնակվող հրեաները և նրանց սերունդները ներկայացնում են Պիրենեյան թերակղզու ծպտյալ հուդայական համայնքը։ 1996 թվականի դեկտեմբերին ամերիկացի և մարոկացի հարուստ հրեաների միջոցներով այստեղ կառուցվեց սինագոգ։

Տեսարժան վայրեր

  • Բելմոնտիի ամրոցը[3]
  • Հին հռոմեական աշտարակի ավերակները «Centum Celae»
  • Բելմոնտյան մենաստան (Ներկայումս «Պուսադա» հյուրանոց)
  • Բելմոնտիի հրեական թանգարան
  • «Բեթ Էլիյախու» նոր սինագոգը
  • Հռոմեագոթական դե Սանտյագոյի մատուռը

Վարչական բաժանում

Մունիցիպալիտետի մեջ են մտնում հետևյալ շրջանները․

  1. Բելմոնտի
  2. Կարիյա
  3. Կոլմեալ դա Տորե
  4. Ինգիաշ
  5. Մասաինյաշ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բելմոնտի (Պորտուգալիա)» հոդվածին։