Բելառուսի տեխնիկական ազգային համալսարան

Բելառուսի տեխնիկական ազգային համալսարան (բելառուս․՝ Беларускі нацыянальны тэхнічны ўніверсітэт, ռուս.՝ Белорусский национальный технический университет (БНТУ)) բարձրագույն տեխնիկական ուսումնական հաստատություն Բելառուսում։ Համարվում է կրթության բնագավառի առաջատար ինժեներական համալսարաններից մեկը։

Բելառուսի տեխնիկական ազգային համալսարան
բելառուս․՝ Беларускі нацыянальны тэхнічны ўніверсітэт
Изображение логотипа
ՀապավումБНТУ
Տեսակհամալսարան և ազատ հասանելիության հրատարակություն
Նախկին անվանումներБелорусский политехнический институт им. И. В. Сталина, Белорусская государственная политехническая академия
Հիմնադրված է1920
Տիպհասարակական
ՌեկտորԲորիս Խրուստալյով
Ընդհանուր անձնակազմ1800 մարդ
ԱնդամակցությունԵվրոպայի համալսարանների միություն[1]
Երկիր Բելառուս[2]
ՏեղագրությունՍովետական շրջան
ՀասցեՄինսկ, Անկախության պողոտա 65
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և Order of Labour Glory
Կայքbntu.by
Բելառուսի տեխնիկական ազգային համալսարան (Բելառուս)##
Բելառուսի տեխնիկական ազգային համալսարան (Բելառուս)
Բելառուսի տեխնիկական ազգային համալսարան, Բելառուս
 Belarusian National Technical University Վիքիպահեստում

Պատմություն

  • 1920 թվականին Մինսկի պոլիտեխնիկական ինստիտուտը դարձել է Բելառուսական պետական պոլիտեխնիկական ինստիտուտ[3].
  • 1991 թվականին վերանվանվել է Բելառուսական պետական պոլիտեխնիկական ակադեմիայի[4][5].
  • 1997 թվականին Բելառուսական կրթական համակարգում ձեռք է բերել առաջատար ինժեներական կրթական հաստատության որակավորում[5]
  • 2002 թվականին վերանվանվել է Բելառուսյան ազգային տեխնիկական համալսարան[6]

Ֆակուլտետներ

  • Ճարտարապետական ֆակուլտետ
  • Ռազմատեխնիկական ֆակուլտետ
  • Ինժեներա-մանկավարժական ֆակուլտետ
  • Հեռավար կրթության միջազգային ֆակուլտետ
  • Մեքենաշինական ֆակուլտետ
  • Մեխանիկական-տեխնոլոգիական ֆակուլտետ
  • Սարքաշինության ֆակուլտետ
  • Շինարարության ֆակուլտետ
  • Տեղեկատվական տեխնոլոգիաների և ռոբոտաշինության ֆակուլտետ
  • Մարքեթինգի, կառավարման և ձեռնարկատիրության ֆակուլտետ
  • Բնական ռեսուրսների և բնապահպանության
  • Տրանսպորտային հաղորդակցությունների ֆակուլտետ
  • Կառավարման տեխնոլոգիաների և հումանիտարացման ֆակուլտետ
  • Էներգետիկ շինարարության ֆակուլտետ
  • Նախաուսումնական վերապատրաստման ֆակուլտետ
  • Վարժարան

Գրադարան

Բելառուսի տեխնիկական ազգային համալսարանի գիտական գրադարանը համարվում է Բելառուսի Հանրապետության հնագույն բուհական գրադարաններից։ Գտնվում է Անկախության պողոտայի և Յակուբ Կոլասի փողոցի երկու մասնաշենքերում։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բելառուսի տեխնիկական ազգային համալսարան» հոդվածին։