Բեթթի Հոլբերտոն

ամերիկացի ծրագրավորող

Ֆրենսիս Էլիզաբեթ Հոլբերտոն (մարտի 7, 1917(1917-03-07), Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ - դեկտեմբերի 8, 2001(2001-12-08)[1], Ռոքվիլ, Մերիլենդ, ԱՄՆ), առաջին ունիվերսալ էլեկտրոնային թվային համակարգչի վեց յուրահատուկ ծրագրավորողներից մեկը, ENIAC: Հոլբերտոնն ստեղծել է խզման կետեր համակարգչի կարգաբերումներում[5]։

Բեթթի Հոլբերտոն
Դիմանկար
Ծնվել էմարտի 7, 1917(1917-03-07)
ԾննդավայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
Մահացել էդեկտեմբերի 8, 2001(2001-12-08)[1] (84 տարեկան)
Մահվան վայրՌոքվիլ, Մերիլենդ, ԱՄՆ
ԳերեզմանIvy[2]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՓենսիլվանիայի համալսարան
ԵրկերENIAC?
Մասնագիտությունհամակարգչային գիտնական, ծրագրավորող և մաթեմատիկոս
ԱշխատավայրMoore School of Electrical Engineering?, Remington Rand, Ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ և David Taylor Model Basin?
Պարգևներ և
մրցանակներ
 Betty Holberton Վիքիպահեստում

Վաղ կյանք և կրթություն

Ծրագրավորողներ Բեթթի Ջին Ջեննինգսը (ձախից) և Ֆրեն Բիլասը (աջից) գործարկում են ENIAC-ի կառավարման վահանակը

Հոլբերտոնը, ծն․ Ֆրենսիս Էլիզաբեթ Սնայդեր, ծնվել է Ֆիլադելֆիայում, Փենսիլվանիա, 1917 թվականին։

Հոլբերտոնը հաճախում էր լրագրության դասընթացների, քանի որ ուսումնական ծրագիրը թույլ էր տալիս նրան ճանապարհորդել[6]։ Լրագրությունը նաև այն ճյուղերից մեկն էր, որ 1940-ական թվականներին բաց էր կանանց համար[7] Փենսիլվանիայի համալսարան հաճախելու առաջին օրը Հոլբերտոնի մաթեմատիկայի դասախոսը հարցրեց նրան, թե արդյո՞ք ավելի լավ չի լինի, որ վերջինս մնա տանը և երեխաներ մեծացնի[7]։

Աշխատանք

Բեթթի Հոլբերտոն (աջ պլանում), ծրագրավորում է ENIAC համակարգիչը Ֆիլադելֆիայում, Փենսիլվանիա, BRL-ի շենք 328 (1940-1950-ական թվականներ)

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բալիստիկ հրթիռների հետագիծը հաշվարկելու համար վարձել էին նաև կանանց։ Մուրի ինժեներական դպրոցը վարձել էր Հոլբերտոնին` աշխատելու որպես "համակարգիչ", և նա ընտրվել էր մեկը վեց կանանցից` ծրագրավորելու ENIAC-ը։ Որակավորվելով որպես սուպերպրոֆեսիոնալներ՝ Հոլբերտոնը Քեյ Մաքնալթիի, Մերլին Ուեսքոֆի, Ռութ Լիչթերմանի, Բեթթի Ջին Ջեննինգսի և Ֆրեն Բիլասի հետ Բալիստիկ հետազոտությունների լաբորատորիայի (BRL), ԱՄՆ-ի բանակի համար ծրագրավորեցին ENIAC-ը՝ բալիստիկ հրթիռների հետագիծը էլեկտրոնային եղանակով կատարելու հաշվարկելու համար։

Սկզբում, քանի որ ENIAC-ը գաղտնի էր, այն ծրագրավորելու համար կանանց թույլատրվում էր աշխատել միայն նախագծերով և էլեկտրական սխեմաներով։ ENIAC-ի վրա աշխատելիս՝ Հոլբերտոնի մոտ շատ արդյունավետ գաղափարներ էին ծագում գիշերային ժամերին, որի պատճառով մյուս ծրագրավորողները կատակում էին, թե «նա ավելի շատ խնդիրներ է լուծում քնած ժամանակ, քան շատ մարդիկ արթուն ժամանակ»[8]։

