Բելգրանո (դեպարտամենտ)

Բելգրանո (իսպ.՝ Departamento Belgrano)՝ դեպարտամենտ Սանտ-Ֆե նահանգում, Արգենտինայում։ Գտնվում է նահանգից հարավ-արևմուտք, սահմանակից է Սան-Մարտին դեպարտամենտին հյուսիսից, Սան-Հեռոնիմո հյուսիս-արևելքից, արևելքից Իրիոնդո դեպարտամենտին իսկ հարավից Կասերոս դեպարտամենտին։ Արևմուտքում գտնվում է Կորդովա նահանգը։

Դեպարտամենտ
Բելգրանո

Departamento Belgrano (Santa Fe)

ԵրկիրԱրգենտինա Արգենտինա
Մակերես2 386 կմ²
ԲԾՄ113 մետր
Բնակչություն41.449 մարդ (2001)
Ժամային գոտիUTC−3
Բելգրանո (դեպարտամենտ) (Արգենտինա)##
Բելգրանո (դեպարտամենտ) (Արգենտինա)

Դեպարտամենտում ապրում են 41000-ից ավելի մարդ։ Գլխավոր քաղաքը՝ Լաս-Ռոսաս (բնակչությունը 13000 մարդ)

Տնտեսություն

Բելգրանո՝ գյուղատնտեսական շրջան, հիմքում ընկած է հողագործությունը՝ սոյայի, ցորենի, եգիպտացորենի,սորգոյի և արևածաղկի, կերաբույսերի արտադրությունը։ Անասնաբուծության հիմքում ընկած է խոշոր եղջերավոր անասունների բուծումը, մսի և կաթի արտադրությունը, վերջերս զարգացում է ապրում նաև թռչնաբուծությունը։ Արդյունաբերությունը կապված է գյուղատնտեսական տարատեսակ տեխնիկայի արտադրության հետ, զարգանում է նաև թեթև արդյունաբերությունը։

Մունիցիպալիտներ

  • Արմսթրոնգ (իսպ.՝ Armstrong) տարածքը՝ 302, բնակչությունը՝ 10,4 հազար
  • Բուկե (իսպ.՝ Bouquet) տարածքը ` 355, բնակչությունը՝ 1.5 հազար
  • Լաս Պարեխաս (իսպ.՝ Las Parejas) տարածքը՝ 295, բնակչությունը՝ 11,4 հազար
  • Լաս Ռոսաս (իսպ.՝ Las Rosas) տարածքը՝ 697, բնակչությունը՝ 13 հազար
  • Մոնտես դե Օկա (իսպ.՝ Montes de Oca) տարածքը՝ 322, բնակչությունը՝ 3 հազար
  • Տորտուգաս (իսպ.՝ Tortugas) տարածքը՝ 322, բնակչությունը՝ 2.5 հազար

Շրջանը անվանակոչվել է ի պատիվ գեներալ Մանուել Բելգրանոյի՝19-րդ դարի զորահրամանատար, ով եղել է Հարավային Ամերիկայի ազատագրական շարժման առաջնորդներից մեկը և Արգենտինայի դրոշի ստեղծողը։

Արտաքին հղումներ

Сайт департамента Արխիվացված 2007-10-01 Wayback Machine