Բեատրիքս

(Վերահղված է Բեատրիսից)

Բեատրիքս (ամբողջական անունը` Բեատրիքս Վիլհելմինա Արմգարդ, հոլ.՝ Beatrix Wilhelmina Armgard հունվարի 31, 1938(1938-01-31)[1][2][3][…], Soestdijk Palace, Բարն, Ուտրեխտ, Նիդերլանդներ), Նիդերլանդների թագուհի 1980 թվականի ապրիլի 30-ից, իր մոր` թագուհի Յուլիանայի հեռացումից հետո, մինչև 2013 թվականի ապրիլի 30-ը, երբ ինքն է հեռացել գահից, այն զիջելով իր որդուն` արքայազն Վիլեմ Ալեքսանդրին, Օրանյան դինաստիայից։ Գահից հեռանալուց հետո կրում է Նիդերլանդների իշխանուհի տիտղոսը։ Բեատրիքսի կառավարումը կանացի երրորդ անընդմեջ կառավարումն էր Նիդերլանդների թագավորության մեջ 1890 թվականից։ Այսպիսով, ամբողջ 20-րդ դարում Նիդերլանդներում թագավորել են միայն կանայք։

Բեատրիքս
 
Կրթություն՝Լեյդենի համալսարան
Գիտական աստիճան՝իրավաբանական գիտությունների դոկտոր
Մասնագիտություն՝միապետ և ազնվական
ԴավանանքՆիդեռլանդների բողոքական եկեղեցի
Ծննդյան օրհունվարի 31, 1938(1938-01-31)[1][2][3][…] (86 տարեկան)
ԾննդավայրSoestdijk Palace, Բարն, Ուտրեխտ, Նիդերլանդներ
ԴինաստիաՕրանժ-Նասաուների հարստություն
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն
ՀայրԱրքայազն Բերնհարդ, Նիդեռլանդների արքայազն կոնսորտ
ՄայրJuliana of the Netherlands?
ԱմուսինPrince Claus, Prince Consort of the Netherlands?
ԶավակներՎիլեմ Ալեքսանդր, Prince Friso of the Netherlands? և Prince Constantijn of the Netherlands?
 
ԻնքնագիրИзображение автографа
 
Պարգևներ

Կենսագրություն

Բեատրիս Վիլհելմինա Արմգարդը, Նիդերլանդների արքայադուստր, արքայադուստր Օրանյան-Նասսաու և արքայադուստր Լիպե-Բիստերֆելդյանը, ծնվել է 1938 թվականի հունվարի 31-ին, ժամը 9:27, Սուստդեյկ հոլ.՝ Soestdijk պալատում, Բարնում, Նիդերլանդներ։1940 թվականի մայիսին ընտանիքը տեղափոխվել է Մեծ Բրիտանիա, իսկ մեկ ամիս անց Բեատրիսն ու նրա քույր Իռենան մայրիկի հետ տեղափոխվում են Օտտավա, որտեղ նրանք ապրել են Սթորնուեյ առանձնատանը, որտեղ և 1943 թվականին ծնվել է նրա քույրը` Մարգարիտան։ Պատերազմի ժամանակ նրա հայրը` արքայազն Բեռնարդը, Բեատրիսի տատիկի` Վիլհելմյան թագուհու հետ մնացել է Լոնդոնում և ընտանիքին միայն հազվադեպ է այցելել։ Ընտանիքը Նիդերլանդներ է վերադարձել միայն 1945 թվականի օգոստոսի 2-ին։Միջնակարգ կրթությունն արքայադուստրն ստացել է «De Werkplaats» և «Incrementum» դպրոցներում։ 1961 թվականի հուլիսին Բեատրիսն ավարտել է Լեյդենի համալսարանը, որտեղ սովորել է սոցիոլոգիա, տնտեսագիտություն և պետական իրավունք։ Իրավագիտության դոկտոր է։

Ընտանիք

1965 թվականի հունիսի 28-ին պաշտոնապես հայտարարվել է Նիդերլանդների գահի ժառանգորդ Բեատրիսի և գերմանացի դիվանագետ Կլաուս ֆոն Ամսբերգի նշանադրության մասին։ Նշանադրությունից հետո Կլաուս ֆոն Ամսբերգը դարձել է Նիդերլանդների հպատակ։ Ամուսնությունն ընդունվել է Նիդերլանդների խորհրդարանի երկու պալատների կողմից, և գահի ժառանգորդ արքայադուստր Բեատրիսի և Կլաուս ֆոն Ամսբերգի հարսանիքը տեղի է ունեցել 1966 թվականի մարտի 10-ին։ Հարսանիքի օրը Կլաուսն ստացել է Նիդերլանդների արքայազնի տիտղոսը։