ENIAC-ը ներկայացվել է 1946 թվականի փետրվարի 15-ին Փենսիլվանիայի համալսարանում[9][10]։ Նրա գինը մոտ $487,000 էր, որը համարժեք էր 2019 թվականի $7,195,000-ին[10]։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, Հոլբերտոնն աշխատել է Ռեմինգթոն Ռենդում և Ստանդարտների ազգային բյուրոյում։ 1959 թվականին նա եղել է ծրագրավորման հետազոտությունների մասնաճյուղի ղեկավար՝ Դեյվիդ Թեյլորի մոդելային ավազանի կիրառական մաթեմատիկայի լաբորատորիայում։ Նա օգնել է զարգացնել UNIVAC-ը՝ նախագծելով կառավարման վահանակներ, որոնց շնորհիվ թվային ստեղները տեղադրում էին ստեղնաշարի կողքին, և համոզել է ինժեներներին Univac-ի սև գույնը փոխարինել մոխրագույն-բեժ երանգով, որն էլ դարձավ համակարգիչների ունիվերսալ գույնը[11]։

Նա մեկն էր նրանցից, ով գրել է ծրագրավորման առաջին գեներատիվ համակարգը (SORT/MERGE): Երկուական համակարգի ֆունկցիաների համար որոշումների ծառ մշակելու նպատակով Հոլբերտոնն օգտագործել է խաղաքարտերը և գրել է ծածկագիր, ըստ անհրաժեշտության տվյալները կարդալու և գրելու նպատակով, տասը ժապավենային սկավառակներից բաղկացած խումբն օգտագործելու համար[12]։ Նա գրել է վիճակագրական վերլուծության առաջին փաթեթը, որն օգտագործվել է ԱՄՆ-ում 1950 թվականի մարդահամարն անցկացնելու համար։

1953 թվականին նա դարձել է առաջադեմ ծրագրավորման ղեկավար Մերիլենդ նահանգի նավատորմի կիրառական մաթեմատիկական լաբորատորիայում, որտեղ մնացել է մինչև 1966 թվականը[8]։ Հոլբերտոնն աշխատել է Ջոն Մոքլիի հետ, որպեսզի մշակեն C-10 հրահանգը BINAC-ի համար, որը համարվում է բոլոր ժամանակակից ծրագրավորման լեզուների նախատիպը։ Նա նաև մասնակցել է Գրեյս Հոփփերի հետ Կոբոլ և FORTRAN ծրագրավորման լեզուների վաղ ստանդարտների մշակմանը[13]։ Ավելի ուշ, որպես Ստանդարտների ազգային բյուրոյի աշխատակից, նա շատ ակտիվ էր Fortran լեզվի ստանդարտի առաջին երկու տարբերակների մշակման գործընթացում ("FORTRAN 77" and "Fortran 90"):

Ժառանգություն

Հոլբերտոնի դպրոցը, որը Սան Ֆրանցիսկոյում ծրագրային ապահովման ինժեներների համար նախատեսված դպրոցն է, հիմնադրվել է նրա պատվին 2015 թվականին [1]:

Մահ

Նա մահացել է 84 տարեկանում 2001 թվականի դեկտեմբերի 8-ին Ռոքվիլ քաղաքում, Մերիլենդ, սրտի հիվանդության, շաքարախտի և ինսուլտից ստացած բարդությունների պատճառով` մի քանի տարվա տառապանքից հետո[8][14]։ Նրան փրկել են ամուսինը` Ջոն Վաուգ Հոլբերտոնը և իր դուստրերը` Պամելան և Պրիսցիլան[8]։

Մրցանակներ

1997 թվականին ENIAC-ը ծրագրավորող վեց յուրահատուկ կանանցից միակն էր, ով ստացավ «Համակարգչային տեխնոլոգիաների կանանց ասոցիացիայի» կողմից տրվող Ada Lovelace Award բարձրագույն մրցանակը[15]։

1997 թվականին նա ստացել է նաև IEEE Computer Pioneer Award մրցանակը IEEE Computer Society-ից `միաձուլման գեներատոր ստեղծելու համար, ինչից էլ, ըստ IEEE-ի, նրա մոտ առաջացավ հատուկ ծրագրի օգնությամբ մեքենայական լեզվի վերահաղորդման մասին առաջին միտքը:"[15]

1997 թվականին ENIAC-ը ծրագրավորող վեց յուրահատուկ կանանց հետ նա ընդգրկվեց «Կանայք տեխնոլոգիայի մեջ» փառքի միջազգային սրահում[15]։

Տես նաև

  • Կանայք միջազգային տեխնոլոգիայի բնագավառում
  • Գիտության բնագավառի կանանց ժամանակագրություն

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Լրացուցիչ ընթերցանություն

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեթթի Հոլբերտոն» հոդվածին։