Բեթթի Աբա

նիգերիացի լրագրող, հեղինակ, կանանց ևերեխաների իրավունքների ակտիվիստ

Բեթթի Աբա (անգլ.՝ Betty Abah, մարտի 6, 1974(1974-03-06), Օտուրկպո, Բենուեի Զուտ Արժեքը, Նիգերիա), նիգերիացի լրագրող, հեղինակ, երեխաների և կանանց իրավունքների համար պայքարող ակտիվիստ։ Լագոսում հիմնադրել է աղջիկ երեխաների իրավունքների CEE-HOPE հասարակական կազմակերպությունը և հանդիսանում է այդ կազմակերպության գործադիր տնօրենը։

Բեթթի Աբա
Դիմանկար
Ծնվել էմարտի 6, 1974(1974-03-06) (50 տարեկան)
ԾննդավայրՕտուրկպո, Բենուեի Զուտ Արժեքը, Նիգերիա
Քաղաքացիություն Նիգերիա
ԿրթությունԼագոսի համալսարան և Կալաբարի համալսարան
Գիտական աստիճանմագիստրոս[1]
Մասնագիտությունլրագրող, հեղինակ և երեխաների իրավունքների ակտիվիստ
Պարգևներ և
մրցանակներ
 Betty Abah Վիքիպահեստում

Կենսագրություն

Բեթթի Աբան ծնվել է 1974 թվականին Նիգերիայի Բենուե նահանգի Օտուրկպո քաղաքում։ Անգլերեն լեզու և գրականություն է ուսանել Կալաբարի համալսարանում, անգլերեն գրականության մագիստրատուրա՝ Լագոսի համալսարանում։

Աշխատել է Մակուրդի քաղաքի «The Voice Newspaper» թերթում, այնուհետև՝ «Newswatch» և «Tell Magazine» թերթերում և ամսագրերում, նախքան Alfred Friendly Press կրթաթոշակով որպես գիտաշխատող աշխատանքի է անցել «Rocky Mountain News»-ում[2]։ Որպես լրագրող աշխատել է «The Voice Newspaper», «Newswatch», «Tell Magazine» թերթերում և ամսագրերում։ Հեղինակել է «Կոտրված շղթաների ձայնը», «Գնա՛, պատմի՛ր մեր թագավորին» և «Բազմությունների մայրը» ստեղծագործությունները[3][4]։ Նախքան 2013 թվականին CEE-HOPE հասարակական կազմակերպությունը հիմնադրելը, աշխատել է Շրջակա միջավայրի իրավունքների գործողություն, Նիգերիայի բարեկամները կազմակերպությունում։

Ակտիվիզմ

Աբան ներգրավված է եղել մարդու իրավունքների ոտնահարման պաշտպանության տարբեր դեպքերում, այդ թվում Չիբոկեում Բոկո հարամի կողմից աղջիկների առևանգման դեմ քարոզարշավը, Նիգեր դելտայի կանանց բնապահպանական իրավունքների արշավները, երեք կանանց խոշտանգումների դեպքը, Էսե Ռիտա Օրորուի առևանգման դեպքը և այլն[4]։

Պարգևներ, մրցանակներ, կոչումներ

Բեթթի Աբայի մրցանակները[5][6][7],
ՏարիԴասԿատեգորիաՊարգևատրող մարմին
2001Պետական պարգևՀամայնքային ծառայությունՆիգերիայի ազգային երիտասարդական կորպուս
2003Տարվա թղթակիցԼրագրությունՆիգերիայի ազգային մեդիա մրցանակ
2006ԱնդամՓորձառությունԱլֆրեդ Ֆրենդլի հիմնադրամ, ԱՄՆ
2006ԱնդամԼրագրությունThe Knight Journalism Press կրթաթոշակ, ԱՄՆ
2006ԱնդամԼրագրությունԿայզեր ընտանիքի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կրթաթոշակ, ԱՄՆ
2008Հանուն երեխաների հանդես եկող տարվա լրագրողԼրագրությունՄեդիա գերազանցություն
2010ՄասնակցությունԶարգացման ծրագիրԳլոբալ ծխախոտային զարգացման ծրագիր
2012Պատվավոր հիշատակումԳրական մրցանակՆիգերիայի գրողների միություն
2014Պատվավոր հիշատակումԼրագրությունWole Soyinka հետաքննող լրագրության մրցանակ

Ծանոթագրություններ