Նիդերլանդների թագուհի

1980 թվականի ապրիլի 30-ին Նիդերլանդների թագուհի Յուլիանան իր ծննդյան 71-ամյակի առթիվ ստորագրել է գահից հեռացման մասին փաստաթուղթը` ի օգուտ իր ավագ դստեր։ Նույն օրը գահաժառանգ արքայադուստր Բեատրիսը հայտարարվել է Նիդերլանդների թագուհի։1981 թվականից սկսած արքայական ընտանիքը մշտապես ապրում է Հաագայի մոտ գտնվող Հեյս-թեն-Բոս հին կալվածքում։ Թագուհու պաշտոնական նստավայրը 1984 թվականից սկսած համարվում է Նոորդեյնդե (հոլ.՝ Noordeinde) պալատը։2013 թվականի հունվարի 28-ին թագուհի Բեատրիսը հայտարարել է հեռուստատեսությամբ, որ 2013 թվականի ապրիլի 30-ին, Թագուհու օրվա (Koninginnedag) ավանդական տոնակատարության օրը նա կհրաժարվի գահից ի օգուտ իր ավագ որդու` Վիլեմ Ալեքսանդրի[12]. 2013 թվականի ապրիլի 30-ին թագուհի Բեատրիսը պաշտոնապես հրաժարվել է գահից` ի օգուտ իր որդու` Վիլեմ Ալեքսանդրի։ Դրանից հետո նրա որդին` Վիլեմ Ալեքսանդրը պաշտոնապես դարձել է Նիդերլանդների թագավոր։Թագուհի եղած ժամանակ Բեատրիսն ունեցել է Նորին արքայական մեծություն, Նիդերլանդների թագուհի Բեատրիս, Օրանյան-Նասաուսյան արքայադուստր, Լիպե-Բիստերֆելդյան արքայադուստր տիտղոսները։ Գահից հեռանալուց հետո նա կրում է Նիդերլանդների արքայադուստր Բեատրիս, Օրանյան-Նասաուսյան արքայադուստր, Լիպե-Բիստերֆելդյան արքայադուստր տիտղոսները։ Գահից հեռանալուց հետո արքայադուստր Բեատրիսն ապրում է Դրակենստեյն ամրոցում, որ նա ձեռք է բելեր 1959 թվականին։

Երեխաներ և թոռներ

Բեատրիս թագուհին և արքայազն Կլաուսն ունեցել են երեք երեխա.

  • Վիլեմ Ալեքսանդր (ծնվել է 1967 թվականի ապրիլի 27-ին), թագուհու ավագ որդին, 2013 թվականից` Նիդերլանդների թագավոր,
  • Ֆրիզո (25 սեպտեմբերի, 1968-12 օգոստոսի, 2013),
  • Կոնստանտին(ծնվել է 1969 թվականի հոկտեմբերի 11)։

Արքայադուստրն ունի 7 թոռնուհի և մեկ թոռ.

  • Թագավոր Վիլեմ Ալեքսանդրի և թագուհի Մաքսիմայի աղջիկները.
    • Օրանյան արքայադուստր, Կատարինա-Ամալիա Բեատրիս Կարմեն Վիկտորիա (գահաժառանգ, ծնվել է 2003 թվականի դեկտեմբերի 7-ին)
    • արքայադուստր Ալեքսիա Յուլիանա Մարսելա Լորենտին (ծնվել է 2005 թվականի հունիսի 26-ին)
    • արքայադուստր Արիանա Վիլհելմինա Մաքսիմա Ինես (ծնվել է 2007 թվականի ապրիլի 10-ին)
  • Արքայազն Կոնստանտինի և արքայադուստր Լորենտինի երեխաները.
    • Էլոիզա, Օրանյան-Նասսաու կոմսուհի (ծնվել է 2002 թվականի հունիսի 8-ին)
    • Կլաուս-Կազիմիր, Օրանյան-Նասսաու կոմս (ծնվել է 2004 թվականի մարտի 21-ին)
    • Լեոնորա, Օրանյան-Նասսաու կոմսուհի (ծնվել է 2006 թվականի հունիսի 3-ին)
  • Արքայազն Ֆրիզոյի և կոմսուհի Մեյբելի երեխաները
    • Լուանա Էմմա, Օրանյան-Նասսաու կոմսուհի (ծնվել է 2005 թվականի մարտի 26-ին)
    • Յոհաննա Զարիա, Օրանյան-Նասսաու կոմսուհի (ծնվել է 2006 թվականի հունիսի 18-ին)

2000-ականների սկիզբն անընդմեջ սգի ժամանակաշրջան էր թագուհու և ողջ երկրի համար. թագուհու ամուսինը, արքայազն Կլաուս ֆոն Ամսբերգը, մահացել է 2002 թվականի հոկտեմբերի 6-ին, իսկ 2004 թվականին մահացել են նրա ծնողները, մարտի 20-ին` մայրը` Նիդերլանդների թագուհի Յուլիանան[13]; իսկ դեկտեմբերի 1-ին` հայրը, 93-ամյա արքայազն Բեռնարդը։

Հարձակում արքայական ընտանիքի վրա

2009 թվականի ապրիլի 30-ին Ապելդորն քաղաքում ծիսակատարության ժամանակ 38-ամյա Կարստ Տատեսը փորձել է իր մեքենայով մխրճվել այն ավտոբուսի մեջ, որով այդ պահին երթևեկում էին թագուհի Բեատրիսը, նրա որդի Վիլեմ Ալեքսանդրը կնոջ` Մաքսիմայի հետ և արքայական ընտանիքի այլ անդամներ։ Մեքենան անցել է ավտոբուսի կողքով և անցնելով հանդիսատես ամբոխի միջով` բախվել է հուշարձանին։ Հարձակման արդյունքում զոհվել է 7 մարդ, 11-ը վնասվածքներ են ստացել (մեկ մարդ մահացել է դեպքի հաջորդ օրը)[14]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեատրիքս» հոդվածին։