Բեատրիչե

Բեատրիչե (լրիվ անունը՝ Բեատրիչե Պորտինարի, իտալ.՝ Beatrice Portinari, 1266[1][2][3][…], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն - 1290, Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն), ֆլորենտացի Ֆոլկո Պորտինարիի դուստրը, իտալացի բանաստեղծ Դանթե Ալիգիերիի «մուսան» և գաղտնի սիրուհին։ Եղել է նրա առաջին և դժբախտ սերը, ամուսնացել է ուրիշի հետ և մահացել է 1290 թ. երիտասարդ հասակում։ «Աստվածային կատակերգության» մեջ պատկերված է իբրև այլաբանական դեմք, հավատի, հայտնության և աստվածաբանության խորհրդապատկեր։ Երկրային դրախտից, այսինքն երկրային կյանքի երջանկությունից նա բանաստեղծին առաջնորդում է դեպի Երկրային դրախտ, այսինքն հավիտենական կյանքի երանություն[4]։

Բեատրիչե
Դիմանկար
Ծնվել է1266[1][2][3][…]
ԾննդավայրՖլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն
Մահացել է1290
Մահվան վայրՖլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն
ԳերեզմանSanta Margherita de' Cerchi
Քաղաքացիություն Ֆլորենցիայի Հանրապետություն
Մասնագիտությունազնվական
ԱմուսինSimon de Bardi?
Ծնողներհայր՝ Ֆոլկո Պորտինարի
 Beatrice Portinari Վիքիպահեստում
«Դանթե և Բեատրիչե», XV դարի մանրանկար

Բեատրիչեին է նվիրված նաև Դանթեի «Նոր կյանք» (1290) ստեղծագործությունը[5]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեատրիչե» հոդվածին։