Բարեգործության միջազգային օր

Բարեգործության միջազգային օր, նշվում է սեպտեմբերի 5-ին։ Այն հռչակվել է Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից 2012 թվականին։



Տեսակտոն և միջազգային օր
ԱմսաթիվՍեպտեմբերի 5[1]
սկսած2013
Հաստատվածդեկտեմբերի 17, 2012[2]
Ի հիշատակբարեգործություն[1]
Կայքun.org/es/observances/charity-day(իսպ.) և un.org/en/observances/charity-day(անգլ.)

Պատմություն

Մայր Թերեզա

2011 թվականին հունգարացիները առաջարկեցին Մայր Թերեզայի մահվան օրը նշել որպես բարեգործության օր[3]։ Մայր Թերեզան[4] դասվել է կաթոլիկ սրբերի շարքը։ Նա 1979 թվականին ստացել է Խաղաղության Նոբելյան մրցանակ[5]։ Մայր Թերեզայի ծավալած գործունեությունը ոգեշնչող օրինակ է եղել և շատերին միավորել անշահախնդրորեն բարի գործեր անելու, աջակցելու, նվիրելու, նվիրվելու գաղափարների ու գործերի շուրջ։

2012 թվականի դեկտեմբերի 17-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 67-րդ նստաշրջանի ընթացքում, Հունգարիայի[6] առաջարկով, ընդունվում է բանաձև և սեպտեմբերի 5-ը հռչակվում որպես Բարեգործության միջազգային օր[7]։ Որոշումը 44 երկրների կողմից հավանության է արժանացել 2013-ի մարտի 7-ին։

Ինչպես է նշվում

Մայր Թերեզային արձանը Սկոպյեում

Սկսած 2012 թվականից՝ սեպտեմբերի 5-ը աշխարհի տարբեր կողմերում նշվում է որպես Բարեգործության միջազգային օր։ Կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, օրինակ՝ ռեստորաններից առաջացած հասույթն ուղղվում է բարեգործությանը[8] , կարիքավորներին օգնություն է բաժանվում[9]։ 2014 թվականին որպես բարեգործության խորհրդանիշ՝ Բուդապեշտում, Ալբանիայի դեսպանի հրամանով, կերտեցին Մայր Թերեզայի արձանը և այն նվիրեցին Բուդապեշտի քաղաքապետարանին[10]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